ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ | իռենը

արդեն մի չորս ժամ կլինի, որ նստած են: որ եկան լույս էր, հիմա արդեն մութն ընկել ա, դիմացը լճի մեջ արտացոլվում են գիշերային լույսերը: անձրևի կաթիլները լճի հայելին ծակծկում են, ու իռենը`  կողքը: անձրևը, լիճը, լույսերը լճի հայելուն, օղին, ջազը ֆոն իռենի գծագրությանը: քո համար մի հատ ընենց պուց եմ բերելու, որ ուշքդ կեթա: ո՞ր մեկին: իմ պրեզենտացիային որ յանդ տարավ, իռենը, ինքն էլ քեզ ա հավանել, ասում ա` ընկերդ դզող դեմք ա: էրեկ ընկերը հեռախոսով ասում էր: մալադեց: մենակ թե դու արի, կնստենք, կծամենք, ջազ կլսենք: արժեր: արդեն սեղանի տակից իռենի ձեռքն է ափի մեջ: իռեն շատ սեքսուալ անուն է: իռենը ժպտում է,  ժպիտը ասում է` ես սեքսուալ եմ, նայի, տար ինձ, լիքը գաղտնիքներ ունեմ, բացահայտի, մազերիցս քաշի, գցի անկողնին, արա` ինչ ուզում ես: ինքը գիտի ժպիտի տեսակները, իռենինը տանող-կորցնող: երրորդ թե չորրորդ օղու շիշն են բերում: սկզբում չորսով էին, հիմա սեղանի շուրջը մի տասը հոգի արդեն կլինեն` հարբած:
ընկերը մյուս ղշի հետ ա խորացել: էն էլ վատը չի, բայց իռենը ուրիշ ա` կանաչ աչքերը ու աչքերին ընկնող մուգ մազերը` շագանակագույն, կարիե, որ ձեռով հետ ա տանում` նայի աչքերիս, տես ինչ խորքեր ունեմ, կսուզվես ու հետդարձ չկա:
ջազի տակ գլուխները շարժում են ու արաղը հուպ տալիս, վրից զեյթուն: ինքը խմում ու ուշքնումիտքը իռենը: ոչ ոք չի նկատել, որ  իռենն  արդեն իրանն ա, մենակ ժամանակն ա դեռ բաժանում իռենի ու իր մարմինները: էս գիշեր իռենի հետ. իռենը մերկ, իռենը անկողնում, իռենը հեռացնում է ոտքերը, իռենի վրա, իռենի պուցը, արդեն իռենի մեջ, իռենը վրից, իռենը վերուվար, իռենի ծծերը ափերում, իռենին շրջում, ինքը հետևից իռենի ոռը ափերի մեջ, իռենի մեջքը, իռենի ողնաշարի գիծը, թիակների ցցվածությունը, իռենը տնքում, իռենը կայֆից մղկտում: մի քիչ էլ նստեն ու կգնան: վռազելու կարիք չկա: իռենը արդեն իրանն ա, փախնելու տեղ չկա: ու սեղմում ա իռենի բարակ մատները, մատանու կոշտությունը  սաքսի նվագակցությամբ: իռեն, էս թեման հավանու՞մ ես: ի՞նչ թեմա, էս քոլթռեյնի պարտիան, այ հիմա տես իմպրովիզի մոմենտը, տղերքը լավ խաղեր են տալի: իռենը գլուխը շարժում ա` վեր ու վար, հայացքը դուրս,  դիմացի լճին, ոտքը ոտքին, ջինսի զոլերը ձգված բդերին, սիգարետը բարակ մատների ծայրին, համարյա երկար կարմիր ներկած եղունգների արանքը ու կլորացրած կարմիր շուրթերից ծուխը համաչափ փչում ա. պատկեր, իսկ հետո կլինի ուրիշ պատկեր, երբ շուրթերից տնքոցներ կգան, կարմիր եղունգները կքերծեն իր կոնքերը, ջինսը հատակին, մերկացած ճերմակ բդի կլորություններով  ափը կսահի, հայացքը հաճույքից կսուզվի կոպերի տակ:
ուզո՞ւմ ես ծանոթացնեմ սաքսաֆոնիստին, մեր լավ ընկերն ա: իռենը հայացքը շրջում ա, իռենը ժպտում ա ու իռենը մազերը մատներով հետ ա տանում: ծանոթացրու: հիմա վերջացնեն կկանչեմ: դու որտեղի՞ց ես ճանաչում: ես ում չեմ ճանաչում ու իռենի բարակ մատները էլի ամուր սեղմում ա: իռենը գլուխը տարուբերում ա, այսինքն այայայ: դու տիպն ես: ու իռենը բարակ մատներով սեղմում ա ափը: երաժշտությունը վերջացավ: ձեռքով ա անում արկեստրի կողմը, սաքսաֆոնիստին: հեսա: սաքսաֆոնիստը սաքսը հենում ա բեմին ու  գալիս ա: արի, ձեռը սեղմում, պրիվետ ու կողքի սեղանից աթոռ քաշում, նստի: սաքսաֆոնիստը նստում ա: ոնց ես: նորմալ, ոնց պիտի լինեմ, տեսնում ես էլի: իռեն ծանոթացի: իռենը ձեռքը պարզում ա: շատ հաճելի է, իռեն: ինձ էլ, սեղմում ա իռենի ձեռքը: իռեն, ասեմ քեզ, սաղ աշխարհը ֆռռացել եմ, ամերիկա, ֆրանսիա, հոլանդիա, սաքսունցի նման սաքսաֆոնիստ չեմ տեսել, լսեցիր չէ ինչ խաղեր ա տալի, ոչ մի սևական էդքան չի ձգի: մերսի: իսկապես, շատ լավ էիք նվագում, վաղու՞ց եք նվագում: հինգ տարեկանից: մի բաժակ խմես, սաքսունց ջան: չէ, մերսի, ես գնամ, արդեն սկսում ենք: գնա ցավդ տանեմ: սաքսունցը գնաց: լավ ընկերներ ունես: տաղանդավոր տղա ա սաքսունցը: անունը ինչո՞ւ է սաքսունց, սաքսաֆոն նվագելու հետ կապ ունի՞: չէ համընկել ա, գորիսեցի տղա ա: ես չեմ հավատում պատահական համընկնմանը, այդտեղ խորը իմաստ կա` կարմայի օրենք: իռեն, դու շատ հետաքըրքիր մտքեր ես արտահայտում: երևի ճիշտը դու ես: որ էսօր ես ու դու իրար գտել ենք` պատահակություն չի, չէ՞, սիրելիս: իռենի պատասխանը ժպիտի մեջ` հմայիչ ու խենթացնող: դու շատ հմայիչ ես, ուղղակի ինձ խենթացնում ես: ինչպիսի խոսքեր:
էլ իմաստ չունի լռվել, արդեն վախտն ա, որ հրավիրի` իռեն, արի գնանք մոտս: լավ վիսկի ունեմ ու ջազի ընտիր սիդիներ, փախած գործեր են: իսկ դուշ ունե՞ս, խորամանկ ժպտում ա իռենը ու մազերի փունջը աչքերից մատներով հետ տանում: անպայման, տաք ու սառը մշտական: իռենը էլի ժպտում ա. տանող-կորցնող ժպիտ: ինչ վիսկի ունե՞ս: բլու լեյբլ: չէ մի, իռենը շուրթերը վեր ա տանում` բարձր գնահատական: դու տիպն ես: բա չէ զայլա կա: գնացի՞նք: դե լավ, որ ասում ես գնացինք,- ծույլ-ծույլ ասում ա իռենը ու վեր կենում: դե լավ մենք գնանք արդեն ուշ ա: ուշադրություն դարձնող չեղավ, ջազի ուդառնիկի ձենը ընենց ուժեղ էր, որ չլսվեց: լավ մենակ ընկերոջը, գնացի ես, ձեռքով ուսին, ընկերը հայացքը վեր տարավ: գնու՞մ ես, գնա ցավդ տանեմ, աչքով ա անում, քեզ հաճելի ժամանց: ու էլի ղշի կողմը: երկուսով դուրս եկան, իռենի մատները ափի մեջ: կաֆեի հետևում ստայանկան: հսկիչը մոտեցավ, ձեռի մեջ հազարանոց (էսօր լավ օր ա: շնորհակալություն ուրախ ասեց հսկիչը, լավ օր ա, բա ինչ, մեկը հազարնոց, մեկը հինգ հազարնոց, մեկի ղուշը մյուսից լավը, մեկի մաշնեն թազա նիվա, մյուսինը բեենվե, իրա ստայանկեն մյուսից հաջող, ֆիրմա մաշնեքը շատ, օրվա փողը մյուսից իրեք անգամ ավել, անձրևի տակ թրջվում ա, բայց գիտի, որ էրեխեն սոված չի մնա, մի բան էլ կարատեի կեթա: շեֆը կարգին տղա տրոմբի փողը խոստացել ա: թե՞ չի տա):
սկզբում աջ դուռը բացեց իռենը նստի, հետո ինքը ռուլին: գազ տվեց ու ձեռքը տարավ իռենի ջինսին ու նայեց աչքերին, իռենը ժպտաց. իռենը դեմ չի, իռենը ուզում ա, իռենը ասում ա, ձեռդ տար, մինչև որտեղ կուզես: քիչ մնաց, ու իռենի մազերը հետ ընկած, իռենի աչքերը փակ, կայֆից, իռենը տակը, իռենը ոտքերով մեջքը գրկած տնքում ա, ավելի բարձր, համարյա գոռում, ինքը իռենի մեջը, իռենի թաց պուցը, սղալով կոխում-հանում, կոխում- հանում, կոխում-հանում, խր-խր խր-խր: երկա՞ր ենք գնալու: չէ հես ա հասանք, մասկովսկիյով մտավ, կարմիր լուս, կայնեց: էս ռեկլամի շիթը մենք ենք սարքել: մատը  խաչմերուկի աջ մայթի դիմացի պատին` դեմը` առեքսիմ բանկ, հուսալի գործընկեր`  արարատ լեռը` փեշին ծովի ջրեր, ալիքներին` լողացող շիշ` վրան պիտակ` լերմոնտովի դիմանկարը ու մակագրություն` արծաթյա մաքրություն: էս բանկի ռեկլամը: շատ գեղեցիկ է, ապրեք: իսկ շի՞շը: դվա վադնոմ` ձեռի հետ օղու ռեկլամ, ցնցող ա չէ: լրիվ: լերմոնտովի նկարը ինչու ես դրել, կապ ունի՞ օղու հետ: մենք չենք դրել, օղու յառլիկն ա, պեչալնիյ դեմոն, դուխ իզգնանիյա, բլուժդալ պադ սվոդոմ գալուբիմ: անգիր գիտե՞ս, պատասխան չկա, պատասխանը շարունակությունը` օն ժիլ, նեվեռյա նիչեմու, ի նիչեվո նե պռիզնավայա: հրաշք, էդ տողերը ինչի չես դրել ռեկլամում: չէի մտածել: ու նայում ա իռենի աչքերի մեջ: կգա՞ս մոտս աշխատես: իռենը ուսերն ա թոթվում: իսկապես սազում ա` բանկը լերմոնտովը մասիսը ու ծովի համայնապատկերը: էս ինչ ա, մասկվայում մի շիթ ենք դրել, տենաս ծռվես: դեղին լուս ու ճռռցրեց: հեսա մաշնես փոխում եմ, պոնտյակ, ինչ ես կարծում, արժի՞: երևի, ես մենակ բեէմվե գիտեմ: ի՞նչ: BMW: ուրիշ չգիտե՞ս: իռենը ծիծաղում ա, գիտեմ, բայց BMW-ն սիրում եմ: պոնտյակն էլ  կսիրես սիրելիս: բաղրամյան խաչմերուկը անցավ մտավ դալան ու կայնեց:
ինքը արագ մաշնից պոկվեց, հասանք: պադյեզդ իռենի մատները ափում, սեղմած: երրորդ հարկ: բանալին մտցրեց անցքը, հեսա քիչ մնաց,  կայնած մնացել ա, էլ չի դիմանում: դուռը ծանր, բացեց, ձեռը տարավ լուսին, չրխկ վառեց: իռենի ձեռքից քաշեց ներս ու դուռը չրխկ, իռենը ծիծաղելով` կամաց այ գիժ:  ականջի մեջ իռենի ձայնը` գիժ, սահում ա ուղեղ ու ներքև սիրտը թքթքում ա, տարածվում մարմինը փշաքաղվում, ներքև կլրի տրամաչափերը ավելի մեծանում` գիժ: միանգամից քշեց ննջասենյակ: բա վիսկին չենք խմում, իռենը քմծիծաղով ծույլ-ծույլ: հետո կխմենք ու շրթունքներով լռեցնում ա: լեզուները խառնվել են ու մի ձեռքը իռենի մեջքին, ափի տակ կորությունը, մյուսով վերնաշապիկը քաշում վեր, իռենի, վերնաշապիկի տակից ձեռը  տանում ծծին: ընկնում են անկողնին: սպասի, դանդաղ, շապիկս կպատռես: չեմ դիմանում, ու հանում ա շորերը, կճղես արա, չեմ ճղի: լիֆը չի արձակվում, սպասի ես կհանեմ, ու իռենը լիֆի պլեչիկներից ձեռքերը հանում ա, լիֆը ֆռռացնում, կոճակի կողմը դեմը ու արձակում, իռենը իր ձեռքով արձակում ա, տալիս ա: ծծերը դուրս են պրծնում, կլոր, ձիգ, ափի մեջ, սեղմում ա ու  մատների արանքներց դուրս են պրծնում, պտուկները վեր ցցված, իսկական իր սիրած վարիանտը, ու երեսը մխրճում ծծերի մեջ:
ջինսի ցեփն ա իջացնում մյուս ձեռով ջինսը  քաշում հագից: մինչև իռենը ջինսի մի ոտը հաներ, ինքը արդեն արագ հանվել էր, կլիրը ձիգ, պինդ, քար տնկված իռենի ծծերին: բուղը իռենի քթին, էս ինչ ես ցանել: դիփ: ի՞նչ: deep: դուրդ էկա՞վ, անուշ հոտ ա, քաղցր: գժվելու: տրուսիկը իռենը տակից հանեց  ու գցեց հատակին, ու ինքը արդեն իռենի վրան, իռենի ոտքերը բացվեցին, ու ինքը դրել իռենի ոտքերի արանքը սեղմում:
բայց էս ինչ ա, չի մտնում: իռենի մեջ չի մտնում, երևի նեղ ա: դու մտցրու, ինչ մտցնեմ, մտցրու մեջդ, էլ ուրիշ ուր պիտի մտցնես, մեջս ոնց մտցնեմ, ոնց` սովորական, գժվել ես, ստեղ չեն մտցնում, ինչ ա խոսում, ու ինքը կլրի ծերը տանում բերում ա իռենի արանքներում, որ ճեղքը գտնի, պցի ճեղքը: բայց չի գտնում, էս ուր ա պուցդ: ի՞նչ պուց, կարգին խոսա: իյա, իջավ վրից, վեր կացավ լույսը վառեց, ու՞ր է պուցդ. հո  չես գժվել արա ինչ պուց: էկավ անկողին, իռենի ոտքերը իրարից ավելի հեռացրեց, իռենի պցի տեղը հարթ մաշկը, սպիտակ-սպիտակ, մարմար, մազի հետք չկա, հո դու ուռոդ չես, ու՞ր ա պուցդ: պուց չկա, ուռոդն էլ դու ես, այ շիզոֆրենիկ, մարմնիս վրա անցքեր ա ման գալիս: այ ախչի, դու պուց չունե՞ս: խի՞ ով ունի: ոնց թե ով ունի, ղշերը պուց են ունենում: յանդ տարել ա, ոչ մի պուց: այ չմո, էստեղ պուց պիտի լինի ու բռունցքով տվեց իռենի ոտների արանքը լերկ մաշկին: արա, հո դու սադիստ չես, տենց կխփե՞ն կնոջը: էսքան սիրուն ու պուց չունի: այ քեզ բան: տեղը լավ մաքրած խաշի տոտիկի մաշկ: կինը պիտի պուց ունենա, քոնը ուր ա: հո դու լակոտ չես, ինչ պուց: այ ստեղ պիտի անցք լինի ու մատով ուժեղ բզեց մաշկին: գժվել ես ոչ մի անցք էլ չպիտի լինի, ձևը սենց ա, ու իռենը բարակ մատները տարավ բերեց հարթ ու ողորկ մաշկով: մատանիները փայլեցին այնտեղ, ուր պուց պիտի լիներ: էդ մատնիքները դրել ա` առանց պուց: որ պուց չունի թե  խի ա դրել, չի ջոկում:
բայց ոնց թե չունի, այսինքն ինչ` չունի, իռենը պուց չունի, յանմ ինչ: ինչ անեմ արա սրա հետ, ինչ անեմ, կգժվեմ որ վրեդ պուցը չգտնեմ: էս աննորմալը որտուց հայտնվեց, ոչ մի պուց, կինոմինո են նայում, գալի ջաններիս են ընկնում: հըլը դու ինձ ասա, ուրիշ տղամարդու հետ չես եղել: եղել եմ, քո նման աննորմալը առաջին անգամ ա ռաստ գալի: իռենը վեր կացավ, մարմինը բարակիրան, մրսում եմ, ոտքերն ուղիղ իրանը կորվեց` մազերը թափվեցին` ռեկլամնի շիթ` կատարելություն ամեն ինչում, ու պուց չունենա, չունենա՞ ու գետնից վերցրեց տրուսիկը, որ հագնի: ուր ես հագնվում, այ ղախփա: մինչև վրեդ պուց չգտնեմ, չես հագնվելու ջոկի՞ր: ու հրեց մահճակալին ու գնաց խոհանոց: իռենի աչքերը լցվեցին, դեմքը բարձի մեջ հեկեկում է, մամա ջան, էս սադիստը ուզում ա ինձ սպանի: չեմ սպանի մի լացի, մենակ պցիդ տեղը բացեմ ու վերջ: խոհանցոցից բարձր գոռում ա: չէ դանակով չի լինի: մտավ զուգարան, հայելու դեմը  սրիչ, վերցրեց, սրիչով լավ կբացվի: էկավ, իռենը հագնվել թռնում էր արդեն դուս: ուր ես փախնում այ չաթլաշկա: դռան մոտից մազերից բռնած քաշ տվեց ննջարան ու գցեց  մահճակալին: շորերը վրայից պատառոտելով հանեց: ինձ մի սպանի, խնդրում եմ, ինչ ասես կանեմ: չեմ սպանում, հանգիստ, պուցդ բացեմ ու վսյո, մենակ համոզվեմ որ պուց ունես, թե չէ կգժվեմ: իռենը ոտքերը պինդ սեղմել է իրար, չէ մի արա, էդտեղ ոչ մի բան էլ չի լինում, քեզ խաբել են ու լացում ա: ինչ խաբել, ինձ հարիֆի տեղ ա դրել ղախպեն, սպասի, ու մի հատ չափալախեց, իռենը ղժժաց` սպանում ա, մի հատ էլ չափալախեց ու բերանը ափով փակեց, որ ղժժաս հաստատ կսպանեմ, ու ոտները ուժով իրարից հեռացրեց, ծունկը  դրեց արանքը ու սրիչը խրեց, իռենը ղժժաց: սրիչը քաշեց ոտքերի արանքի ողորկ սպիտակ մաշկով, արանքը բացվեց: աչքերը բացվածին մնացին, չհասցրեց տեսնի ինչ կար ներսը:  սարսափ: պցի մեջ աչք, կանաչ: իռենի  կանաչ աչքե՞րը` պցից: նայու՞մ ա, կանաչ աչքը իրան ա նայու՞մ: բուկը բռնեց: կանաչ ա՞չքը: կանաչ դաշտեր, ինքը ձիու վրա, հայրը սանձից բռնած` մանկության հուշ, գեղարվեստաթատերական, սա երևանն է, այստեղ ես տանն եմ, դիզայն սերվիզ, առեքսիմ բանկ` կատարելություն ամեն ինչում ու ջազ: չէ: չհասցրեց ջոկի: կանաչ  երախ, աչքերի գույնի, վայրկենական դուրս պրծավ արանքից ու բուկը բռնեց: էլ չհասցրեց գոռալ, մենակ խռռոց դուրս եկավ, արյունը կոկորդից դուրս թռավ պատերին: երախը կանաչ, ժանիքները` սպիտակ` երկու վերից երկու վարից, խրված մնացին կոկորդի մեջ: ընկավ հատակին, արյունը շարունակում էր հոսել: երախը բացվեց, ժանիքները դուրս եկան կոկորդից: ու երախը նույն արագությամբ հետ մտավ մաշկի տակ: մաշկը ճլմփ-ճլմփոցով փակվեց ու նախկին տեսքն ընդունեց` ողորկ, սպիտակ, կարծես երբեք չի էլ բացված եղել: մենակ իռենի կուրծքն ու ոտքերը արյունոտվել էին: իռենը լաց լինելով վեր կացավ, դեմը հատակին արյունի մեջ կորած մարմինը` աչքերը հետ գնացած` կոպերի տակ, վրայից ցատկեց, գնաց լողարան, դուշի տակ արյունը լվաց, եկավ ննջարան, ցատկեց, պատառոտված շորերը վրան գցեց, ցատկեց, հետ նայեց հատակին, անկենդան մարմինը` կոկորդը բզկտված, ու լացելով տնից դուրս թռավ: աստիճաններով արագ իջնում էր ու լացում` խի իմ կյանքը սենց դասավորվեց:

© Վահան Իշխանյան

Share Button

Նշանաբառ՝

9 Կարծիք

  • լավն էր

  • Կարեն Անտաշյան says:

    Քանի որ այս հրապարակման հղման տակ Ֆեյսբուքում շատ հետաքրքիր քննարկում գնաց, ես մեկնաբանությունների արխիվը տեղափոխում եմ այստեղ, որպեսզի այնտեղ անկապ չկորի:

    Մուշեղ Յուզբաշյան
    Իշխանյանն էլ գիտի թե որ շատ անցենզուր գրի, պատմվածքը լավն ա ստացվելու, անկապ բան էր ըստ իս…

    Tsovinar Chilingaryan
    ըստ որոշ մարդկանց էս պատմվածքը նոր էջ ա բացել պատմվածքի ժանրում․․
    ու հենց տենց ա․․․ես վաղուց եմ կարդացել․․․․ես էլ շատ էի հավանել․․․․

    Violet Grigoryan
    Մուշեղ, իսկ որ ցենզուրայով գրվի, անպայման լավ պատմվածք ա ստացվելու՞… Դու է՞դ չափանիշով ես լավ ու վատը ջոկում:

    Մուշեղ Յուզբաշյան
    Վիոլետ, չափանիշը բոլորովին էլ դա չէ, ընդհակառակը, անցենզուր պատմվածքը կարող է նույնքան լավը լինել, ինչքան լրիվ ցենզուրայի մեջ տեղավորվողը, բայց կոնկրետ այս պատմվածքում ես ավելի շատ տեսնում եմ ձև, գուցե ես պատմվածքներից բան չեմ հասկանում?

    Aram Ghanalanian
    hetaqrqir er u anspaseli! karox e sharnakutyun unena?

    Violet Grigoryan
    Մուշեղ, հասկանալու-չհասկանալու հարց չի, հարցն էն ա, որ պատմվածք գնահատելուց առաջին հատկանիշը, որ նկատվում ա, ոչ ցենզուրային լինելն ա, իսկ նման կողմնորոշումը բնական կլինի ցենզոր աշխատողի համար, ով գրաքննության համար ռոճիկ ա ստանում, իսկ ընթերցողը պիտի կարողանա իր հավանածն ու չհավանածն առանց ցենզուրա ոգեկոչելու արտահայտել: Երկրորդ մեկնաբանությանդ մեջ… Ավելին… փորձել ես ուրիշ բառով բացատրել, ասել ես` տեսնում ես ձեւ: Ամեն բովանդակություն էլ ձեւ ունի, բայց դու էդ ձեւի մասին չես խոսում, այլ նկատի ունես ձեւ տալ, իսկ նման միտք ծնվում է, երբ մարդը ոչ մի կերպ չի պատկերացնում, որ անցենզուրա գրելը կարող ա հենց գրական հարց լինի, ու միշտ մտածում ա, որ դրանով փորձում են «ձեւ տալ», այսինքն` ոչ գրական խնդիր լուծել: Էնպես որ, քո երկրորդ ասածի դեպքում էլ խնդիրը ոչ ցենզուրային տեքստի մեջ գրականություն տեսնելու անհնարինությունն ա:

    Tsovinar Chilingaryan
    ես էլ ահավոր անկեղծ գրած գործ եմ տեսնում․․․

    Armine Amirjanyan
    Չբավարարված ցանկություններն ա տղեն շատ կարգին ԳՐԱԿԱՆ ձևով արտահայտել էլի… Ինձ թվում ա շաաաատ լուրջ ընդունել պետք չէր… Ամեն դեպքում կարդացվեց: Սպանիչը վերջին մասը էքզիսցենտրիալիզմի վերածելն էր))

    Harut Kbeyan
    Էս պատմվածքը նոր չի, ինչ որ տեղ կարդացել եմ երեւի մի քանի տարի առաջ ու ոնց են ժամանակ տենց էլ հիմա դզում ա։
    Ինչ վերաբերվում ա են բարոյախոսական տեքստերին որ վերեւը կարդացի, ապա ինձ թվում ա որ լավ կլիներ որ քոմմենթ թողեցլուց առաջ մարդիկ մի քիչ անալիզ անեն են ինչ կարդացել են, ոչ թե միանգամից քոմենթ թողեն զուտ քոմենթատորի իրավունքը վերահաստատելու համար։ էս են տեսակ պատմվածքներից ա որ առանց ինչ որ ուրիշ լեզվով հնարավոր չի պատկերացնել։

    Մուշեղ Յուզբաշյան
    Մի անգամ էլ կարդացի, ու սխալս ընդունում եմ, կոնկրետ էս ֆորմատի համար էսպես էլ պետք էր, բայց մեկ է, ես էսպես չէի գրի )))

    Lusine Vayachyan
    ես վահանին սենցն եմ սիրում

    Vahe Nersesian
    shat lavner

    Хачатур Петросян
    ինձ էլ շատ դուր եկավ…

    Violet Grigoryan
    Արմինե, չբավարարված ցանկություններ կարելի ա տեսնել նաեւ ծաղկի, անձրեւի ու տերեւների մասին բանաստեղծություններում, օրինակ, հենց Տերյանի «Գարունի» մեջ, որ ուղղակի ասում ա ուզում ա մեկին սիրի ու փայփայի: Ու չհասկացա` ինչի այդ ցանկությունները չպետք է լուրջ ընդունել, ու վաբշե ինչն ա լուրջ գրականության մեջ` բավարարվա՞ծ ցանկությունները: Շատ կուզեի բավարար… Ավելին…ված ցանկություններ արտահայտող մի գործի անուն լսել ձեզանից: Իսկ առհասարակ հեղինակին ու իր հերոսին նույնացնելու միտումը խոսում է գրականության մասին աղոտ պատկերացումների մասին:

    Arman Yeghoyan
    Միտքը (ֆաբուլան) լավն էր, դաժե շատ լավը, բայց “բառերը” ամեն ինչ փչացրել էին, ախր էդ ցենզուրաից դուրս բառերը էներգիան փախցնում են, ուշադրությունը շեղում են բուն մտքից, ու անլրջության, ինչ-որ հում ազատության տպավորություն են ստեղծում:

    Хачатур Петросян
    իսկ իմ կարծիքով հենց էտ ա, որ “ֆանտաստիկ ֆաբուլան” դարձնում են լրիվ ռեալ ու իրական, հավատում ես, որ իրական դեպք ա ոււ եղել ա հենց երևանում ու դաժե մտածում` աչքիս ես էս տղուն էտ աղջկա էն օրը բարում տեսել եմ….

    Arman Yeghoyan
    Նախ ստեղ ոչ էնքան “ֆանտաստիկ ֆաբուլա” էր, ինչքան ռեալ դեպքերի ալեգորիկ մեկնություն, բայց նույնիսկ եթե ընդունենք սա որպես ֆանտաստիկա, ինչ անպայման ա, որ էդ ֆանտաստիկան գռեհկաբանություններով նյութականանա, նույն բանը կարելի էր ասել ոչ պակաս ռեալ, բայց պակաս գռեհիկ բառերով:

    Vahe Nersesian
    սա շատ լուրջ պատմություն-հեքիաթ է մի առնանդամի մասին որը իր հանգրվանն է փնտրում,ու զոհվում ե իր իսկ բարբարոսության պատճառով,իսկ ցենզուրաից դուրս բառերը ըստ իս ռիտմ ու լարվածություն են հաղորդում իրադրությանը,

    Arman Yeghoyan
    Չէ, ես տենց չէի ասի, պատմվածքի վերջին արտահայտությունը` “խի իմ կյանքը սենց դասավորվեց”, (այսինքն էդ տղեն առաջին զոհը չէր) ցուց ա տալիս, որ պատմվածքի հերոսը ոչ թե տաղեն ա, այլ` աղջիկը, իսկ ավելի կոնկրետ ոչ թե արական բացահայտ ագրեսիան, այլ իգական թաքնված ագրեսիան: ՈՒ պատմվածքն էլ կարելի էր գրել հենց էդ “թաքնված ագրեսիայի” ոճով, դրանից լարվածությունը չէր պակասի:

    Vahe Nersesian
    Arman jan,hamamit em vor txan arachin zohe cher u axchikner ir patvacqi herose ,bayts inchpes amenureq yntercoxn u handistesn e yntrum ir herosin u veraprum nra het iradrutyune,es depqum txan er ir mtorumnerov u arkacnerov im ushadrutyan kentronum(vonc vor poqr zhamanak bolors nu pagadii gailin einq aveli shat karekcum u sirum qan napastin et … Ավելին…miamit achqerov anser kendanun) ,isk agresiai hamar chem karcum vor knoj taqnvac agresian er patchare tenc avarti hamar,ete sirov motenar u qnqshutyamb ail vochte srichov hastat kokorde cher krci kanach eraxe 🙂

    Хачатур Петросян
    էտ ձեր ասած գռեհկաբանությունը մենք տենում ենք ամեն օր, լսում ամեն տեղ, դա ռեալ կյանքն ա… ու պետք չի ինչ-որ էկզոտիկայի պես ընդունել դրանք… բացի էտ, սա Վահանի ոճն ա… եթե ուզում եք ավելի լավն ու կատարյալը, ապա ինքներդ փորձեք ու ստեղծեք ձերը` լիովին համապատասպանող ձեր կամքին ու ճաշակին…

    շատ լավ ա գրել ու շատ կենդանի լեզվով, որը կարող ենք ամեն օր լսել երթուղայինում, երբ վարորդի կողքին ենք նստած, բարում, տաքսիում, երբ միակ ուղևորն ես ու շատ-շատ տեղերում…

    Nshan Abasyan
    Ըստ իս` արվեստում կարևորը ոչ թե ցանկության բավարարված կամ չբավարարված լինելն է, այլ նրա տեսակը. ի՞նչ ենք ցանկանում, որքա՞ն ենք ցանկանում և ինչպե՞ս ենք ցանկանում, ու հենց դա էլ որոշում է, թե տվյալ գործն ինչ լեզվով պիտի գրվի…
    Էս պատմվածքը գրականով գրել հնարավոր չէր, և եթե պնդենք, թե գրական ստեղծագործությունը պիտի միայն գրական լեզվով գրվի, ուրեմն` էս պատմվածքն առհասարակ պիտի չգրվեր…
    Բայց հարցադրումն ափսոս էր չբարձրաձայնվելու համար…
    Խղճացի Իռենին էլ, տղային էլ…

    Nshan Abasyan
    Մանավանդ Իռենին, որ սկզբում տղային ասում էր. “Քո նման աննորմալը առաջին անգամ ա ռաստ գալի”, իսկ վերջում “աստիճաններով արագ իջնում էր ու լացում` խի իմ կյանքը սենց դասավորվեց”…

    Marineh Khachadour
    Groghe groum e ayn inch inke haskanoum e kam ouzoum e haskanal. Ays aroumov knnadatele imast chouni. Im kartsikov Ishkhanyane hetazotoum e jamankakits hayi hogebanoutyoune voch miayn anhatakan ayl socialakan ev kaghakakan hartakneri vra. Goutse kerparnere metaphor en Hayastani ev artyerkri hamar? Ays depkoum hamadzayn em Yeghoyani het. Im kartsikov aveli tpavorivch kliner tarberakel groghi dzyne kerparneri dzaynits.

    Violet Grigoryan
    Էս ինչ հետաքրքիր քննարկում ա ծավալվել…
    Ոչ ցենզուրային բառերը ուշադրությունը ավելորդ գրավում ու շեղում են այն դեպքում, եթե մի գրականության ու դրա ընթերցման մեջ դրա օրինակները չկան, ավանդույթը չկա, դեռ չի հասցրել լեգիտիմացվել, բայց հեղինակը պարտավոր չի դա հաշվի առնել, հեղինակն ընտրում է իր նյութին համապատասխան լեզու, էն, որ հարմար է գտնում իր խնդր… Ավելին…ին:

    Իսկ մնացածը շատ հետաքրքիր մեկնաբանություններ են, էնպես որ հավեսս տվեց ինձնից էլ գործ դնեմ, տենամ` ինչ կասեք, հետաքրքիր ա` բանաստեղծության դեպքում էլ կարա սենց լավ քննարկում ստացվի, թե չէ:

    Violet Grigoryan
    Մարինե, իմ կարծիքով էլ հեղինակի ու հերոսի ձայների տարբերակումը, որ ավելի բնորոշ է դասական գրականությանը, ստեղծելու էր ապահով դիստանցիայով մի պատում, որի պատճառով նկարագրողականության հաշվին պակասելու ու տուժելու էր դրամատիզմը եւ ֆանտաստիկ պատկերների հավաստիությունը:

    Nshan Abasyan
    Էս դեպքում` եթե հեղինակը մի լեզվով խոսի, հերոսը` մեկ այլ, ընթերցողը չի մտնի պատկերվող իրականության մեջ, եթե չասենք, որ իրականությունը ներսից չի պատկերվի, չի լցնի ամբողջ գրական տարածությունն ու դրանով իսկ պատմվածքը կթուլանա, կլինի ծանծաղ:
    Բանաստեղծությունը, իմ կարծիքով, մի փոքր այլ է. նրա մեջ հերոսն ինքը գրողն է, իրականությունը` իր ներքինը. էնտեղ խ… Ավելին…նդիրը էս կամ էն իրականությունը պատկերելը չէ, այլ քո սեփական վերաբերմունքը տվյալ իրականության հանդեպ:
    Ինչ վերաբերում է այն հարցին, որ ոչ ցենզուրային բառերը ուշադրությունը շեղում են, կարծում եմ, ճիշտ հակառակը, նպաստում են տվյալ իրադրության ավելի սուր, ոչ միայն գիտակցական, այլև զգացական ընկալմանը:

    Хачатур Петросян
    ոնց որ Նիցշեն հայտարարեց, թե աստված մահացել ա, նուն ձևով էլ Ռոլան Բարտը մոտ հիսուն տարի առաջ հայտարարեց, թե հեղինակն ա մահացել… իսկ “մահացած հեղինակը” այլևս ձայն ունենալ չի կարող, որ տարբերակվի կամ չէ…
    Կիր ժամը 14:01ին: •
    Nshan Abasyan
    Nshan Abasyan
    Խաչիկ, ամեն մեկի հայտարարածը հալած յուղի տեղ մի ընդունիր: Հեղինակը չի մահացել: Անգամ չտարբերակված խոսքում ընթերցողը պեղում-գտնում է հեղինակին ու նրա վերաբերմունքը. առանց դրա արվեստ չկա: Բարտի հետ համամիտ չեմ, Նիցշեի մասին հայտնի դարձվածքը կա` “Նիցշեն մահացել է…”

    Хачатур Петросян
    Նշ ջան, Բարտը ամեն մեկ չի հաստատ ու ինքը շատ ճիշտ ա, Բորխեսն էլ ապացուցում ա նրա ասածը իր ողջ ստեղծագործությամբ… իսկ Նիցշեի համար ասեմ, որ ինքը շատ ճիշտ ա ու հեչ էլ չի մահացել, Նիցշեն եղել ա, կա ու կլինի …))))

    Nshan Abasyan
    Նույն կերպ ես էլ կարող եմ ասել` Քրիստոս եղել ա, կա ու կլինի…
    Դու էլ ամեն մեկ չես, Խաչ…
    Բարտը ինչ ա ասել, Բորխեսը ոնց ա ապացուցել, Նիցշեն ինչ ա հայտարարել… Մարդ են, էլի, ոնց որ դու. նա դու ինչ ես ասել?

    Хачатур Петросян
    իմ ասածները ստե չցիտեմ, համեստությունս չի ների..))))))))))))

    Nshan Abasyan
    “ու ինքը շատ ճիշտ ա”. հիմնավորման քո էս մեթոդն ինձ ուղղակի ցնցեց… ))))

    Violet Grigoryan
    Bարթի տեքստը շատ լուրջ տեքստ ա, էստեղի մեկնաբանությունները ադեկվատ չեն, բայց հիմա չեմ կարա մանրամասնեմ, հետո որ ժամանակ ունենամ` կգրեմ:

    Arman Yeghoyan
    Նիցշեն էլ իր հերթին ընթերցողի մահն ա կանխատեսել –
    “Ով ճանաչում է ընթերցողին, նա այլևս ոչինչ չի անում ընթերցողի համար: Ընթերցողի ևս մի դար – և ոգին ինքը կհոտի:” “Այսպես խոսեց Զրադաշտը” 1883-1885թ.
    Հ.Գ. Կարիք չկա հակադրել Հիսուսին ու Նիցշեին, դա հնաոճ հակադրություն ա, Նիցշեն շատ ավելի քրիստոնյա էր քան շատ ու շատ փարիսեցիներ:)

    Arman Yeghoyan
    Վիոլետ ջան, Գռեհկաբանությունը մնում ա գռեհկաբանություն (խոսքը բառի մասին ա ոչ թե մտքի), ով էլ ուզում ա օգտագործի, ու ինչքան էլ ուզում ա օգտագործի, Չարենց, Տերյան, ով էլ որ լինի: Օրինակ ասենք դը Սադը էդ բառերը օգտագործում ա ստիպված, այնտեղ որտեղ հնարավոր չի ուրիշ բառ օգտագործել, իսկ որտեղ հնարավոր ա` խուսափում ա, փոխարինում ա այլ բառերով: Իսկ էս պատմվածքը ոնց որ հատուկ գերհագեցված լինի դրանցով, Էլ չեմ խոսում հայհոյանքների մասին:

    Nshan Abasyan
    Նիցշեն շատ ավելի քրիստոնյա էր քան շատ ու շատ փարիսեցիներ )))) Ուզում եմ հավատալ դրան, շատ եմ ուզում…
    Իսկ Հիսուսին ես երբեք չեմ հակադրի ոչ Նիցշեին, ոչ էլ որրևէ այլ մտածողի: Երբեք: Ինձ համար Նա հակադրման ենթակա չի:

    Nshan Abasyan
    Խաչատուր, շնորհիվ ”Գրանիշի”` ես էլ կարդացի ”Հեղինակի մահը” ճառը: Էնտեղ կարծիքս եմ գրել, որ տեղադրում եմ նաև էստեղ:
    ”Տեքստը մեջբերումների հյուսվածք է՝ մշակութային հազարավոր ակունքներից բխած”. բա մշակութային էդ հազարավոր ակունքնե՞րն ինչ են, ինչերի՞ հյուսվածք, ինչի՞ց բխած…
    Բարթը փաստորեն երազում է մի էնպիսի գրականություն, որն անընդհատ քննարկվի, իս… Ավելին…կ ավելի կոնկրետ` յուրաքանչյուր ընթերցող հասկան էն, ինչ ուզում է հասկանալ, ընդ որում` ցանկության դեպքում կարողանա ամեն անգամ տարբեր բաներ հասկանալ… Այս պարագայում նրա տեսությունը պետք է անվանել ոչ թե ”Հեղինակի մահը”, այլ ”Գրականության մահը”, մանավանդ որ ինքն էլ մի տեղ բերանից թռցնում է ”գրություն” բառը` որպես ”գրականություն” բառի նոր փոխարժեք…
    Բայց քանի որ սա 1968 թ. տեքստ է, մեր քննարկումն ուշացած է. իրենց ստեղծագործությամբ նրան արդեն հերքել են էնպիսի ՀԵՂԻՆԱԿՆԵՐ, ինչպիսին, ասենք, մեր Մաթևոսյանն է…

    Nshan Abasyan
    Ըստ իս` առանց հեղինակի` չկա գրականություն: Առանց սուբյեկտիվության` արվեստ չկա: Հենց սուբյեկտիվությունն է անհատակ ու անսահման` քննարկվելու, հաստատվելու, հերքվելու, նորից քննարկվելու, նոր մոտեցում առաջարկելու ու այդպիսով հարահոս ”սուբյեկտիվ ընկալումների” ‘հյուսումը հավերժորեն ապահովելու համար:

    Violet Grigoryan
    Նշան, Bարթի տեքստը բարդ է /ինձնից անկախ բառախաղ ստացվեց/, մի շտապիր եզրակացություններ անել, նորից, դանդաղ ու անկանխակալ կարդա, որ տեսնես` ինչքան կարեւոր է գրականության ընթերցումը տվյալ գրության ընթերցումը լինի ու ոչ թե հեղինակի կենսագրության, հայացքների, գործունեության ու հազար ու մի ուրիշ բաների անդրադարձ, էս սկզբի համար: Մշակութային հազարավոր ակունքները շատ պարզ բան են, ինչի՞ ես հեգնում, դրանք տարիների ընթացքում կուտակվող ու առօրյա ընթացիկ հոսքեր են` ֆոլկլոր ու գիտության նվաճումներ, անեկդոտներ ու աֆորիզմներ, քաղաքական պրոցեսներ ու կենցաղ, նորաձեւություն ու փիլիսոփայություն, տեսական-վերլուծական միտք ու արվեստի այլ ժանրեր, գովազդ ու բարձր տեխնոլոգիաներ… Եվ ցանկացած օրիգինալ թվացող բանի ակունքները կարելի է գտնել այս հոսքում, ու Հրանտ Մաթեւոսյանն էլ քո այս կարգի պաշտպանության կարիքը չունի, հենց ինքն էր տեսնում իր այդ ակունքները եւ որպես նախասիրած գրողներ, եւ որպես ժողովրդական բառուբան: Եվ ցիտատների առկայությունը չի բացառում սուբյեկտիվությունը, դրանում համոզվելու համար կարելի է համեմատել կոմպյուտերի գրած բանաստեղծությունն ու մարդու գրածը:

    Nshan Abasyan
    Ես Մաթևոսյանին ”պաշտպանելու” կարիք չեմ էլ զգացել. քավ լիցի: Ոչ էլ մարդկության ու ազգերի մշակութային հազարավոր ակունքներն եմ հեգնել. ճիշտ հակառակը. իմ ասածն այն էր, որ այդ ակունքներից յուրաքանչյուրն էլ ինչ-որ ժամանակ ինչ-որ սուբյեկտ է սաղմնավորել… Եվ դրանց միջով հեղինակը կազմավորում է իր աշխարհայացքը, հյուսում իր սուբյեկտը: Ասում եք` ցիտատների ա… Ավելին…ռկայությունը չի բացառում սուբյեկտիվությունը. բա ես էլ եմ հենց դա ասում. առանց սուբյեկտվության անհնար է, իսկ Բարթը ուզում է բացառել դա… Իհարկե, ամեն անձնական բան չէ, որ պետք է բերել գրականություն, բայց այն, ինչ բերվում է, նույնպես անձնական է: Մաթևոսյանն ասում էր` ես իմ մասին եմ գրում, իսկ ինքը և Հրանտն է, և հայը, և քաղաքացին, բայց ինքն է, ինչ ասում է, ինքն է ասում, ինքն է զգում, ինքն է տեսնում…

    Facebook © 2010

  • արփի says:

    սկիզբը շատ լավն էր..մոմենտեր կաին որ ..ցնցող էր գրիչդ Վահան իշխանյան ջան
    ես շատ եմ սիրում երբ տողերում երաժշտություն, տեմպ եմ զգում: Հետո չասես թե ընթերցողդ խորշում ա քֆուրներից.
    .իռենը մերկ, իռենը անկողնում, իռենը հեռացնում է ոտքերը, իռենի վրա, իռենի պուցը, արդեն իռենի մեջ, իռենը վրից, իռենը վերուվար, իռենի ծծերը ափերում, իռենին շրջում, ինքը հետևից իռենի ոռը ափերի մեջ, իռենի մեջքը, իռենի ողնաշարի գիծը, թիակների ցցվածությունը, իռենը տնքում, իռենը կայֆից մղկտում.
    ամենավերջում ..կոտրվեցի, ոնց-որ ուրիշ բան էի սպասում…

  • Վահե says:

    Շատ հավանեցի էս պատմվածքը: Ինչ որ ժամանակ լսել էի, որ սենց բան կա, նոր գտա: Լրիվ ՈՒՐԻՇ բան էր: Լեզվի մասին բոլոր կարծիքները հավես չեմ անում կարդամ, ճիշտն ասած, բայց կասկածում եմ, որ ինչ որ մեկը նույն պատմվածքը կկարողանար գրել մաքուր գրական արևելահայերենով ու չծի]ազեր իր գրածի վրա: Լեզուն շատ էլ համապատասխան էր գրածին ու դրա մասին վիճելը ամենաանիմաստ բաներիցա: Հանգուցալուծումը չհասկացա ու չհավանեցի, բայց ընդհանուր առմամբ, ամենալավ բաներիցա, որ վերջերս կարդացել եմ, Շնորհակալություն պրն. Իշխանյանին ու Կարենին, որ տեղադրելա:

  • Արշակ says:

    Չեմ կարծում, որ գրական արժեք կլինի, բայց ամեն դեպքում հետաքրքիր կարդացվեց: Մի քիչ հիշեցրեց Ստանիսլավ Լեմի “Սոլարիսը”` Հարիեթին:

  • Astghik says:

    txa jan du gna aveli lava mi qich qerakanutyun karda …vor ham grel sovores ham ketadrel,,ahavor e!!

  • Anahit says:

    Հիմարության գագաթնակետն էր, ոչ իմաստ ուներ, ոչ էլ ասելիք: Գոնե գեղարվեստական գեղեցիկ լեզվով գրած լիներ: Ես խորապես ցավում եմ, որ այս աղբը կարող է գրականություն համարվել, չնայած դժվար թե կհամարվի, եթե համարվի էլ սրա նման մի քանի գրողների կողմից է համարվելու, որոնք նույնպես հեռու են գրականությունից, ուղղակի իրենց գրող են համարում, քանի որ լսել են` գրողը ազատ պետք է լինի և սխալ են հասկացել այդ բառերի իմաստը` մտածելով որ խոսքը սեռական ազատությանն է վերաբերում: Կատարյալ հիմարություն էր….

  • Արթուր Մենք says:

    Չեմ հասկանում, թե նման գրականությունը ու՞մ կամ ինչի՞ համար է նախատեսված…

  • Հայ says:

    Հայեր ենքան պարապ եք որ կարող եք նման հիմարությունը քննարկեք? Թե խի պատերազմը պրծավ եսպիսիններին ենտեղ կհրեինք միննիպոլյա համ ազգը կմաքրվեր զիբիլից համ ել տղերքին ճանփա կբացվեր դեպի բաքու.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *