Սիրված երգերը հայերեն | Հիմար մի բան

Ես գիտեմ՝ կսպասեմ
մինչ դու մտածես, որ ունես ժամանակ՝
երեկոն ինձ հետ անցկացնելու համար
Եվ, եթե մենք գնանք ինչ-որ տեղ պարելու,
գիտեմ՝ հնարավոր է
չհեռանաս ինձ հետ:
Իսկ դրանից հետո մենք մի հանգիստ,
փոքրիկ վայրում կկորենք,
կխմենք մեկ-երկու բաժակ
Հետո ես կգամ ու կփչացնեմ ամենը՝
ասելով շատ հիմար մի բան,
ինչպես՝ ես սիրում եմ քեզ:
Ես կարող եմ տեսնել քո աչքերում`
չես նկատում այն հին ստերը,
որ լսել ես նախորդ գիշեր:
Եվ, չնայած դա քեզ համար մի պահ է միայն,
ինձ համար այն իրական է
և երբեք չէր թվացել այսքան ճիշտ:
Ամեն օր փորձում եմ որևէ խելամիտ
առիթ գտնել ասելու
և նպատակն իրական դարձնելու,
Բայց հետո մտածում եմ՝
սպասել մինչ ուշ երեկո:
Եվ ես մենակ եմ քեզ հետ.
Պահը ճիշտ է,
քո օծանելիքը ողողում է գլուխս,
աստղերը կարմրում են,
և գիշերն այնքան կապույտ է…
Բայց ահա ես կփչացնեմ ամենը՝
ասելով այնքան հիմար մի բան,
ինչպես՝ ես սիրում եմ քեզ
ես սիրում եմ քեզ…

Թարգմանությունը անգլերենից՝ Նոռա Գրիգորյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով