- ◆ ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ,
- ◆ մշակութային տպագիր և էլեկտրոնային պարբերականներ,
- ◆ գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականներ:
Պետական աջակցություն ստանալու համար նշված խմբերի լրատվամիջոցները կարող են դիմել, եթե իրենց ծրագրերը համապատասխանում են հետևյալ պայմաններին.
Ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր լրատվամիջոցները
- լուսաբանելու են իրենց համայնքի մշակութային և հասարակական կյանքը,
- ներկայացնելու են ազգային փոքրամասնության ներկայացուցիչ արվեստագետների և գրողների (հատկապես՝ ժամանակակից) ստեղծագործությունները, մշակութային գործունեությունը,
- կազմելու և մշակույթի նախարարությանն են տրամադրելու տվյալ ազգային փոքրամասնության շրջանում մշակույթի տարածման, հասարակական խնդիրների լուսաբանման հայեցակարգը և ծրագրերը,
- ծրագրելու և ներկայացնելու են տվյալ համայնքում և համայնքից դուրս պարբերականի տարածմանը միտված քայլերը:
Պետական աջակցության համար դիմող գրական և մշակութային տպագիր կամ էլեկտրոնային պարբերականները պետք է ներկայացնեն իրենց նախագծի բովանդակային հայեցակարգն ու տեսլականը: Որպես պարտադիր բաղադրիչ՝ պարբերականները իրենց նախագծերում պետք է
- ըստ հրապարակումների ծավալի ապահովեն առնվազն ութսուն տոկոս հեղինակային նյութեր,
- ներառեն արվեստագիտական և գրաքննադատական հոդվածներ,
- ներկայացնեն դեռևս չհրապարակված, նոր հեղինակների ստեղծագործություններ,
- տարեվերջին հրապարակեն տվյալ պարբերականի ընդհանուր կամ ոլորտային տարեկան տեսությունը (դայջեսթ)՝ արվեստագիտական, գրականագիտական, մշակութաբանական ակնարկի կամ հոդվածի ձևով:
Հայտատուն պետք է ներկայացնի՝
- լրացված հայտը (ձևաթուղթը կցվում է),
- տվյալ լրատվամիջոցի նախագիծը, որ պետք է ներառի՝
– լրատվամիջոցի ներկա կառուցվածքը՝ ըստ ուղղությունների և բաժինների,
– կառուցվածքային նախատեսվող փոփոխությունները,
– բովանդակային շեշտադրումների նախատեսվող փոփոխությունները,
– հայեցակարգը,
– նյութերի ընտրման հիմնական չափանիշները,
– տարածման և գովազդային քաղաքականության դրույթները,
– սոցցանցերում և համացանցում ներկայության մասին տեղեկությունները,
- պարբերականի վերջին երեք համարները` երկուական օրինակ, որոնք ենթակա չեն վերադարձման (տպագիր լրատվամիջոցներ),
- կայքէջի վերջին վեց ամիսների դիտումների քանակը (էլեկտրոնային լրատվամիջոցներ),
- լրատվամիջոցի տարեկան ծախսերի մանրամասն նախահաշիվը՝ կցելով համաֆինանսավորման աղբյուրների ամբողջական ցանկը՝ համապատասխան մասնաբաժիններով,
- ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը:
Սույն ծանուցման պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու:
Հայտերը հարկ է ներկայացնել մինչև 2018 թվականի սեպտեմբերի 15-ը՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-16:30, Հայաստանի ազգային գրադարանի Գրականության հանրահռչակման բաժին, հասցե՝ Տերյան 72, հեռախոս՝ (+374) 77 91 27 73: