Եվ երբ ես քեզ դիմում եմ ի՛մ սեր, ի՛մ սեր, քե՞զ եմ արդյոք կանչում, թե՞ իմ սիրուն։ Դու, ի՛մ սեր, քե՞զ եմ ես այդպես կոչում, այդ քե՞զ եմ դիմում։ Չգիտեմ արդյոք հարցը ճիշտ ձևակերպեցի, այն ինձ վախեցնում է։ Սակայն վստահ եմ՝ պատասխանը, եթե այն երբևէ ստանամ, քո կողմից է այն ինձ մոտ գալու։ Միայն դու, ի՛մ սեր, միայն դու պետք է որ այն իմանաս։
մենք երկուսս էլ միմյանցից անհնարինն ենք պահանջում։
«Հրեշտակներն էլ անսխալական չեն», սիրելի՛ս։
Երբ քեզ դիմում եմ, ի՛մ սեր, ես քե՞զ եմ դիմում, թե՞ քեզ ասում եմ, ի՛մ սեր։ Եվ երբ քեզ կոչում եմ իմ սեր, արդյոք քեզ սեր եմ խոստովանում, թե՞ պարզապես ասում եմ . դու՛, սե՛ր իմ, ու որ դու ես իմ սերը։
Այնքան բան կուզեի քեզ պատմել։
Իսկ դու ասա ինձ,
սիրում եմ այն բոլոր քաղցր բառերը, որոնցով դիմում եմ քեզ, ու այսպիսով մենք կունենայինք մեկ շրթունք, միայն մեկն ամեն ինչ արտահայտելու համար
Եբրայերենից նա թարգմանում է «լեզու», եթե այդ կարելի է թարգմանություն անվանել, ինչպես շրթունքը։ Նրանք ցանկանում էին վսեմանալ, որպեսզի նրանց շրթունքը տիեզերքում միակը դառնար։ Բաբելոնը՝ հայրը, տալով իր խառնաշփոթության անունը, շատացրեց շրթունքները, և այդ պատճառով է՝ մենք իրարից հեռացվել ենք, ու ես սույն վայրկյանին մեռնում եմ քեզ համբուրելու տենչից մեր միակ շրթունքով, որ կցանկանայի լսել։
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էմիլ Մարկի