Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան արժանացավ գրականության 2010 թվականի Նոբելյան մրցանակին: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնեց Շվեդական ակադեմիան:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Շվեդական ակադեմիան հայտարարել է, որ մրցանակը պերուացի գրողին է շնորհել «իշխանության կառուցվածքի մանրակրկիտ նկարագրության եւ անհատի դիմադրության, ընդվզման ու պարտության վառ պատկերների համար»:
74-ամյա Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների եւ էսսեների հեղինակ: 1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր` Սերվանտեսի անվան մրցանակը:
Միջազգային հռչակ Լյոսային բերել են «Հերոսի ժամանակը», «Կանաչ տունը», «Գազազած շներ» վեպերը:
Լյոսան հարավամերիկացի առաջին գրողն է, որ արժանանում է Նոբելյան մրցանակին 1982 թվականից ի վեր, երբ այն շնորհվել էր կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսին:
ԲՐԱՎՈ, ԲՐԱՎՈ, ԲՐԱՎՈ ՎԱՐԳԱՍ, ,,, ի վերջո խելքի եկան ակադեմիայի անդամները ու արժանավորին գնահատեցին,,,ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԱՐԳԱՍԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ :))))
🙂 Տարոսը քեզ, Արամ ջան…
Ես ուր, նոբելն ուր…տարոսը իսկական գրողներին
🙂 Դե ես էլ եմ էդ ասում` իսկական գրողներին:ՃՃՃ
Տարոսը Մարինե Պետրոսյանին: Իսկական գրողը չի սպասի մրցանակի, Զառ:
Ինչի ամոթ ա, երբ իսկական գրողը սպասում ա մրցանակին,,,Վարգաս Լյոսան վաղուց էր սպասում էս մրցանակին ու ասել ա մի քանի անգամ, դրա մեջ ամոթալի բան չկա կարծում եմ
Փաստորեն Բռատան կեղծանվան տակ իսկական գրող է թաքնվում, ով գիտի, թե սովորաբար ինչին են սպասում իսկական գրողները 🙂
Ես կարծում եմ, որ փառասեր ու պրիմիտիվ գրողներն են սպասում մրցանակի: Եթե Հովհաննես Թումանյանը չունի որևէ մրցանակ, ուրեմն նա գրող չի?: Նա ծալած ունի շատ գրողների, ովքեր ինր մրցական ասես որ չեն հայթայթել իրենց ստորաքարշությամբ կամ խորամանկությամբ: Իսկ ռաբիս բանաստեղծուհիների կամ գրողների համար կարելի է արձան էլ կանգնեցնել կենդանության օրոք, դե համաշխարհային գրականություն նորություն են բերում: 🙂
Բայց դա չի նշանակում, որ Թումանյանի նման գրողը ուրախ չէր լինի մրցանակի, կամ էլ չէր սպասում, որ իրեն գնահատեն: Ի դեպ, դա ավելի լավ կիմանան միայն գրողները.. 🙂 իմ կարծիքով:
Սերինե ես էդքան չէի ծայրահեղացնի…Գրողները շատ բաների են սպասում և նաև չեն սպասում իրենց կյանքում: Ես չգիտեմ ով ում ծալած ունի, բայց եթե Մարկեսն ու Միսիման նաև Վարգասը սպսում էին էս մրցանակին ուրեմն ճիշտ էին անում, դա իրանց զգացողությունն ա, իսկ էս գրողներն չես կարող ասել “…պրիմիտիվ …” իհարկե գրողների մեջ փառասիրություն կա, բայց դա արատ ընդհանրապես…
Յուրաքանչյուր մարդ, կապ չունի գրող է նա, թե ոչ, սիրում է, երբ գնահատվում է իր աշխատանքը, հենց միայն այն պարզ պատճառով, որ այդ գնահատականը, առավել ևս մրցանակի տեսքով, իր հետ բերում է լայն հնարավորություններ, սեփական ուժերի հանդեպ վստահություն և, ինչու չէ, շատ հաճախ նաև գումար, ինչը ժամանակին Թումանյանին էլ էր պետք, այսօր էլ մեր շատ ստեղծագործողների է պետք……….. Այո, հիմա մենք ասում ենք, Թումանյանին պետք չէին մրցանակներ, բայց արդյոք նա էդպես էր կարծում…………… Շնորհավոր Մարիո Վարգաս, փոխը մեր ժամանակի լավագույն ստեղծագործողներին….
Կարդալ Կարինե Չոբանյանի թարգմանությամբ :ՃՃՃՃՃՃՃՃՃՃ