Ուրբաթ երեկոյան, երբ ստուգում էի էլեկտրոնային փոստս, տեսա, որ հրավեր նամակ ունեմ: Այն վերնագրված էր՝ Փարթի ընկերների հետ: Անկեղծ ասած՝ հենց այդ նույն օրը տրամադրությունս այլանդակ դժկամ էր (հետ-դաշտանային ընկճվածություն էր, բայց առանց դաշտանի) և բնականաբար՝ նման հոգեվիճակում հեչ հակված չէի մասնակցելու քեֆերի բանի: Այ, թե որ մի պտղունց Կոկային առաջարկեին՝ չէի հրաժարվի, բայց ահա երեկույթի հավես իսկապես չկար:
«Դե լավ հիմի, ջհանդա՛մ, մարդիկ հրավիրում են՝ բե՛ր գոնե տեսնեմ՝ ո՞վ են էդ մարդիկ»,- մտածեցի ես ու բացեցի նամակը: Շատ ճաշակով, շատ տպավորիչ էլեկտրոնային բացիկ էր՝ դեղնավուն ֆոնի վրա, փիրուզագույն տառերով (ռուսերեն լեզվով) կանչում էր ռեստորան: Միանգամից հավանեցի նման մոտեցումը: Ռուս ախպերիկներ էին՝ հրավիրում էին մասնակցելու մտերմիկ փարթիի: Վա՜տ չէր, վա՜տ չէր:
Եվս մեկ անգամ ընթերցեցի փիրուզագույն տեքստը՝ ընկնելով տարակուսանքի մեջ. մի կողմից շոյված էի՝ հաճելի էր, կայֆ էր, մյուս կողից էլ՝ հետ-դաշտանային մելանխոլիան գլուխ էր բարձրացնում և արդեն քիչ էր մնում մերժեի, բայց ի վերջո մտափոխվեցի ու ինքս ինձ ասեցի՝ «Լա՜վ է, նախույ, գնամ տեսնեմ՜ ինչ կա չկա. չլինի-չլինի, գոնե քյաբաբ կգրսեմ»:
Եվ հենց այդպես էլ վարվեցի:
Կիրակի օրը՝ մութ ժամին, հագա Լեհաստանից բերած վանդակավոր վերնաշապիկս, ցանեցի Լեհաստանից բերած օդեկոլոնը, լվացա ատամներս, և երբ ամեն ինչ պատրաստ էր՝ պատվիրեցի ՋիՋի տաքսի:
Քսան րոպեից տեղում էի:
Ռեստորանում մի տոննա մարդ կար, իսկ մեր սեղանը տեղակայված էր դահլիճի հենց կենտրոնում, ինչն իհարկե աշխարհի ամենացնցող գաղափարը չէր: Սեղանի շուրջ նստած էին թվով մի 10-12 հոգի՝ բոլորը ռուս, դե՛, համենայն դեպս քյոմուռ ունքեր ու զիլ քթեր չէին նշմարվում, ինչից կարելի էր ենթադրել, որ բոլորը ռուս են, կամ էլ գոնե սլովակ: Ներկաների մեծ մասը անծանոթ էին, իսկ սա ստիպում էր ինձ հուզվել:
Ալյոշան՝ այդ երեկույթի գլխավոր ախպերիկը և միևնույն ժամանակ փարթիի կազմակերպիչը, ոտքի ելավ, ողջագուրվեց, այնուհետև պերճ բառերի ուղեկցությամբ ներկայացրեց ինձ հավաքվածներին: Հուզմունքս եռապատկվում էր, անգամ քրտնեցի: Այն աստիճան էի խառնվել իրար, որ նույնիսկ չհասցրեցի նայել մարդկանց դեմքերին, փոխարենը նորահարսի ամոթխածությամբ ընկա աթոռին ու գլուխս կախ սկսեցի ինչ-որ դեբիլ գործողություններ անել պատառաքաղների բանի հետ: Դա կտևեր դեռ շատ երկար ժամանակ, եթե ճիշտ պահին ներքին ձայնս չսաստեր ինձ, չհուշեր՝ «Ա՛յ կոմպլեքսավորված գյոթ, ապա մի կողքդ նայիր»:
Խոստովանում եմ՝ ես չէի ուզում նայել, բայց այդուհանդերձ նայեցի:
Իսկ հիմա լսե՛ք ինձ, ընկերներ, շատ ուշադիր լսե՛ք․ հորս անունով եմ երդվում, այն ինչ ես տեսա շրջվելուն պես, կարելի է համեմատել միայն երեք միլիարդ դոլար կանխիկ գումարի հետ, որովհետև միայն երեք միլիարդի տեսքը կստիպի ձեզ խելագարվել ճիշտ այնպես, ինչպես որ ես էի խելագարվում, երբ նայեցի կողքս: Աչքերիս դիմաց սև դուման իջավ. ես չէի հավատում տեսածիս, ես չէի հանդգնի պատկերացնել անգամ, որ ռեալ կյանքում հնարավոր է հանդպել նման գեղեցկության տեր էակի:
Նա նստած էր անմիջապես իմ կողքի աթոռին: Նույնիսկ հիմա, երբ հիշում եմ այդ տեսարանը՝ սրտիս երկրորդ փորոքը փակվում է ու բացվում նկատելի ուշացումով: Ինձանից ընդամենը 30 սանտիմետր հեռավորության վրա նստած նա շփվում էր՝ չեմ հիշում ում հետ, բայց շփվում էր: Երգեցիկ ձայնով, մոսկովյան թիթիզիկ ակցենտով ինչ-որ անկարևոր բան էր պատմում, մերթընդմերթ ծիծաղում, մերթընդմերթ լիզում էր վերևի շուրթը, իսկ ես…իսկ ես մերսման սրահում հայտնված դաշնակի հայացքով սևեռվել էի դեմքին: Եվս մի քանի ակնթարթ թե շարունակեի այդպես նայել, բոլորը կմատնեին, որ նոր ժամանած հյուրի քյալլեն ճիշտ-որ թափած է: Սստիպված էի փախցնել հայացքս, մինչդեռ նույնիսկ այդ ընթացքում հասցրեցի նկատետել ևս մեկ հրաշալիք՝ նրա ոտքերը: Օ՛յ պիիի՜զդեց:
Բուժքույր Սարինե՜, Վալիդոլը բե՛ր…ֆուուու՜հ…հանգի՜ստ, հանգի՜ստ:
Հա՛, ուրեմն՝ ոտքերը: Դրանք ոտքեր չէին, ոչ-ոչ, դա ԿԳԲ-ի գաղտնի զենքն էր: Նման ոտքերով դու կարող ես գրավել ուզածդ հարավային երկիրը: Պարզապես մնում է ի ցույց դնել դրանք (ոտքերը), և հարավային երկրի բանակը, կրքի հորձանուտում, կսկի խառը ապուշություններ անել, օրինակ՝ սեփական տանկերով կճզմի սեփական դիպուկահարներին, կամ կգերեվարի սեփական գեներալներին, կամ կազատագրի սեփական մայրաքաղաքը ու դա կանի լոկ ուռած ձվերի թելադրանքով, լոկ անգիտակցաբար:
Ես իհարկե տանկ չունեի, բայց ճզմել-ճմռելու մոլի ցանկությունը առկա էր: Ա՛խ, այդ սև շորիկը: Սուպեր-կարճ շորիկ էր հագին, ու թե շորիկի տերը հանկարծ որոշեր կանգնել իր ողջ հասակով մեկ, ապա ես հաստատ պառկելու էի իմ ողջ հասակով մեկ (ու թերևս՝ հավիտյանս):
Մետր-ութսուն կլիներ նինիի հասակը, որից մետր-քսանը ոտքերն էին: Սպասեք-սպասեք, չմտածեք, թե ռսի մեռած խոպանահայ եմ, չէ՛, ուղղակի բանը նրանում է, որ մեզ մոտ՝ էս մեր բարձր սարերի ստորոտներում այդպիսի ոտքեր չեն հանդպիպում, որովհետև դրանք ստեղծված են հատուկ հյուսիսային մարդկանց համար, որ կարողանան սպիտակ արջերից արագ փախչել: Մերոնք ու՞մից պիտի փախչեն, ախպեր ջան, մեկա՝ ուր էլ փախչեն, Սաշը բռնում դմփցնում ա՝ անտառում լինի, թե նշանածիդ տանը:
-Вам налить? ,- հանկարծ խոսեց դիմացս նստած ռոքեր ռուսը (կամ էլ սլովակը) ու մեկնեց գինու շիշը:
– Հը՞, – չոբանի պես պատասխանեցի ես (ճիշտն ասած չէի ուզում էդպես կոպիտ պատասխանել, պարզապես մտքերս խառն էին):
– Говорю вино будете?,- կրկնեց երկար մազերով Մետալիկան:
– Դա-դա, սպասիբը, բուդու-բուդու:
«Լի՛ց, դե, բուռչո, շուտ արա, լից՝ խմեմ-դզվեմ, հեսա շունչս կկտրի», – անհամբեր տվայտվում էի ես ու գավաթը մեկնած սպասում այնքան ժամանակ, մինչև այն ամբողջությամբ կլցվի, ու հենց լցվեց՝ գնաց, մի կումով բրդեցի ներս: Ուխխխա՜յ, սպիրտը ուժ է, չեմ ժխտի:
– Դրուժիշե, դավայ յիշո,- գավաթախառը նորից դիմեցի Լինկին Պարկին:
Բուռչոն այս անգամ վախվորած էր լցնում, իսկ երբ ավարտեց՝ գավաթն արագ ետ քաշեցի, պատրաստվում էի արդեն ներս անել, բայց նկատեցի, որ սեղանի շուրջ հավաքված անձնակազմը, ղեկը կորցրած կապիտանի պես, ինձ էր նայում: Նրանք կարծես հարցեր ունեին:
«Վայ քու, արա աչքիս փիիի՜ս խայտառակ էղա, հա՞»,- ենթադրեցի ես և իջեցրի գավաթը: Իրավիճակը փրկել էր պետք.
– Ըըը…հե-հե-հե…նու…էտը…նու ու մենյա պռոստը…ըըը…պռոստը մայա սիստրա…անա…անա ռաժայետ…դա-դա, անա սիյչաս վ ձիրեվնյե՝ վիսակո վ գառախ, տամ վ լեսու …ռաժայետ…մալչիկա ռաժայետ, վոտ: Ա յա տուտ ներվնիչայու, ստռեսս: Վի ուժ մենյա պրաստիտե ռադի բոգա…հե-հե-հե:
Լռություն տիրեց:
Ռուսները շարունակում էին զննել ինձ միևնույն #չուռկանպիտիմեռնի հայացքով: Ես ընդհանրապես չգիտեի, թե ինչպես վարվեմ հիմա, ինչպես արդարանամ. ընդամենը մեկ ակնթարթում 8 տարվա ռուսական կրթությունս գնաց սատանայի անուսը: Բարդ սիտուացիա էր մի խոսքով, ու թե լռությունն այդ շտապ չխախտվեր՝ ամոթից փորելու էի գետինը, իջնեի պանդոկի մառան, տակառների արանքում կախվեի գրողի ծոցը: Բայց լավ էր՝ տանջանքս երկար չտևեց, անսպասելի ձայն հնչեց, դա կոսմոսի ամենամեղր ձայնն էր.
– Боже, так ведь у моей сестры тоже пару дней назад роды были, только родила она девочку. Вот тебе и совпадение!,- ասաց ձայնը ու ես զգացի, որ բարալիկ ձեռքը դեպի ինձ է բերում գինով լի գավաթը,- Давайте-же выпьем за наших детей!- զվարթ տոնով ավելացրեց ձայնը ու փրկեց ինձ անդառնալի խայտառակությունից:
Դա նա էր՝ կողքիս նստած պրինցեսան: Սիրտս սկսեց ծիծիլյարդի տակ պոռթել: Ես բարձրացեցի գավաթը ու շրջվեցի դեպի իր կողմ: Մի պահ մենք նայեցինք միմյանց աչքերի մեջ: Օ՛յ պիզ-դեեե~ց, օ՛յ մամա ջան, օ՛յ տատի ջան…արա, ո՞նց կարա մարդ արարածը էսքան սիրուն լինի: Նա ուներ անծայրածիր կապույտ աչքեր ու երկար` մինչև ոսկրոտ ուսերը թափվող բաց դարչնագույն վարսեր, որոնց փայլից ու հեքիաթային փարթամությունից քիչ էր մնում դավանափոխ լինեի: Բա վիզը: Հորս արև, ինձ միշտ թվում էր, թե մեր դասարանի Անդրոմեդայի վիզը մրցակցությունից դուրս է, բայց առը հա քեզ․ Անդրոմիկի վիզը այդուհետ սիֆոնի խողովակ էր հիշեցնում ինձ: Կներես իհարկե, Անդրո ջան, բայց իրականությունից չես փախչի, հոպար:
– Меня кстати Натальей зовут: Наталья Андреевна, а вас по-моему Ро…Роберт?
– Ըըը…ըըը….
– Да, кажется Алексей именно так представил вас.
– Ըըը…
– Он сказал то-ли Руперт, то-ли Роберт. Нет, все таки Роберт.
– Դ-դ-դա…Ռու..Ռո…Ռոբերտ-Ռոբերտ…
– Ой, я так и знала!!! А по отчеству?
– Ըըը…շ-շտո՞:
– Ну, какое у вас отчество?
– Ա՛խ օտչեստվը՞…ըըը…բան…ըըը…Սըը-Սըը Սեդրակիչ՝ Ռոբերտ Սեդրակիչ:
– Супер!!! Приятно познакомится, Роберт Седракович.
Փերին ժպտաց, ձեռքը մեկնեց, որ ողջունի: Ես բռնեցի նրա երկարավուն, բարակ մատները, զգացի, որ դրանց ծայրերը սառն են: Դա ամենամեռնեմ-գնամ սառնությունն էր, որը երբևէ սառեցրել էր ինձ: Նատալիան գլխի ընկավ դա, բայց քանի որ ամաչկոտ օրիորդ էր՝ մի թեթև շիկնեց, իջեցրեց հայացքը, սովորության համաձայն լիզեց վերևի շրթունքը: Գրողը կկի, այդ պահին ես պատրաստ էի Աթաթուրքին հանձնել Մեղրու շրջանն ու Հենրիխ Մխիթարյանին, միայն թե ընկղմվեի այդ մուգ վարդագույն շուրթերի մեջ:
Ռուս տիկնիկը դա ևս նկատեց և ահա համոզվելով, որ չուռկը փիս ղզղնել է, նա ետ քաշեց իր մարմարե ձեռքը ու խոնարհ ձայնով հայտարարեց.
– А это мой муж: Шамиль Русланбекович.
Ի՞՞՞ՆՉ:
Վայ, հողերը շուռ գան գլխիս, վայ քոռանամ չտեսնեմ, էս ի՞նչ ասեց էս Նատալիան…ՄՈՒ՞Ժ…արա, յանի ո՞նց ՄՈՒԺ:
– Վ-վ-վաշ…մու՞ժ,- ճշտում էի ես:
– Да-да, муж. Вот он. Шамиль, милый, а ну-ка повернись сюда и познакомься, это Роберт Седракович, приятель Леши.
Կնոջ կանչին ի պատասխան դեպի մեզ թեքվեց և իր 55 կիլոգրամ կշռող ձեռքը մեկնեց մի լրբիտղա չեչեն՝ կարմիր մորուքով մի բանդիտ, մարդակեր մի էքստրեմիստ, մի՛…մի՛… ո՞նց ասեմ…քյասար՝ Շամիլ, ես քո հայրենի աուլը կկեմ, արա, բախտիս վրա քար գցիր, այ պոռճ:
Փշուր-փշուր եղավ իմ սիրտը: Ողջ հետագա ընթացքում լռում էի՝ չէի խոսում: Խանդոտ պոցի պես նստած հետևում էի, թե ինչպես են չեչենական թաթերը ճմռում ռուսական մսերը: Դա անտանելի էր, ընկերներ. դա վեր էր իմ ուժերից. չդիմացա՝ բոլորին հաջող արեցի, մի զզվելի Օպել բռնեցի, վերադարձա տուն:
Տանը՝ մենակության մեջ, երեք անգամ «վերհիշեցի» Նատալիայի ոտքերը, բայց ապարդյուն էր, որովհետև նույնիսկ երեք անգամ «վերհիշելուց» հետո ես չէի կարողանում մոռանալ նրա ձայնը (իսկ դա արդեն սիրո նշան էր): Ստիպված մտա Ֆեյսբուկ, ասեցի՝ «Հլը տեսնեմ խփնվածներս ինչ են գրում, միգուցե կարդամ-ցրվեմ»: Մտա: Ընդամենը մեկ հատ կարմիր ծանուցիկ ունեի վերևի աջ անկյունում: Սեղմեցի…
Նա էր…
ՆԱ ԼԱՅՔԵԼ ԷՐ ԻՄ ՆԿԱՐԸ
Ա՛խ, սուրբ Մարիամ, նա սիրում էր ինձ․․․
(c)