Անհանգստության և ուրախության երկընտրանքի դրսևորումը պարզ է դառնում Ռուսսոյի «Խոստո վանություններ» աշխատությունից, որը ժամանակակից ինդիվիդուալիզմի գրական ծնունդն է: Եվ այդ հանճարը «հասարակական պայմանագրի» ոչ միայն հիմնադիրն է, այլև իր կյանքի` անմիջական պատմությամբ ժամանակակից մարդուն սպառնացող հույսերի և փակուղիների ամբողջությունը կան խազգողը: Ռուսսոն գրում է «Խոստովանությունները» այն մարդկանց համար, ովքեր ժամանակ են ծախսում իրենց վարկաբեկված պատիվը վերականգնելու համար: Աշխատության նպատակն է նաև իր անձի շուրջ ուրիշների կողմից ձևավորված բացասական կերպարն ուղղելն ու շտկելը. «Ես գիտեի, որ հասարակությանն ինձ ներկայացնում էին այնպիսի առանձնահատկություններով, որոնք ըստ էության ինձ հետ քիչ առնչություն ունեին և երբեմ ն էլ այնքան խեղաթյուրված էին, որ թեև լռել չէի ցանկանում, այնուամենայնիվ, միակ բանը, որ ստեղծված իրավիճակում կարող էր ինձ փրկել, բնական ինքնադրսևորումն էր», գրում է նա: Չընդունելով հասարակական կարծիքը` Ռուսսոն իդեալականացնում է իր ծրագիրը. «Ես նախաձեռնում եմ մի աննախադեպ գործ, որին ընդօրինակողներ չեն լինի: Ես ցանկանում եմ մերձավորներիս ներկայացնել իր բնույթով ճշմարտացի մի մարդու` ինձ», գրում է Ռուսսոն: Պատճառն այն է, որ այդ «ռամիկը», այդ «շրջմոլիկը» հավակնում է ճշմարտությանն այնքան, որքան ինքնատիպությանը և գիտե, որ դրանում համընդհանուր կարևորություն կա: Տարբերվելու համար ընտրում է անսանձ հպարտությունը. «Ես զգո՛ւմ եմ սիրտս և գիտե՛մ մարդկանց: Ես այլ կերպ եմ ստեղծված և ոչ ոքի նման չեմ: Եթե ես ավելի լա վը չեմ, համենայն դեպս, նրանց նման էլ չեմ: Այն դեպքում, երբ Շատոբրիանը, հրաժարվելով իր ար մատներից, բացում է իր «Անդրշիրիմյան հուշերը»` գրանցելով տոհմածառում հետևյալը. «Ես ծնվել եմ ազնվական», Ռուսսոն հավակնում է աննախադեպ մի պատմության: Նա նախընտրում է իր համեստ մակարդակը, քան ազդեցիկ ավանդույթը: Քանի որ այդ տարբերությունն իրեն` Ռուսսոյին, առանձնացնում է իր մերձավորներից, ում մարդիկ ջանացել են ոտնատակ տալ, ուստի, նա պետք է աշխատի իր «վերականգնման» ուղղությամբ, վանի անբարյացակամությունը և ուրիշներին ցույց տա, թե ինչ է զգում իր ներսում: Գիտակցությունը միաժամանակ դիտարկելով որպես և’ միասին, և’ առանձին երևույթ, միանգամից հաստատում ենք մեղավորության գաղափարը: Ըստ Ռուսսոյի, ինքնակենսագրությունը վերածվում է բարեխոսության, անվերջանալի պաշտպանության, ըստ որի` հակադրում ենք ուրիշներին մեր կ յանքը, կարծես այն պարզ փաստը, որ գոյություն ունենք, մեզ մեղավոր է դարձնում: «Ծննդ յան օրից սկսած` պայքարի մեջ ենք մտնում և դրանից դուրս գալիս` մահվան ելքով», գրում է Ռուսսոն: Այնուամենայնիվ, նա և նրա ինքնատիպությունը միախառ նում են երկու մեղքերը. առաջինը հասնում է նրան, որ դեմ է դուրս գալիս հասարակական կարգ ու կա նոնին և նրա օրենքներին, երկրորդը` ավելի նենգ է. արտացոլում է յուրաքանչյուրի ալերգիան ուրիշի կողմից ուշադրության և քննադատության արժանանալու համար: Առաջինը ձգտում է բացահայտել ըմ բոստ անհատին, որպեսզի հասարակության հետ չհաշտվողն էլ ունենա բազմաթիվ հետևորդներ: Կաշվից դուրս գալ, հավակնել լինելու ազատ և առաքինի թե՛ ճակատագրի, թե՛ սեփական կարծի քի և թե՛ ինքնաբավության առումով, ինչը սկանդա լի պատճառ է հանդիսանում և դժգոհություն առա ջացնում հատկապես Ռուսսոյի ընկերների շրջա նում, ովքեր նրան չեն ներում «կամովին մի կողմ քաշվելու համար»: Նրա գոյությունն իրականում շարունակվում է մեկուսի կյանք վարելով. մի կիրա կի, տասնվեց տարեկանում, ուշ վերադառնալով զբոսանքից և տեսնելով Ժնևի փակ դռները, որոշում է փախչել` վախենալով, որ կարող է ծեծի են թարկվել: Նա կարող էր մնալ իր հարազատ քաղաքում, մտերիմ ների շրջապատում, դառնալ «լավ քրիստոնյա, լավ քաղաքացի, ընտանիքի լավ հայր, լավ ընկեր, լավ բանվոր, լավ մարդ ամեն հար ցում», սակայն այլ ճանապարհ է ընտրում` մերժելով ի վերուստ իրեն բաժին ընկած ճակատագիրը: «Յուրովի ազատ և երջանիկ ապրելու» գաղափարով տոգորված` նա ինքն էլ կորոշի իր ճակատա գիրը` ռիսկի դիմելով մեղքի տակ ընկնել, եթե չասենք բանադրանքի: «Վճռելով գոյության իմ սահմանափակ ժամանակն անցկացնել անկախության և աղքատության մեջ` ես կիրառեցի իմ մեջ եղած բոլոր ուժերը` կոտրելու կարծրատիպերը և ամեն բան, ինչն ինձ դրական էր թվում, գործել խիզախորեն, առանց բորբոքելու մարդկանց դատավարությունը», մտածում էր Ռուսսոն: Նա, ով որոշել է «նոր ճանապարհը միայնակ անցնել», պետք է պատրաստ լինի հաղթահարելու խանդի ու չարացածության տեսքով գռեհկության դրսևորումները: Որտեղի՞ց է Ռուսսոյի մոտ ի հայտ եկել համընդհանուր հալածանքի այդ համոզվածությունը, ով թաքնվելով մարդկանցից, երևակայում է, թե ողջ աշխար հը պատժելու է իրեն` լարելով իր դեմ բոլոր ուժերը: Վտանգն ամենուր է, ներառյալ մտերիմ ների փաղաքշանքների ու շողոքորթությունների մեջ և միևնույն ժամանակ ոչ մի տեղ, ինչևէ, կամովին ուրիշների ազդեցությունից խուսափելով` երբևէ հանգստություն չէր գտնելու: «Խոստովանությունները» գրելով` Ռուսսոն իրականում իրեն է արդարացնում: Կոչելով ընթերցողին իբրև դատավոր և վկա` նա հավաքում է ցուցանմուշների նման դոսյեներ և փաստաթղթեր, յուրովի կամակոր կերպով պատաս խանելու սեփական ուղին համառորեն անցնելու մասին: Լինել ինքնատիպ, նշանակում է լինել կրկնակի ըմբոստ և մեղավոր: Դա միաժամանակ և՛ ըմբոստանալ է, և՛ այդ ըմբոստությունն արդարացնել: Հատկապես այն քայլը, երբ Ռուսսոն սարսափով հայտնաբերում է այն, ինչը դառնալու է հետագայում իր բոլոր հետազոտությունների լեյտմոտիվը, նյութի բաժանումը, այսինքն. «Ինձ համար ոչինչ այնքան այլազան չէ, որքան ես ինքս», գրում է նա: Նշելով տրամադրությունը, անխոհեմությունն ու ան հետևողականությունը, որոնք իրեն զարմացնում են, նա ներկայանում է անկայուն ձևով, ինչն ան կանխատեսելի շրջադարձի նյութ է հանդիսանում: «Եթե ուրիշն իմ մերձավորն է, ապա ես է՞լ եմ ուրիշ ինքս ինձ համար, քանզի ինձ նման չե՞մ: Ինչպե՞ս կարելի է ինքնատիպ լինել, եթե նույնիսկ չգիտեն, թե ով եք», ասում է Ռուսսոն: Ինչևէ, այս բնագա վառում նա համարվում է հայր Էմիլի, սուրբ Ավգուստինի (Քրիստոսի ծնունդից հետո IVVդդ.) հռչակավոր նախորդը` հայտնաբերելով ներաշխարհն ավելի քան հազարամյակ առաջ` իրեն նույնականացնելով քաոսի և անհետևողականության հետ, սակայն դրանց վերաբերվում է ինչպես կոտրված, թշվառ էակների, որոնք դարձել են արարչի ողջ հզորության զոհը: «Ինչ վերաբերում է ինձ, թեև քո կար ծիքով ինքս ինձ ատում եմ` համարելով փոշի ու մոխիր, ինչևէ, ես քո մասին գիտեմ մի բան, որ չգի տեմ իմ մասին, իսկ այն, ինչ գիտեմ իմ մասին, հայտնի է, որովհետև դու ես լուսաբանել, և այն, ինչ չգիտեմ, շարունակում եմ անտեսել այնքան ժամանակ մինչև իմ խավարը քո ներկայությամբ վերած վի լույսի»: Մարդու ներաշխարհը առեղծվածային անդունդ է, անհայտ մի բան, որը միայն Աստծուն է պատկանում. «Ուրեմն ո՞վ եմ ես, Տե՛ր իմ, ինչպիսի՞ արարած. փոփոխական կյանքո՞վ, բազմաբովանդա՞կ, խիստ անհամաչա՞փ»: Հանրագումարի բերելով` բախվում է անորոշության պատին. «Ինքս ինձ համար դարձա դժվարություններով ու քրտինքով լի մի երկիր, և դեռ ավելին: Ես ինձ չեմ պատկանում, քանզի իմ էության հիմքում ընկած է բացարձակապես այլ բան` աստվածային գերզգայունությունը: Ներթափանցել իմ մեջ, նշանակում է հանդիպել Աստծուն, ով «ինձ համար ավելի մտերիմ է, քան ես ինքս» և Ամենազորի հանդեպ ունեցած անսահման սերն է միայն, որ թույլ է տալիս անցնել անդունդի վրայով, հաղթահարել երեսպաշտությունը, տգիտությունը»: (Ավգուստինը հիանալիորեն անդրադառ նում է կրքոտ սիրո թեմային, սիրեկանին, ով խոնարհվում է իր սիրելիի առջև ու մի օր հանկարծ պարզում, որ իր դիմացինը ոչնչություն է, փոշի և արժանի չէ իր ուշադրությանը: Ամենասերտ մտեր մությունն ազդարարում է ամենամեծ հեռավորության մասին, ես ու դու երբեք հավասար պայման ներում չենք եղել): Ուստի, այդ «Խոստովանություն ները» միանշանակ ինքնաճանաչման հմայության կոչ չեն, այլ փոխակերպման` հրաժարվելով աշ խարհի «գարշահոտ քաղցրություններից», հաճույքի կեղծ քաղցրությունից այն միակ իրողության հա մար, ինչն արժեք ունի, այն է` Աստվածայինը, որ կա հոգուս խորքում. «Գիտեմ միայն այն, որ ինձ համար ոչ միայն արտաքնապես, այլև` իմ ներսում ամեն բան վատ է առանց քեզ, և որ ցանկացած հարստություն, եթե իմ Աստվածը չէ, ապա` իմ քաղցն է», գրում է նա: Մարդկային հոգու խավա րում միայն հավատքն է ճշմարտության և փրկության սկզբնաղբյուրը: Ի պատասխան Աստծո ան սահմանության, հավատացյալն ունի միայն մեկ ելք` բացարձակ երկրպագությունը: Ավգուստինից` ներաշխարհի հեղինակից մինչև Ռուսսոն` գաղտնիության հեղինակը, անցել է ավե լի քան տասներեք դար, որոնց ընթացքում Եվրո պան բավական աշխարհականացել է: Եթե նույ նիսկ Նոր Էլոիզի հեղինակը դեռևս նվիրված է Բարձրյալին, ապա խնդիրն իր մեջ է, հատկապես, որ այն բավական վառ է արտահայտված մարդկա յին տեսանկ յունից: Իր կասկածները, փոփոխություններն արդարացնելու հանգամանքը հանդիսա ցել է իր իսկ մշտական տրտմության աղբյուրը: Անօգուտ է միջամտելը, թե նա տարբեր իրավիճակ ներում նույն անձնավորությունն է. ինքն իրեն օտար է ընդունում` մտացրիվ էակ, ինքնակամ աքսորյալ: Չհասկանալով չի սպասում ուրիշներին, ով քեր իրեն ավելի լավ են հասկանում կամ իր նկատ մամբ որոշակի ներողամտություն են դրսևորում: «Ես»ն այլ բան է, որին կարծում եմ` ճանաչում եմ` իմ ամենահեռավոր այդ մտերիմին: («Չգիտեմ` ինչ եմ, իսկ այն, ինչ գիտեմ` ես չեմ», ասել է XVIIրդ դ.ի գերմանացի Անգելուս Սիլեզիուսը) * : Մենք շատ ենք` մեզնից` յուրաքանչյուրը, ովքեր, սակայն, չեն շփվում միմյանց հետ: «Մե’նք չենք մեր զգացմունքների տերը, երջանկությունը բախում է մեր դուռը և մեզ լքում մեր կամքից անկախ, ձանձրացնում է, երբ մեզ հետ է, վշտացնում, երբ լքում է», ահա թե ինչ է հաստատում սարսափած Ռուսսոն «Խոստո վանություններով» անհնազանդ մարդու մանիֆես տը գրելիս: Եթե Ռուսսոն միայն դա ասեր, ապա` Մոնտենի սովորական շարունակողը կլիներ, ով արդեն պատկերված կլիներ առանձին, հակասա կան ձևով, ում կհետապնդեին հնարքներն ու շրջա դարձերը: Սակայն Ռուսսոն ավելի հեռուն է գնում. արդարանում է եզակիության մեջ ավելին լինելու հանգամանքով, ինչը նրան զայրացնում է, բացատ րում «իր հոգու արտառոց և եզակի համակցումը»: Նրա համար օրիգինալ դրաման այսպիսին է. «Մենք երբեք չենք ընդունել մեր ի հայտ գալու ան մեղությունն իբրև այդպիսին: Մենք մշտապես պետք է ապացուցենք մեր ով լինելը»: Թերևս, միևնույն ժամանակ, նոր կերպարն անհամեմատ ոչ այնքան բարեգութ, որքան Աստված, երկխոսել է ինքն իր` ուրիշի հետ: Սուրբ Ավգուստինը ոտնահա րում էր տղամարդկանց փոքր ռասան` մեծարելու Ամենազորի փառքը: Ռուսսոն մարդկությունը նկա րագրում է առանց Աստծո, վատթարագույն տան ջանքներով, այն է` միմյանց վերաբերյալ գնահա տականներ տալով, փոխադարձ դատողություններ անելով. «Աստված կարող է սարսափելի դատավոր լինել, համենայն դեպս, նա միակն է և ճշմարիտը: Մարդկության հետ նրա գործն իբրև դատավոր բազմաբնույթ է, ում կայացրած վճիռներն ինձ ապշեցնում են ամեն վայրկ յան, որոնց պատասխանել չեմ կարող: Ծնվել, նշանակում է հայտնվել»:
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Լիլիթ Գասպարյանի