Իմ լավագույն տողերը տառապանքի մասին էին
Եվ ես ոչ մի կերպ չէի կարողանում քեզ հետ ուրախ երգ երգել,
Ամեն ինչն ինձ համար հիմարություն է, նույնիսկ եթե բոլորին դուր է գալիս,
Ես ժպիտով չեմ ճանապարհում անցած դժվար ժամանակները,
Դրանք միշտ հետ են վերադառնում,
Այսպիսի օրերին ես աշխարհի ծանրությունն եմ կրում ուսերիս,
Հենց այդժամ է նկատվում քայլերիս ծանրությունը:
Ընկնում եմ մտքերիս մեջ տերևների պես ու ասում ձեզ «մի գնացեք, այլ ճանապար ընտրեք»,
Անձրևի ժամանակ ինքս ինձ ասում եմ «մեկ է ամեն ինչ», ես սովոր եմ այս ամենին,
Ես տանն եմ՝ այլ աշխարհում,
Որովհետև ես նա եմ՝
Մելանխոլիայի արքան,
Մելանխոլիայի արքան,
Որովհետև ես մելանխոլիայի արքան եմ:
Ամեն տարին միշտ փակ,
ամեն տարի միշտ դու,
Լավագույն մտքերս մեռնում են սպասասրահում,
Եվ այն ամենն ինչ թանկ է ինձ այս պահին,
այլևս կարևոր չի որոշ ժամանակ անց:
Հար հարցականներ ու միայն քաոս ու անքնություն:
Այսպիսի օրերին ես աշխարհի ծանրությունն եմ կրում ուսերիս
Հենց այդժամ է նկատվում քայլերիս ծանրությունը,
Գիշերն իմն է, ես՝ նրանը,
Մթության ճանապարհն անգիր գիտեմ
Եվ կանգնած եմ ինքս իմ ու մյուսների ճանապարհին,
Անձրևի ժամանակ ինքս ինձ ասում եմ «մեկ է ամեն ինչ», ես սովոր եմ այս ամենին,
Ես տանն եմ՝ այլ աշխարհում,
Որովհետև ես նա եմ՝
Մելանխոլիայի արքան,
Մելանխոլիայի արքան,
Որովհետև ես մելանխոլիայի արքան եմ,
Ամեն տարին միշտ փակ,
ամեն տարի միշտ դու:
Թարգմանությունը գերմաներենից՝ Տաթև Շվաբաուերի