Երգ Սիրված երգեր

Սիրված երգերը հայերեն | Օփեթ. Վշտի բեռ

Կային օրեր, երբ ես Հոգումս բեռ էի տանում վշտի Երգելով հեռացումի խոսքեր Հանգը բեկելով ընդգծեցի՝ Քո սիրտը օվկիան է վշտի, Այլոց աչքերում կարդացի՝ «Դու կկորչես կեսճանապարհին.

Թարգմանիչ՝ Դիանա Սիսակյան

• 1 րոպե

Սիրված երգերը հայերեն | Օփեթ. Վշտի բեռ

Կային օրեր, երբ ես
Հոգումս բեռ էի տանում վշտի
Երգելով հեռացումի խոսքեր
Հանգը բեկելով ընդգծեցի՝
Քո սիրտը օվկիան է վշտի,

Իմ սիրտը՝ օվկիան վշտի…

Այլոց աչքերում կարդացի՝
«Դու կկորչես կեսճանապարհին…»
Վհատ հոգիս՝ ուժը կամքի կորցրած
Տանուլ տվեց իմ մութ վախերին,
Մոտ փրկության հույսով,
Ձախողման սպասումով

Պարտվում եմ կրկին…

Եթե մահն է դուռս թակում հիմա,
Հաշվեք մեղքերս ու ինձ արձակեք,
Մի շշուկ լսեց հոգիս.
«Մեր ստացածից վերցրիր ավելին,
Դու՛ ես օվկիանը վշտի…»

Թարգմանությունը անգլերենից՝ Դիանա Սիսակյանի

Թողնել մեկնաբանություն