ՌՈՒԲՈԿՈ ՍՅՈ* | Էրոտիկ թանկաներ

Ռոբոկո Սյո

ՌՈՒԲՈԿՈ ՍՅՈ (980-մոտ 1020)

Միջնադարյան ճապոնացի բանաստեղծ Ռուբոկո Սյոյի առաջին հրատարակումը («Կոմատիի գիշերները կամ Ցիկադի ժամանակը») տեղի ունեցավ ընդամենը 1985-ին և Ճապոնիայի գիտական ու գրական շրջանակներում իսկական սկանդալ հարուցեց: Միլիոնատեր ու գրասեր Կի-ուո Կավաբակին հրատարակում է Կիոտոյի հին գրքերի վաճառանոցում պատահաբար գնած 10-րդ դարի մագաղաթյա փաթեթը: Ամենից առաջ ցնցել էր այդ ստեղծագործությունների ժանրը` էրոտիկ թանկա, որը մինչ այդ ծանոթ չէր ճապոնական միջնադարյան գրականությանը:

***

Սրընթաց
Առանց տատանվելու
Դու քեզ հանձնում ես անկողնուն
Այդպես զգեստով թռչունն է
Իջնում ճյուղին

***

Ծիծեռնակները պտույտ են գործում
Արնագույն երկինքը
Տռզել է գարնան ամպրոպից
Այդպես ծանրանում է նեֆրիտե փողը
Սիրելիի ձեռքին

***

Գարնանային օրեր
Զառիթափ ափի
Եղեգնուտներում գտան իրար
Թրթռուն հովհարով
Մարմինն արտացոլվում է ջրում

***

Խոնավ վարդը
Կրկին բացվել է
Մշուշի մեջ
Երջանկությունը մնացել է
Լեզվի ծայրին

***

Ետմիջօրե երեկո
Ցմրուր խմել ենք երջանկությունը
Ձմռան արևը
Մեն-մենակ կանգնել է
Ֆուձիի վրա

***

Ակացիաների միջև
Քեզ եմ սպասում
Ցնցվում յուրաքանչյուր խշշոցից
Կրկին թափվում են ծաղկաթերթերը
Սպիտակ ծաղիկների

***

Դու բացականչեցիր
Ձեռքիդ գտնելով գավազանը
Եվ կրկին լռություն
Խորը
Ոչ մի ձայն

***

Շաղ տված մանյակ
Խունացած կարմիրն ու սուրման
Քո շուրթերի խայթոցներում
Եվ երբեմնի փարթամ կրծքերը
Եղունգներով ճանկռոտված

***

Բամբուկի աճման համար
Դու նորից իջևանել ես ինձ մոտ
Լույսը բացվեց
Զուր է մտաբերելը, թե որտեղ և երբ
Առաջին անգամ ցնցվեց բուստը

***

Կոտրվել են
Բարակ մատները
Հերվա եղեգը
Կեսգիշերվա մշուշում
Բամբուկը ցնցում է վարագույրը

***

Ափսոս, հաճախ
Մենք տրվում ենք
Խելահեղ քնքշանքի
Թանկարժեք հագուստից
Թոթափելով փոշին

***

Թիթեռները
Ինչպես գեղեցիկ ծաղիկներ
Ճախրում են ծաղիկների ծովում
Մարմինը ճկվում է եղյամ հավաքելու
Գեղեցկուհի Կումանո

***

Գավաթի մեջ ոսկեշողում է գինին
Հասպիսե սեղանները տրաքում են համադամներից
Ինչպես լուսնի փշրված լույս
Կույսերը պարում են
Թափանցիկ դիպակի մեջ

***

Մենք չափազանց հեռուն
Գնացինք համբուրվելիս
Կոճակներդ արձակիր
Ախ որքան թույլ են
Կապերը ամուսնական

© Ռուբոկո Սյո
© Աշոտ Գաբրիելյան, թարգմանություն

 

  • ՌՈՒԲՈԿՈ ՍՅՈ կեղծանվան տակ տեղադրած այս թանկանները ճապոնական 10-րդ դարի հեղինակի գործ չեն, ինչպես նշվում է առաջաբանում, այլ ռուսական հեղինակ/ների կողմից ստեղծված թանկաների նմանակում-խաղարկում:
Share Button

9 Կարծիք

  • Հուզված says:

    Շատ լավն էր։

  • Կարեն Անտաշյան says:

    Աշ ջան, շնորհակալ եմ, որ էս աշխարհը բացահայտեցիր մեզ համար, ճապոնական մշակույթով քո տարվելը մեզ նույնպես հարստացնում է… ես նենց հաճույք ստացա, որ քիչ ա մնում նստեմ էրոտիկ թանկա գրեմ, թե կարենամ իհարկե…)

  • Տաթեւ says:

    Հրաշք էր. սիրուն սիրուն սիրուն հրաշք
    մի քանի տողում՝ մի կյանք, խտացված կուտակված զգացմունքներ, որ կարդակուց միանգամից դուրս են ժայթքում տողերիս ուղիղ սրտիդ մեջ:Ճ նուրբ ու խորը, զգացմունքների գույների ու երանգների խաղով, բացում են կախարդական այգու կորած դռնակը:Ճ

  • Քրիստինե says:

    կարդացի. զուսպ, տաք ու թաքուն, իսկական պոեզիա, որ գիսաստղի պես հետք է թողնում իր հետևից

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Ամեն ինչից զատ` իսկական դաս բոլոր այն պոռնկագիրներին, ովքեր ինքնաբավ պատկեր չեն տարբերում տաք կրքից ու հույզից: ԱՅԴ ՄԱՍԻՆ այսպես պետք է գրել: Իհարկե, ամկարող եմ չնշել Աշոտի հոյակապ թարգմանությունը, իսկապես պոետիկ, ու իսկապես ՀԱՅԵՐԵՆ` ճապոնացի պոետի ասելիքի ու էության խոր զգացողությամբ:

  • Վահրամ Դանիելյան says:

    Աշ դու դեմք ես, լուրջ, ընտիր էր ամեն ինչ, ապրես:
    Սենց որ գնաց մի օր կլսենք, որ Աշը Սուրենավանում SONY տելեվիզրա սարքում:)

  • Կարեն Անտաշյան says:

    ԱՐՏԱԴՐՈՒՄ, ոչ թե սարքում 🙂

  • Սոնա Մնացականյան says:

    Շնորհակալություն Աշոտ ջան, ախր շաաաաաաաաաատ լավն է….

  • Rabby says:

    Կարծում եմ, որ թարգմանությունը լավ արված չէ… ռուսերեն բնագրում բոլորովին ուրիշ բան է գրված…. Օրինակ՝

    x x x
    Ты отдаешь себя
    Без колебанья
    Стремглав ложишься
    Как птица с ветки
    Слетело платье

    ***
    Սրընթաց
    Առանց տատանվելու
    Դու քեզ հանձնում ես անկողնուն
    Այդպես զգեստով թռչունն է
    Իջնում ճյուղին

    ինչ կապ ունի “զգեստով թռչունը”….

    լավ կլինի, որ մեր թարգմանիչը վերասրբագրի գործը, քանի որ Ռուբոկո Սյոն իրոք արժանի է, որ լավ հայերենով հնչի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *