Հա, բոլոր բանաստեղծները սրիկա են
Բայց հաստատ նրանցից վնաս չկա
Երբ էն սփրթնած պոռնիկը հեռանում ա
Երբ նույն տաղտուկն ա իջնում
Մթան մեջ փրկում ենք ամուսնությունը
Ատամներով քաշում ենք փեշից՝ չգնա
Ժամանակը հոսում ա, մենք դառնում ենք մեզ
Իսկ ե՞ս։ Ե՞ս։
Երբ թվում ա կատաղությունից սիրուն բան չկա
Քրիստոսը, որ լավ ամուսին ա ու հոգատար հայր
Որ հաց ա կիսում հարևանի հետ
Հարևան, որ ուրիշ Աստված ունի
Պատմությունը պատրանք ա քանի դեռ չի մտել կողոսկրդ
Սաղավարտով Սալվատոր մունդի-ն մի ձեռքին սվին
Ինչքան տերև, ու գրողը տանի, ինչքան մոլախոտ
Խաղալիք-զինվորի քո մտքում
Ծղոտ-երկնքի տակ գնում ենք կռիվ
Վերևում կրծած եղունգ-լուսինը
Էս՝ կռվողները, էս՝ ժառանգները
Պատվիրատուներն հոգեհանգստի ու հոգու հացի
Վաղն էլ ուրիշ մեկը կուտի իրենցը,
Ազգի զավակներ, որոնց դեռ կոչում են շան որդի
Կուզեի կրակի բաժին դառնայիր
Բայց աչքիս առաջ ես գալիս
Ասում կներես։
Մոլդովա
Թարգմնությունը՝ Տաթև Չախեան
Բանաստեղծությունը թարգմանվել է ԱնտիԲաբելոն միջլեզվական ծրագրի շրջանակում: