Ու՞ր, ու՞ր ես գնում, ամպ իմ միայնության,
Ամպ, որում չկան անձրևներ առանց արցունքների։
Ու՞ր ես, հիմա, օ, իմ միայնություն,
Ու՞ր ես գնացել իմ ցավի հետ։
Ինչու՞, ինչու՞ դու այստեղ չես.
Ահա բառերս, որ քեզ համար եմ գրել,
Ինչու՞, ինչու՞ ես դու ինձ համար.
Լսիր բառերն այս, որ լոկ քեզ համար եմ երգում։
Ու՞ր ես գնում, ի՞նչ անեմ այս երգերի հետ,
Այս երգերի, որ քեզ համար եմ գրել,
Դե ու՞ր ես, ախր, օ, իմ միայնություն,
Միայնություն, միայնություն իմ։
Ու՞ր, ու՞ր ես, ամպ իմ միայնության,
Ամպ, որում այլևս անձրևներ չկան,
Դե ու՞ր ես հիմա, օ, իմ միայնություն,
Միայնություն, որ այլևս չկաս։
Ինչու՞, ինչու՞ դու այստեղ չես.
Ահա բառերս, որ քեզ համար եմ գրել,
Ինչու՞, ինչու՞ ես դու ինձ համար.
Լսիր բառերն այս, որ լոկ քեզ համար եմ երգում։
Թարգմանությունը իսպաներենից` Մարուսյա Ղարախանյանի