ՍԵՒԱՆ
Ծարա՛ւ եմ։
Ծովափի սուր քարերի վրայ ոտաբոբիկ
ման եմ եկել մի պուտ լազուր որոնելով –
ի զո՛ւր։
Ամպերը պատռած ուղտանման լեռների հետ
խօսում են ցած,
ու չգիտեմ՝ ե՞ս եմ, ե՞ս չեմ…
Հայ պատմութեան կարաւանը կանգ է առել
երկնքի մօտ,
պառկել յոգնած՝ հորիզոն է որոճում։
Ե՞ս եմ, ես չեմ… կրկներեւոյթ։
Կրկէսի մէջ մեծ մի տրապէզ
ու լուսաւոր մի երեկոյթ
հրեշտակների՝ սպաննւած այնտեղ Այրիվանքում,
դեղնած, քանդւած քարերի մօտ։
Ալիքներր բաց են անում գորշ մի կարպետ,
քամին զիստերս է խածնում –
նիստը բացւած է, պարոններ, Սեւանա լճում։
Ծարա՛ւ եմ։
ՍԱՐԴԱՐԱՊԱՏՈՒՄ
Յունւարի ձիւնը, յունւարի ձիւնը Սարդարապատում։
Կեանքի ոչ մի հետք, ամպի ոչ մի շուք
Այս անապատում
Ոչ մի յիշատակ։ Գերեզմանի տակ
Ձիւնի սառ, սպիտակ՝
Ոչ մի յիշատակ անցած օրերի։ Ոչ իսկ ոռնող բուք,
Ոչ իսկ սուր քամի լերան գագաթից իջնող սուր քամի,
Որ տնքայ, պատմի հառաչող ցաւր ճեղքւած ժայռերի։
Խոր մի լռութիւն
Եւ լոյսեր սառած։ Ոչ սուգ եւ ոչ լաց:
Խոր մի լռութիւն։
Ներկայ են միայն աստղերը գունատ անյայտամ
Նայում եմ, ասում –
Ուրախ եմ լինել այս պահին մենակ,
Ինչպէս մոլորակ կորած ոլորտում այս ձիւնի սպիտակ,
Ինչպէս աղեղի նետ մի արձակւած դէպի ոչ մի տեղ։
Տեսնում եմ, այնտեղ,
Մերկ հողերի տակ
Թաղւել են, կորել յոյս եւ ճանապարհ,
Խորասուզւել է իր առագաստից զրկւած մի նաւակ
Եւ կեանքի վրայից քայլել է անցել մթութեան մի սար։
Ահ, թողէք վիշտս այս ձիւնում լրւամ
Ել խոր լռութեան մերկ կայմի վրայով ես վեր
բարձրանամ
Մինչեւ անցեալը, մինչեւ արիւնիս թողած հետքերը,
Որոնց խուլ լացը ծածկել է յուշի գունակ գորգերը։
Նայում եմ, ասում –
Ես ընդունում եմ ճակատագիրը սառած այս ձիւնի.
Այնտեղ թաղւած է գերեզմանը խոր մեր խորհուրդների։
1922
****
Մնչի’ր մրրիկ, եղիր դժոխքի շռինդ ու պար.-
կեանքը այդպէս անկատար
խա’ղ է անգութ,
մա’հ է սուտ։
Սիրտս քեզ է. բոց՝ բոցերում,
եւ սուրբ աւեր՝ աւերնեբում –
սիրտս քե՛զ է, սիրտս քե՛զ է։
Թող լինի սեւ ճակատագիր՝
զարզանդեցնող մի ջահակիր
հովում, բուքում սարսափների,
ուր կայ յոռի
եւ վհթխարի
լոյսը կեանքի։
Մնչի՚ր, մրրիկ, եղիր դժոխքի շռինդ ու պար
արեւների շինարար
եւ ստեղծագործ փոթորիկ։
Էլ վերջացաւ. ես նետեցի սիրտս յաւէտ,
ո՜ իմ կարմիր քրմապետ,
քո նոր, բոցեղ աղօթքին
քո մարտնչող խորհուրդին։
Մնչի՚ր, մրրիկ։
ԼՈՒՍԻՆ
Այս ինչ գիշեր է։
Լուսինը իջել, փարել է ձիւնին,
Գրկել է սառը հրավառ թեւերով –
Խոցել է սրտին իր թուրի ոսկին՝
Հմայել եւ դիւթել երազանքներով։
Արծաթ ձմեռ է։
Քայլում եմ, նայում աչքերով յուզւած
Կարմիր քաղաքին, որ խորասուզւած
Հուրէ հեքեաթի անյայտ յուշերում,
Թաղւել է ձիւնում։
Թաղւել են օրւայ աղքատ ձեռքերր
Կրծքին են ծալւել տրտմութիւնները
Եւ, մագաղաթէ փռւած ճամբեքով,
Քշում են մի ձի ագաթ սանձերով։
ժողխորի ստաջ կանգնած պահակը
Սառած ոտքերը խփում է գետնին,
Իսկ իր ծանրացած կոպերի տակր
Նստել է յուշ, նայում է լուսնին։
Սմքւած փողոցի մութ մի անկիւնից
Հառաչ է լսւում։
Ինչ-որ մի շէնքից
Նւագի ձայներ են գալիս եւ կորչում
Ճառագայթների պեղած անդնդում։
Գիշերր գլորւել, ընկել է մի լիճ։
Բուլվարի վրայից սողում է մի ճիչ
Եւ ոգիների գաղտնի ոհմակներ
Հետապնդում են փախչող երազներ։
Այս ի՜նչ գիշեր է
Արծաթ ձմեռ է։
1922
***
Այս ցրտին, այս բուքին. այս խոնաւ սենեակում
Ունկ ենք դնում քամիին ու լռիկ սպասում
-Չենք վախում այս կեանքից, անորոշ վաղւանից եւ խաւար գիշերից։
Այս ցրտին, այս բուքին…
Տարիներ երագած հայրենի հողի վրայ
մենք ահա
մեր յոյսի ճրագով թեւաւոր, լուսաւոր
մեր բախտի աղեղով
վիրաւոր…
Տուր սիրտդ իմ սրտին, այս ցրտին, այս բուքին
ու լսենք հեռաւոր, անծանօթ ձայներին
լեռներից, ձորերից վար բերած պատգամով
կիսաքանդ գիւղերից մեզ ղրկած լուրերով։
Այս ցրտին, այս բուքին –
միասին
այս երկրում հայրենի
չը լինենք ամայի եւ տխուր մտքերով –
չը լինե՛նք…
Տո՛ւր սիրտդ իմ սրտին, այս ցրտին, այս բուքին։
27-X11-22
***
Նոր Հայաստանում
նա է միայն մեծ
ով ամայնացած խոպան մի դաշտում
տենդոտ ձեռքերով մի ծառ է տնկում։
Նա՛ է բանաստեղծ,
որ նոյն ծառի տակ
նստում է հոգնած
եւ լսում, լսում նոր բողբոջների
ծլւող, եռացող խաղը անապակ։
Երգը գալիս է շատ հեռուներից
ինչպէս կոհակր ալեծուփ ծովի,
ինչպէս երազը վերջին այգաստղի,
ինչպէս խարշափը՝ հեռու անտառից.
գերանդիների քա՛յլը ծաւալւող
խոնարհ հասկերի աստղաթափ ծովում։
Եւ ծառր ծաղկում, դառնամ է դողդող
հրաշքների մի հարս, զմուռս, մուշկ եւ սաթ, լերկ անապատում յաւերժ մի հեքեաթ։
Ու տօ’ն է խելառ։
Եկել են, եկել,
չորս դին բոլորւել
խոտեր ու բոյսեր, ծաղկունք գեղապար.
իջել լերկ սարից
խրճիթի ճաթած տանիքից.
քաղցած ոչխարի ակռայի տակից,
ծոցից երւսզոտ սիրահար ների
գիւղացին եկած գինին է խմում
պոկւած վրիժառու շունչից հովերի.
եկել են, եկել,
ծառի տակ կանգնել
ու տաղ են ասում, ցնծում ու երգում
հարբած գինիով անուշ այս գարնան
ինչպէս կախարդւած բիւլբիւլ հազարան։
Գիշեր է գալիս, աստղերն են իջնում,
ու ոսկեմռունչ խօսքեր են անցնում
աշխարհից աշխարհ –
ասես սօսաւիւն տրոփում է անտառ
նոր խորհուրդներով։
ՓՈՂՈՑՈՒՄ
Եկ քեզ տանեմ։ Թեւս սեղմիր,
Զգոյշ քայլիր
Եւ փողոցից,
Ուր խոր մութր – անձրեւ, թախիծ –
Հեծկլտամ են վիրաւորած,
Անցնենք կամաց։
Սէրս որբ է անտէր, անտուն։
Սէրս որբ է ոտաբոբիկ եւ անանուն,
Կանգնած ինչպէս տխուր հառաչ
Դռան առաջ
Սրտիդ։
Ցեխի վրայ ծունկ է դրել,
Կիսով թաղւել
Քաղաքը լուռ։
Վայող քամին մագիլներով իր սրրասուր
ճանկռտում է տանիքները
Եւ տուներում կուկուզ արած պառաւներր,
Քունը կորցրած,
Չարչարաւմ են, մտահոգւում։
Թեւս սեղմիր՜.
Նայիր –
Նման անբուժ, օրհասական մի հիւանդի,
Խաւարր այս երկարել է դանակի տակ վիրաբուժի
Իսկ փողոցի ծայրին կանգնած
Մեզ սպասում է յոյսի ճրագը աղաւաղւած։
Ես ուզում եմ քեզ մօտ զգալ։ Քանաքեռի
Բաբձունքներում մի գիւղացի
Քարայրի մէջ նստած միտք է խոր մտածում,
Մինչ իր հօտը մթութիւն է արածում։
Նա ձանձրացած դուրս է գալիս
Եւ զզւանքով աշխարհի վրայ թափ է տալիս Խոնաւ, թրջւած իր փափախը
Եւ զսպում է սրտի վախը։
Զգոյշ քայլիր։ Մութի դիզած ստւերներում
Խորտակւել են պատրանքները։ Մեզ սպասում է
քամին տրտում։
Սեղմիր թեւդ թեփս ուժգին,
Շրջենք կամաց վիհի ոլոր եզերք ներին։
1922
***
Ոտաբոբիկ ման եմ գալիս սենեակում
Եւ քնոտ աչքերով որոնում
Պոեմներս մեռած
Պատառ-պատառ հրմշտւած օրերում։
Մնաք բարով, մնաք բարով,
Ծիծեռնակի թեւերով երկինք թռած
Ոսկեքանդակ տեսիլներ։
Ձեր ծննդեան ցաւերր
Կիզել են իմ որոնումները,
Եւ ուղեղիս ծալքերով
Ներխուժել են ներսը հոգուս։
Հագնւում եմ, դուռը փակում։
15.3.67
***
Հանիր մատանիդ, բաց արա կրծքերդ։
Միեւնոյն է,
Պիտի լայ մարմինդ
Արեւի այս ժամին –
Պիտի լայ, տառապի
Անհասկանալին։
Խօսում են թարթիչներդ,
Մէջդ հնչում է դառն մի երգ,
Իսկ թեւերդ յուսահատ են
Ու զիստերդ թոյլ։
Հանիր մատանիդ։ Լռիր։
****
Պատուհանից խուժող լոյսը
Ճակատիս վրայ կրակ է շարժում։
Ես թեւերս երկարում եմ
Իմ շրթերի ջերմի հետ՝
Տաքանում եմ։
ճանապարհր, որ կորցրել եմ,
Մագլցում է լեռներով
Եւ օրօրում իմ յուշերը
Առեղծւածի ժայռերով։
Ահ, շուտ իջնեմ,
Մտնեմ դաշտը
Յոյզս ցանեմ արտերին
Եւ հարսնուկի արիւնով
Ներկեմ նշանր ճակատիս։
Վարագոյրը քաշում եմ
Բաց անում օրը
17.3.67
****
Օրերը, հովանոցը բռնած,
Անցնում են դաշտերով։
Մի ծղրիդ երգում է.
Ծիծեռնակները որսի են դուրս եկել՝
Հովհարում են օդը։
Մազերիս մէջ արեւը բոյն է դրել,
Իսկ սիրտս քայլում է իր թմբուկը խփելով։
Մի հով յանկարծ, ուսերիս վրայ
Խաղալով,
Թեթեւ ձայնով իր պատգամն է հաղորդում:
Ես հեռանում եմ ինձանից
Եւ դանդաղ քայլերով մտնում ամբողջի մէջ:
Բոլոր ծառերը խարշափում են:
18.3.67
ԾԱՂԻԿԻ ՓՈՒՆՋԸ
Ձեռքիցս վայր ընկաւ,
մինչ ես քեզ էի սպասում անհամբեր։
Փերթերդ լուսաւոր են, անուշահոտ,
անցնող աստղի ծայրին բռնկած
եւ ես կորած երգի նման
մոլորւած չգիտեմ որը ընտրեմ –
բուրո՞ւմդ, թէ՞ լոյսդ։
Ձեռքերս ծալւած են կրծքիս,
եւ եթէ մատներիս ծայրին քամի ես ցանել,
նա կաթկթում է հառաչանքի հետ երգիս,
որի վրայ սէրր
բոցկլտաավ մարում է։
Լսեցի՞ր, աղջիկ։
Ես չգիտեմ՝ ուր եմ տանում
իմ արցունքս։
Տուր ձեռքդ՝ համբուրեմ։
Համ եւ բոյր։
***
Ամպերի միջից նոր լուսինը
Դուրս է հանում իր կամարը՝
Դժգոյն բոցով կամաց վառտւմ։
Ծառը ծառին լար է տալիս,
Եւ մի քամի
Երեկոյի կրծքի վրայ իր երազը
Թեթեւ հիւսում։
Իսկ ես գնում, ընկղմտւմ եմ
Տարերքների բեմադրած
Այս նոր խաղում,
Եւ հեքիաթիս հերոսների հետ միասին
Մտնում լուսնի
Կեռ դանակով այլափոխւած
Մի նոր աշխարհ։
Բաց անեմ սիրտս,
Յոյզս ծալեմ –
Լսեմ։
12.3.67
* * *
Փողոցով անցնելիս մտահոգ
Մի չքնաղ թրթռուն հայուհի
Սկրատող թարթիչները խփեց՝
Աչքերս այրեց։
Մի ծաղիկ բարձրացաւ իմ սրտում
Եւ ծածուկ հեզ երգի կատարին իր լոյսը տատանեց մեղմօրէն։
Փողոցը մագլցեց մի գագաթ
Եւ դէմքը տալով աստղերին,
Ճրագներով մեծացաւ անհունի։
Քայլեցի ոտքերով շւարած,
Գլխարկս քաշեցի ճակատիս
Եւ սերը սեղմելով իմ կրծքին,
Մի կողմի վաղոցով հեռացայ։
14.3.67