«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:
ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Էդուարդ Խաչիկյան , «Եվ արևը մայր մտավ լուսբացին», վեպ, Երևան, Էդիթ Պրինտ, 2013թ
(հատված վեպից)
Հունիսի 17-ն էր՝ կեսօր, բերդում ապաստանելու տասնչորսերորդ օրը: Մյութեսարիֆը կատարեց խոս֊ տումը. էրզրումից բերված հրանոթը տեղագրեցին Գայապաչի լեռան լանջին ու սկսեցին հրետանակոծել, սակայն արկերը չէին թափանցում բերդ, պայթում էին՝ հաստ պարսպին զարնվելով։ Կայազորի հրամանատարը, յուզբաշի Օսման Ռե ֆիգի հրամանով, դաշտային թնդանոթը տարան, տեղադրեցին սարի բարձունքին, բայց դա էլ չօգնեց: Թեև Գայապչին ավելի բարձր էր, քան Սև ժայռը, բայց հիմա էլ հեռավորությունն էր մեծացել՝ արկերը տեղ չէն հասնում և արդեն երկրորդ օրն էր, ինչ գրոհ չկար։
Թշնամին, հիսունից ավելի զոհ տալով, չէր ուզում այլևս կորուստներ կրել, որոշակի դադաներով փոխհրաձգություն էր վարում։ Բերդի պաշտպաններ էլ խնայում էին փամփուշտները՝ կիզիչ արևից ու ծարավից տոչորվելով։ Իսկ ջրի հարցը կրկին սրվել էր:
Ղուկաս Աղբարը Չենկելանց Գասպարից և վարպետ Խաչիկից « Գլխիվար Սառնիճի» պատմությունն իմանալով` կարգադրել էր անհապաղ մաքել ջրհորը:Հարյուրից ավելի կանայք ու երեխաներ փոխնիփոխ աշխատել էին ծանր քարերը ձեռքից ձեռք փոխանցելով ու իբրև չարչարանց ապաշխարանք հորում վերստին ծփացել էր սառցի պես պաղ ու քաղցրահամ ջուրը։
Բերդում ապաստանած ժողովուրդը ցնծության աղաղակներով էր դիմավորել ջրի հայտնությունը` ծարավը լիուլի հագեցնելով, սակայն, ցավոք, ջրհորը 5000 մարդու կարիք չկարողանալով բավարարել, մեկ շաբաթ անց նորից ցամաքել էր, գարահիսարցիների առջև կրկին ծառացել էր կյանքի գին արժեցող հեղուկի խնդիրը։ Եվ հետախուզական խմբերը վերսկսել էին իրենց գիշերային, մահասփյուռ արշավները ջրամբարների ուղղությամբ.։ Բայց ոչ պակաս կարևոր կենսական հարց էր դարձել ցախի խնդիրը։ Կանայք անձավներից մեկում փուռ էին հիմնել և օրն ի բուն տքնում էին հեղձուկ քարայրում օրական ութ հազարի չափ հաց թխելով, հիմա էլ սկսեցին կորուստներ կրել փայւոահավաք խմբերը, և հացից արդեն արյան համ էր գալիս…
Հակոբը եղբոր հետ դեպի քարափ էր գնում, երբ Վահան Հյուսիսյանի տղան տասնամյա Փառեն ձայնեց.
— Ակո ~բ, ինծի ալ վերցուցեք:
— Տուն քալե , մարեիդ ճղճղոցի սիրտր չունիմ։
— ճվճվանը ձեր մամիկն է,– գոռաց ճողոպրելով։
Եվ արդեն հետո, բերդի ժայռոտ կողմում, Հակոբը փորձում էր քարատակից դուրս քաշել կրիային: Հանել էր քրտնաթոր վերնաշապիկը, պատրաստ պահել ձեռքում ու ճիպոտի ծայրով բզբզում էր ճեղքը։ Նարեկն ուշի ուշով հետևում էր եղբորը, երբեմնակի սուլում բերանին մոտեցնելով Հմայակի նվիրած դատարկ պարկուճը։
– Ակո ~բ, որ կլիայից բան մը ուզեմ նե ` կ՚ընե՞: Լարումից քրտնած եղբայրը չպատասխանեց։
– Շվիիդ նման կախարդակա՞ ն կրիա է։
– Ծո ‘, համբերե’ , աղբարի’կ…
Թեև մատները քսվում էին պատյանին, բայց չէր կարողանում կենդանուն հանել։
– Ւնչո՞ւ ծա կեն դուլս չի գա:
– Սուս կեցի’ր, Նարե ~կ, արդեն բռներ եմ։
– Բլնե՞լ ես,— հիացավ եղբայրը:
Հակոբը շարունակում էր քրտնադեմ չարչարվել:
– Կլիան մլխիկեն մեծ է, բայց նոլեն սլզտիկ է, չէ՞ ,— եղբոր կողքին պպզելով հարցրեց Նարեկը:- Մեյ մըն ալ խոսիս նե, կըսեմ խոխը գա’ , քեզի տանե’ … Հակոբը վերջապես դուրս քաշեց կենդանուն, փաթաթեցշապիկով։ Ու արդեն ետ դեպի ծակուռն էին գնում, երբ նրանց գլխավերևով սուլելով անցան մի քանի գնդակ, տղաներն անտարբեր էին։
– Ակո ~բ ջան,– աղերսաձայն ծորացրեց,– ցույց կուտա՞ս, կլիան տեսնիմ։
– Քիչ մըն ալ համբերե’, Նարե ‘կ։
– Հապա ո ՞ւր պիտի քնանա:- Ատոր Համար բուն մը կը շինեմ։
– Փայտե՞ տուն։
Հակոբը քթի տակ ժպտաց։
– Ակո ‘բ, քիչ մըն ալ ես տանիմ
– Լա վ, բայց պինդ բռնե …
Իսկ Բերդի բակում, դես ու դեն էր վազվզում Նվարդն ու փնտրում տղաներին։ Բարձունքից իջնող զավակներին տեսնելով` շտապեց րնդառաջ։ Զայրույթը չզսպելով` շրմփացրեց ավագի ծոծրակին, ապա գիրկն առավ Նարեկին։
–Ա’յ խև, ո՞ ւր էիր պզտիկը տարեր, բա որ բա՞ ն էղնիր:
— Կախալդա կան կլիա է բլնել, մալե’ , Հակոբը մի ծեծե:
— Հլը սպասե’ ք, տուն հասնինք,– արդեն անչար հոխորտաց,— ձեզի կրիա ցույց կուտամ…
Ոռնոցով եկավ ու ինչ-որ տեղ, լանջին զարնվեց հրանոթի արկը. հետո երկրորդը, երրորդը։ Նվարդը տղաների հետ վազեց դեպի անձավ: Իսկ խորշի մուտքի մոտ, աշտարակի ձգված ստվերում, արձանացել էր գունադեմ Նոյեմը:
— Ո՞ւրր չքված էին։
— Սիրտս կը փրթի։ — բողոքեց,— դանակ զարնես` արյուն չի գար: Աս հիմարները գացեր էին կրիա բռնելու…
— Դուն չըսի՞ր ինծի, մարե’ ,— վիրավորվեց Հակոբը,— գնա , եղբորդ համար կրիա բռնե։
— էվալլահ ըսե’ , որ տիկինը հոս է,– կապտեց Նվարդը:
— Մեյ մըն ալ ինծի բան կը խնդրես, չէ ~:
— Ծո~ , իշշի ‘ քուռակ, ավելս, որ բերի, ա~ …
Տղան արդեն շրջվել, փախչում էր. մայրը ետևից ճչաց.
— Ակոբ ես, ինչ զըխըմ ես, տուն կուգաս, չէ՞: Մանչուկը չկանգնեց և քիչ անց կորավ տեսադաշտից։
— Ինծի խոսք չիյնար,— Նոյեմը ծիծաղեց,— բայց շա~տ էսմեջի մանչ է։
— Շիտակ խոսքին ըսելիք չունիմ,— ժպտաց Նվարդը,— հա , հոր կտորն է։
Իսկ մանչուկն արդեն հասել էր Սև ժայռի անառիկ կող֊ մը և «Ուղտադուռ» կոչվող դիրքը շրջանցելով գնաց, տեղավորվեց ծանոթ ելուստին։ Ծնկներր կզակի տակ առած, հառվել էր հորիզոնին, երբ մոտիկ ինչ-որ տեղից անհանգիստ կռինչ լսվեց, և թևաբախով օդ բարձրացավ ճերմակապոչ գառնակերը, արծվի փետուրները արմատի մոտ սպիտակ էին, ծայրերը մուգ շագանակագույն։ Շրջանաձև պտույտներ կատարեց բերդի վերևում, ապա թռավ, լուծվեց հորիզոնին։
Նոր էր թռչունն անհետացել տեսադաշտից, երբ տղայի ուշադրությունը գրավեց վայրի, կեռակոտոշ խոյը:. Ճարպկորեն ցատկում էր ժայռից-ժայռ, ելուստից-ելուստ ` դեպի կիրճն իջնելով։ Հանկարծ մեխվեց տեղում, հառվեց ներքև և տեղից պոկվելով՝ սկսեց խուճապահար բարձրանալ: Հակոբը նայեց ցած ու հազիվ զսպեց ճիչը. հարյուրի չափ զինյալներ, անանցանելի համարվող բարձունքը հաղթահարելով, մոտենում էին գագաթին, վեր թռավ տեղից, սլացավ պաշտպանական դիրքի ուղղությամբ ճչալով.
– Թուրքե ~րը…
Զինվորներն իրար խառնվեցին, իսկույն լսվեցին փակաղակների չխկոցներ, իսկ Սուրեն Օտապաշյանը ձայնեց.
– Պատրաստվե ‘ք կռվի…
Բայց մեկր ձորի միջից, հայ հեղափոխականների դրոշը ծածանելով, գոռաց.
– Հա ~յ ենք, աղբարնե ‘ր, ձեզի օգնությա ~ն կուգանք… Դիրքում անՀանգիստ խլրտոց սկսվեց. զինվորները հուսավառ նայեցին մագլցողների ուղղությամբ։
– Չըլլա՞ թե՝ Սեբաստացի Մուրադն է իր ֆեդայիներով,— բարձրաձայն մտորեց Ազատ Օզանյանն ու ափերր բերանին տանելով ` գոչեց:— է’ –հե~յ, ովքե՞ր եք։
Եկվորների մի մասն արդեն ժայռի կատարին էր:
– Փրգին գյուղեն ենք, աղբարնե ~ր…
Իսկ տարածությունը գնալով կրճատվում էր: Ու հանկարծ սրատես Հակոբը ճանաչելով զենքն առաջ պարզած Թոփալ Աբդուլային` ծղրտաց.
– Թուրքե՜րն են… Հրե՜ն, Աբդուլա ‘ն: Սակայն արդեն ուշ էր. խրամատից դուրս եկած ու իրար գլխի հավաքված պաշտպանների ուղղությամբ թնդաց միացյալ հմազարկը` տասնյակի չափ կյանք խլելով: Կատաղի, անհավասար մարտ սկսվեց պաշտպանների և. նորանոր ուժերով համալրվող բաշիբոզուկների միջև.։
– Լա՜ճ,- գոռաց Օտապաշյանր,– վազե՛ բերդ և Ղուկաս Աղբորն ըսե’, «Միլլիականներու» ծուղական ենք ինկեր, թող օգնական ջոկատ մը ղրկե. հայդե՜-բաբամ, քեզի տեսնենք…
Գետնին տապած տղան ոստնեց տեղից, սկսեց ոլոր֊մոլոր վազել: Իսկ սիրտը թպրտում էր բռում հայտնված ճնճղուկի նման, տը՚փ, տը՚փ, տը’փ։ Մինչև միջնաբերդ ընկած տարածքն անցավ մեկ շնչով և դեմը կտրած ժամապահի թևի տակից անցնելով` քամու պես սլացավ վերև.
– Ղուկա՜ս էֆենդի,– ճվաց,– թուրքե՜րը…