Բոլոր գույները սիրո
Քո հազար ու մի հմայքներով
Հայտնի չէ ինձ` թե ով ես դու
Փոխում ես հաճախ դեմք ու կերպ
Հայտնի չեն ինձ քո տարիքը կամ անունը
Հրեշտակ ես արդյոք, թե դև
Երբ հատ առ հատ ինձ համար
Վերցնում ես բոլոր գույները սիրո:
Թե Աստված քեզ չստեղծեր
Ես էի լինելու արարիչը քո
Որ կյանքիս հաղորդեի
Գոյության իմաստն ու լինեի:
Դու` իմ միաժամանակյա
Ուրախություն ու տանջանք
Մեկ կին ես, մեկեն` երեխա,
Ամեն օր սրտիս նվիրում ես
Բոլոր գույները սիրո:
Վառվող կամ մարող կրակ եմ ես,
Փոթորիկ եմ ես, թե զեփյուռ, որ լալիս եմ
Ուժեղ եմ ես, թե թույլ,
Մարտահրավեր կլինեին ինձ համար
Երկինք ու դժոխք,
Երկիր ու ծով,
Մինչ վերապրեի ջահելությունն անխռով:
Եկ ու դարձրու ինձ այն, ինչ կամենաս
Դժբախտ և կամ երջանիկ,
Քո մի խոսքով ոչինչ եմ և կամ Աստված
Իմ հույսը եղիր կամ ճակատագրով տրված,
Որչափ եմ ես վախենում իմ գալիքից
Անթև հոգուս սիրո բոլոր գույները տուր,
Քեզնով իսկ սիրո բոլոր գույներն ես ԴՈՒ !!!
- ”Tous les visages de l’amour” (ավելի հայտնի որպես ”She”)
Թարգմանությունը ֆրանսերենից՝ Էվրիկա Երիցյանի