Դանիելա Դանց | Երջանկության կասկադ

Սա այն երկիրն է

Ասում են՝
սա այն երկիրն է
ուր ամեն ինչ ավարտվում է
և ամեն ինչ սկսվում է այստեղից
սրանք այն գյուղերն են
որոնք քնիս մեջ սողում են իմ վրայով
որտեղ ծանր հիմքերով
եկեղեցիներ և հաչող շներ են բնակվում
սրանք գյուղերն են
որոնց ունայնության մեջ
եմ արթնանում լուսածագին
սա այն ցողն է, որին ես ծարավ եմ
եվ դեռ երեկոյան զգացի նրա հոտը
սա սառը գյուղերի երկիր է
սրանք հաչող գյուղերն են
ովքեր ասում են՝ ինչպե՞ս ես հարմարավետ ապրում
մինչդեռ մենք երեք անգամ կանգ ենք առնում
և սկիզբը չենք գտնում
դա ես եմ ծածկոցների տակ
նվնվացող շունը գիշերը քայլում է
գյուղերի միջով
քնում է ցուրտ փողոցում
ոհմակի հաչոցից դրդված
սա իմ դատարկ հողն է
որն առավոտյան ծնկի է գալիս
իսկ գիշերը ոռնում
քնի մեջ ծակող փուշ է
և այնտեղ
ես տեսա ժամանակը
մինչ գյուղերը քարշ տվեցին ինձ
ժամանակն անտեսանելի էր
իսկ գիշերաժամի գնացքը
ուրվագծում է երազի ֆիգուրներից
ես ասացի աշուն և հնձում
դու չես եկել
ասացի աշուն ու մարգագետին
ես քեզ ազնիվ տղա եմ ուղարկել
բայց դու ուզում էիր ետ դառնալ

 

Մենք ապրում ենք

Մենք ամեն ինչի հետ հաշվի ենք նստում
Ինչպե՞ս սկսել
ինչպե՞ս սկսել սկզբից
ինչպե՞ս հիշել առանց մոռացման
իմ դիմաց ձյան մեջ մի մարդ
նրա մեջքը միայնակ, մռայլ
ինչպե՞ս սկսել առանց մոռացման
լույսի կայծակները պատկերեցին նրան
որպես երիտասարդ
ի ցույց դրին համառոտ և շողշողացող լույսի ներքո
ստվերները
որտե՞ղ է սկսվում և վերջանում մոռացումը
լսի ՛ր ֆշշոցը, տե ս լույսը
և Գերմանիայի թեթևությունը
որքան վառ է Գերմանիան մրի պես
ինչպես պատկերների շարունակությունը
կարճ և շողշողուն
զգա՛ ձյան հոտը
որն ընկավ կեսգիշերին
խավարի մեջ ծնվեց մոռացումը
լսի՛ր ձյան հակիրճ շշուկը պատկերներում
այն շատ թեթև է, ինչպես սպիտակեղենը
ինչ-որ բան այրվում է մռայլ շշուկով
լսի՛ր գիշերվա երազը
և շշուկները պատից կախ նկարների
հրդեհի հոտ եկավ
շշուկը զգաց այրված հոտը
ու տեսավ մուրը սպիտակ ֆոնին

 

երջանկության կասկադ

 

կա

այսօր

եվ

հիմա

և դրանում ներփակված տարին. այն ամենը, ինչ եղել է և այլևս չի լինելու.

այն ամենը, ինչ փայլում է մեզ վրա և ծածկում մեզ գորգի պես, կոծկում

դժգոհության գագաթները, հապճեպ պարտականությունները, բազում դժբախտություններն

ու վիշտը սպառման. որ մրջյուն-զինվորները լքում են իրենց

երկիրը

հեռանում

մեզ մոտ

 

նրանց գրավում է այս հսկայական աղյուսների թափառող տեսիլքի փայլը,

մինչդեռ կեսօրին սալամանդերների կողմից պայթեցված Կանաչը մահանում է,

նրանց գրավում է մահկանացու լինելու տեսլականը և

մահը, որի հետ կարելի է ապրել, եթե ճանաչում ես նրան և նրա սիրելիներին ու նրա

ամենանվիրական

երազանքը

պարզ

ապահով

այսօրը

առատությամբ կերակրում է իր դևերին ներկայով, որոնք ճամբարել են եզրին

հասուն երախտագիտությամբ լի ճյուղերով ներկայի՝ իրենց իսկ ձեռքով ընտրված

քաղցրությամբ, և թաթերը գցում մոշի տերևների մահճակալների վրա, որոնք շրջանառվող

արյունը հանում են նրանց գլխից՝ դարձնելով նրանց հանդուրժող մեր ոչնչի մասին համարձակ

ու հանդուգն խոսակցություններին

ոչնչի մասին

ինչպես ինչ- որ մեկը

տեսնում է

և զգում

և ստիպում մեզ թրթռալ ու փռշտալ, թարթել երջանկությունից և սայթաքել

տաք քարերի վրայից, չէ՞ որ  մենք սալամանդրներ ենք, և մեզ ցնցում են լույսի ներքո

ևս մեկ անգամ, մենք ցնցվում ենք, ինչպես անձրևի տակ ծածանվում են լցված լճակները

ևս մեկ անգամ, գիշերվա խարույկի ածուխները մարում են, մոշի տերևները թառամում են.

մահը

քնքշորեն

դիպչում է մեր ականջին

և մենք նիրհում ենք

 

Թարգմանությունը գերմաներենից՝ Տաթև Շվաբաուերի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *