Գիշերը մեզ հաղորդակցրեց
Մաքրությանը…
Մինչև չեղավ ավելի,
Քան մի
Մարմին
Լքված
Աստղերում…
***
Քամին սողոսկում է.
Վերակենդանանում է խոստումը
Անավարտ…
Ժամերը բառ չունեն…
Ես հանդգնում եմ երևակայել
Քո գաղտնի բառը
Իմի մեջ…
Մեզանից մեկը պետք է հեռանա
Արցունքներ վերադարձնելու…
***
Ես կրում եմ շրշյունը
Մեր սավանի.
Ճմրթված ամպեր են
Ազդրերիս վրա…
Հստակությունը չի ամբողջանում…
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ
1.
Հավերժ
Մահվան սահմանին…
Ովքեր պիտի լիզեն
Իմ մարմինը
Քո վերքերից…
Կաթող թարախ
Արյան տեսիլքում…
2.
Վերքը վերապրում է
Լեզվի վրա.
Հայոց լեզվի…
ՓՈՔՐ ՄՀԵՐԸ ԱԳՌԱՎԱՔԱՐՈՒՄ
1.
Կույր էր,
Այլևս չէր տեսնում
Սեփական աչքերը…
2.
Սեփական աչքերի մասին հիշողությամբ
Քարայրի պատերին
Տիեզերքին նայող
Հայացք էր նկարում…
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Ծիրանենին
Իր ժամանակի կենտրոնն է.
Խտվեր` արմատին…
ԲՈՒՆՆ Ի ՎԵՐ
1.
Անաչք մրջյունը
Երկինք տանող ճամփին է
Ու չի մոլորվում…
2.
Տարին մեկ օր է
Մրջնի տարածությունում…
Մշակը քնած է…
ԳՐՔԻ ՄԱՀԸ
Սարիբեկյան Հրաչ. «Կյանքը
ընթերցանության համար տրված
սահմանափակ ժամանակ է»:
ՃԱՄԱՐՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌՈՒ
P. S. – ին
Չմտածել ու հայել
Անամպ երկնքի
Լուսնի նման…
Լռել…
© Աշոտ Գաբրիելյան, 2009։
Հրապարակված է հեղինակի թույլտվությամբ։ Առանց հեղինակի թույլտվության արտատպումը կամ հրապարակումը արգելվում է։
Chaponakan mshakuytov zbaxvelu barerar herevanqnery Ashi poeziayum, vory naev ardi poeziayum gerishxox lchacumic azatagrvelu uxiner e matnanshum.