ՄԱՀԱՑԵԼ Է համաշխարհային գրականության դասական Ջերոմ Դեյվիդ Սելինջերը

Այսօր 92 տարեկան հասակում Նյու-Հեմփշիրում (ԱՄՆ) մահացել է աշխարհահռչակ «Տարեկանի արտում, անդունդի եզրին» վեպի հեղինակ հայտնի ամերիկացի գրող Ջերոմ Դեյվիդ Սելինջերը:

Գրողի տղայի հաղորդմամբ` հայրը մահացել է իր տանը, բնական մահով:
Ջ. Սելինջերը համաշխարհային գրականության դասական դարձած ամենախորհրդավոր գրողներից է: Իր գրական կարիերան Սելինջերը սկսլ է Նյու-Յորք ամսագրում փոքր պատմվածքների հրատարակումով: Նրա առաջին պատմվածքը 1940թ-ին հրատարակված «Երիտասարդներ» պատմվածքն էր: Գրողը հայտնի դարձավ 1948-ին լույս տեսած և մինչև հիմա ամբողջ աշխարհում վերահրատարակվող «Լավ է բռնվում ձկնիկ-բանանիկը» պատմվածքով:
1951-ին լույս տեսած «Տարեկանի արտում, անդունդի եզրին» գիրքը համաշխարհային հռչակ բերեց գրողին, սակայն հենց այդ հռչակն էլ հանգեցրեց այն բանին, որ արդեն 60-ականներից հետո հեղինակը ոչ մի նոր գիրք չհրատարակեց:

Իր նախկին ստեղծագործույթունների վերահրատարակության վրա արգելք դնելով` Սելինջերն իր մասին հիշեցնել էր տալիս միայն այն դատավարությունների շրջանակում, որոնք վարվում էին նրա անձնական կյանքին կամ ստեղծագործություններին անդրադարձող մարդկանց դեմ:

Կյանքի վերջին տասնամյակները Սելինջերն անցկացրեց բարձր պարիսպների հետևում` Նյու-Հեմփշիր նահանգի իր առանձնատանը: Սակայն նա չդադարեց գրել: Ինչպես իր հուշագրույթյուններում պատմում է գրողի աղջիկ Մարգարեթը` նրա տունը հեղեղված էր ձեռագրերով, որոնք երկու դասի էին  դասակարգված. կարմիրներ, որոնք պետք է հրատարակել մահից հետո առանց խմբագրման և կապույտներ, որոնք անհրաժեշտ է հրատարակել խմբագրելուց հետո:

Ամեն դեպքում գրողի երկրպագուների համար նրա մահվան տխուր լուրը մի լուսավոր կեղմ ունի` լույս կտեսնեն Սելինջերի նոր վեպերը:

———————————————————————————————————-

«Տարեկանի արտում, անդունդի եզրին» (The Catcher in the Rye, 1951) վեպում Սելինջերը Հոլդեն անունով 17-ամյա տղայի անունից, բավական անկեղծ ձևով պատմում է ամերիկյան իրականության և ժամանակակից հասարակական բարքերի ու բարոյականության իր բավականին սուր ընկալման մասին: Ստեղծագործությունը հսկայական հռչակ է ունեցել և զգալի ազդեցություն է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի մշակույթի վրա:

Հետաքրքիր փաստեր

Սելինջերը գրքի վրա աշխատել է 9 տարի: Գրքով տարված էր 1981թ-ին ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի վրա մահափորձ կատարած Ջոն Հինքլին: Ջոն Լենոնին սպանող Մարք Չեփմենը կուռքի վրա 5 անգամ կրակելուց հետո, ոստիկանությանը սպասելիս փողոցային լույսի տակ սկսել է թերթել այս գիքրը: Չեփմենը հայտարարել է, որ գրքում նա Լենոնին սպանելու գաղտնագրված հրահանգ է գտել: Գրքի շուրջ կառուցվող լեգենդները շատ-շատ են:

Share Button

2 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Ժողովուրդ, «The Catcher in the Rye» վեպի անունը ես դժվարացա թարգմանել, բառացի թարգմանությունը շեղվում է կոնտեքստից: Նույնիսկ ռուսները 2 անգամ են հրատարակալայս գրքի թարգմանությունը, երկու անգամն էլ տարբեր վերնագրերով «Над пропастью во ржи» և «Ловец на хлебном поле»: Հայկական «Անդունդի եզրին՝ տարեկանի արտում» թարգմանություն ուղղակի ռուսերեն առաջին թարգմանության հայաֆիկացիան է:

  • Կարելի է Catcher բառն ուղղակի չթարգմանել, որովհետև ոնց հասկանում եմ հայերեն համարժեքն էսպես թե էնպես չկա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *