Հելեն Մայեր | Համերգ

Շվեյցարացի գրող Հելեն Մայերը (1929-2021թթ.) իր «Սիրելի ձայներ» գրքում պատմում է մեծահոգի եւ բաց սրտերի տեր կանանց եւ տղամարդկանց մասին, որոնց տանջում է սիրո ցավը:

Լուն հոյակապ փաթաթվել էր մետաքսե շարֆով եւ լայն ու խորը նստել ղեկին, իսկ նրա կողքին մռայլ, պառավ թագուհու պես նստած էր բարձրահասակ ու դեղնավուն Էնրիկան: Միակողմանի վիրահատությունից հետո նա հենակները խնամքով դրել էր կողքին, կարծես դրանք ծաղիկներ լինեին, եւ ես, Լուի նստատեղի հետեւում սեղմված, հաճոյախոսեցի նրան, թե որքան լավ տեսք ունի, դեմքն էլ մի փոքր գիրացել է:
– Ես նրան բավականին շատ եմ օծել, նա չի ուզում նմանակել ջրային դիակին,- ասաց Էնրիկան:
Ինչպես միշտ Լուի հանգիստ վարվելակերպը սթափեցնող ազդեցություն թողեց ինձ վրա, հետո մենք կտրուկ ցնցվեցինք, ես արագ բռնեցի թիկնակը, իսկ ամրագոտին պաշտպանեց Էնրիկայի գլուխը դիմապակուց:
-Այսօր բոլորը խելագարի պես են քշում, ուղղակի լիալուսին է,- ասաց Լուն` ավելի բարձր տրամադրությամբ:
Նրա բարձրացրած կզակը եւ ակնոցը, որը կրում էր մեքենայի մեջ, նրան դարձնում էին հաճելիորեն տարօրինակ:
-Դու լավ տեսք ունես, Էնրիկա,- կրկին ասացի ես:
-Այնտեղ, որտեղ կնճիռներ կան, պետք է շողշողացող ինչ-որ բան կախես, ես այլեւս երբեք առանց ականջօղի չեմ թողնի քեզ,- զվարթ ծիծաղով արձագանքեց նա:
– Տասնութ, չորս հինգ, ինը AR, քայլ առաջ, մի՛ քնիր, ի՞նչ է անում նա այնտեղ,- ասաց Լուն:
-Նա արտասահմանցի է, մի քիչ հանդուրժող եղեք,- ասաց Էնրիկան:
-Դա ես եմ, հակառակ դեպքում վաղուց կխելագարվեի՝ ողջ օրը փողոցներում թափառելով:
-Հանգստյան օրերին ես մեկ կանգառ կարող էի վազել Ռուրի շրջանից դեպի Սենթ Գալեն` միայն վառելիք լիցքավորելու համար:
-Իսկ դուք մրցավազքի ժամանակ սիրախաղո՞վ էիք զբաղված:
Երկուսն էլ բարեհամբույր ծիծաղեցին, տարիներ տեւած մրցակցությունից հետո բարեկամաբար միավորվեցին, նրանց երկուսի կյանքի պատմությունից ես միայն դրվագներ գիտեի: Ես բեկումնային փուլում էի գտնվում:
– Ճանապարհ տվեք, երեք տարեց կանայք են գալիս, եւ նրանք ճանապարհի իրավունք ունեն,- ասաց Լուն:
Ի վերջո, ես ինձ մի քիչ վիրավորված էի զգում, ես շատ ավելի երիտասարդ էի նրանից:
-Ինչպե՞ս ես,- հարցրեց Էնրիկան` կիսով չափ շրջվելով դեպի իր կողմը:
– Լավ, շատ լավ,- ասացի ես:
– Հրաշալի է, ես նույնպես լավ եմ: Իմաստ չունի բողոքել մի բանից, ինչն այլեւս չես կարող փոխել,- ասաց Էնրիկան:
Նա երգչուհի է եղել Գերմանիայում, վաղ տարիքում կորցրել էր ձայնը թեթեւ գրիպի պատճառով, ինչը նրան ձայնալարերի անբացատրելի քրոնիկ հոգնածություն կամ նման մի բան էր պատճառել, եղբայրական հիմար անփութության, անզգուշության, կամ նման անհեթեթության պատճառով կորցրել էր իր ծնողական տան հարստությունը: Ինչպե՞ս նա դիմացավ դրան: Օ՜, նա երբեք էլ այնքան լավը չի եղել, որքան թվում էր Լուի ձայնից, երբ նա ինձ ասաց, որ դժգոհ չէ: Ինչպե՞ս է Լուն դիմացել դրան: Դժբախտ պատահարը վնասել էր նրա  պարանոցի ողերը, նա երկար տարիներ չէր կարողանում դաշնամուր նվագել: Վերջերս, սակայն, նրան հաջողվեց վերադառնալ նվագին, ամեն ինչ նորից սկսեց, առանց մտադրության, միայն ազատ ժամանակ էր զգում, որ ուսերն ու թեւերը սկսում են ցավել:
Էնրիկան փոխել էր իր կերպարը եւ կյանքն անցկացնում էր` կարիքավորների համար երաժշտական թերապիա ապահովելով: Լուն զբաղված էր տարրական դասարանների առաջադեմ աշակերտների ուսուցմամբ: Երկուսն էլ տարիներ շարունակ միասին էին հաճախում բաժանորդների համերգներին: Նրանք լիաթոք հանգստանում էին սպասման մեջ: Այդ ընթացքում ես իմ առողջական խնդիրների պատճառով հայտնվել էի անհանգիստ վիճակում, մտահոգված էի նաեւ, որ կկորցնեմ աշխատանքիս մի մասը, աշխատանք, որը ես ստանձնել էի թոշակի անցնելուց հետո` վախենալով դատարկությունից: Ինչպե՞ս է նրանց հաջողվում տարիքը համատեղել կենսախնդության հետ: Արդյո՞ք նրանք հրաժարվեցին հույսի մնացորդներից` նախընտրելով զվարթ հպատակությունը:
-Ոչ, դա ճիշտ չէ: Փոլն իսկապես կարծում է, որ դիրիժոր է, բայց նա նույնիսկ մեկ միլիմետր չի կարողանում ձեռքերը շարժել: Սա կոչվում է զգայական հիպերտրոֆիա ուղեղի շուրջ,- իմ ականջին հնչեցին Էնրիկայի խոսքերը:
Ես մտածում էի, որ խոսակցությունը հաշմանդամների մասին է: Ի՞նչ է տեղի ունենում Էնրիկայի հոգում, երբ նա հարվածում է փայտերով, ի՞նչ է տեղի ունենում Լուի հոգում, երբ նա լսում է, որ մեկը հաջողակ է խաղում: Այդ մասին նրանք պարտավոր են խոսել: Միայն այն ժամանակ են մարդիկ դառնում հետաքրքիր, երբ բացում են իրենց սրտերը:
-Օլիվերի ուղեղը վնասված է եւ այդպես էլ մնացել է: Մյուս կողմից` Փոլն ամբողջովին միայն սիմֆոնիաներ է լսում, նա չի կարող համեմատվել Օլիվերի հետ,- լսեցի ես Էնրիկայից:
-Օլիվերը մտավոր հետամնացություն ունի,- միջամտեցի ես: Էնրիկան դիմեց նրան,-Չնայած նա Լուի թոռն է:
Տոնհալեում շատ ծանոթներ կան, ես հենց նոր հանդիպեցի մի հին գրավաճառի, որին օգնել էի իր բաժնետոմսերը գրանցելիս: Միայն մի որոշ ժամանակ կարողացա երաժշտություն լսել, հետո հոգսերը խանգարեցին լսել, իսկ վերջում կարոտից քրտնեցի:
-Բեթհովենն ինձ դուր եկավ, հատկապես երկրորդ նախադասությունը շատ զգացմունքային եւ հուզիչ էր: Մոցարտն ինձ սառնություն պատճառեց,- ասացի ես դուրս գալիս: Լուն չպատասխանեց, ողջ ուշադրությունը կենտրոնացրեց աստիճանների վրա, բռնեց բազրիքից, ոտքը շատ դանդաղ իջեցրեց, իսկ Էնրիկան սկզբում հենակները դրեց աստիճանին, ազդրերով հրեց առաջ: Ես շտապ իջա ամբոխի միջով եւ տեսա, որ նրանք էլ են իջնում: Լուն քայլում էր հանդարտ, քղանցքը շարժելով եւ ցույց տալով Էնրիկային, որ քայլում է պարզապես զվարճանալու համար, իսկ քայլելու համար փոխում էր նախատեսված ուղիները:
-Բեթհովենն ինձ դուր է եկել,- ասացի ես ստորգետնյա ավտոկայանատեղիում: Լուն զբաղված էր դրսում մանեւրելով:
-Ո՛չ, սա այն ուղղությունը չէ,- կարծում էր Էնրիկան:
-Իհարկե, դա է: Քանի անգամ եմ դա անում: Եվ դա ինձ ցավ է պատճառում,- մրթմրթաց Լուն: Նա շրջվեց դեպի ինձ եւ ասաց, որ իրենք մեզ ավելի լավ համերգ չեն առաջարկել: Չափից շատ ոտնակներ կան: Դիրիժորը խամաճիկ է: Ավելի լավ կլիներ, որ նա տակտ ցուցաբերեր, քան այդպես մոլեգին սեթեւեթեր: Նա ծաղրածու չէ: Նվագախումբը խճճվել էր, թաքցնում էր մուտքերը, բասերը կրկնակի սխալվեցին :
-Դիրիժորը փայտ մշակող է,- բարձրաձայն ասաց Էնրիկան:
-Կուշինսկին շատ քիչ է ոտնակ օգտագործում, հազվադեպ է արտահայտվում, ես նույնպես հազվադեպ եմ խոսում, գրությամբ պետք չէ հարվածել, այլ պետք է համախմբել:
-Սարսափելի էր տեսնելը, թե նա ինչպես է հարվածում ստեղներին, նա կարիք չունի քողարկելու մեներգչի կատարած որեւէ դրվագ, քանի որ նվագախմբի կողմից նրան ջախջախելու վտանգ չէր սպառնում: Նա կարծում է, որ պետք է թատերականությամբ աջակցի երաժշտությանը, ուստի ոտքերը հետ ու առաջ գցեց:
– Նա նաեւ գլուխը հետ էր գցել եւ ուսերով հենվում էր ստեղնաշարին,- ասացի ես:
-Չափից շատ են ոտք գցում, երբ ինչ-որ մեկը մրցանակ է ստանում, ակնածանաքից հալվում են,- նկատեց Լուն:
-Մոցարտն իրավունք չունի այդպես նվագել,- արձագանքեց Էնրիկան:
-Նրա թեւը վեց վայրկյան տատանվում է օդում, ծիծաղելի է,- նշեց Լուն:
-Ձեռքը տարուբերվում էր,- ասացի ես:
-Մոցարտն ամենադժվարն է, ձեր խելքը գնում է նրա համար: Խաղացանկում, ինչպես պրահացիները, նրանք բոլոր հնարավորություններն արդեն ձեռք են բերել,- ասաց Էնրիկան:
-Կուշինսկին երբեք չի հենվում ոտնակին, ես նույնպես հազվադեպ եմ օգտվում դրանից:
-Շատ բարձր է եւ քիչ թափանցիկ: Իսկ Բեթհովենը ռոմանտիկ չէ:
-Ծեծված եւ մաշված է,- ասացի ես:
-Դուք անպայման պետք է լսեք, թե ինչպես են նվագում ռուսները: Դա արժեքավոր է,- ասաց Լուն:
-Նրանք պարզապես սուր զգացողություններ են արթնացնում, բայց պետք չէ մտածել, որ մենք միշտ քննադատաբար ենք մոտենում: Երբեմն մենք շատ ենք ոգեւորվում:
– Մենք օդում ճախրում ենք եւ երջանիկ ենք: Մենք ուրախությամբ ենք սպասում հաջորդ դեպքին>,- ձայնակցեց Լուն:
-Նա այստեղ եկավ խռպոտ ձայնով, ավտոկայանատեղիից եւ կայանեց իմ կողքին: Ես հետաքրքրվեցի, թե կարո՞ղ եմ ինչ-որ բան հարցնել նրան: Նա զգուշությամբ հաստատեց դա եւ փայլատակեց: Նա գեղեցիկ երիտասարդ էր, լավ հագնված եւ չէր նմանվում ուրիշներին: Անկախ ամեն ինչից` նա դեռ լսում է թռչունների թեւաբախյունը: Հետո նա զարմացած պատասխանում է: Ես հետաքրքրվեցի, թե ինչ է անում նա այդ սարսափելի գահը: Գիտե՞ք, թե նա ինչ պատասխանեց: Այն, ինչ հայտնվում է ստամոքսում, դա թմրամիջոց է: Նախանձո՞ւմ եք: Գիտե՞ք, թե ես ինչ եմ պատասխանել: Այո՛, հատկապես ձեր լսողության կորստի վրա եմ զարմացել:
-Զգուշացեք այնպիսի պատանիներից, որոնք անտեսելու փոխարեն պատասխանում են ձեզ:
-Նա, ով գեղեցիկ չէր երեւում, միգուցե հիմա մտածում է այդ մասին:
Էնրիկան մատնացույց արեց մի տուն, նշելով, որ` “այստեղ են տեղի ունենում մեր շենքի կանանց հանդիպումները: Ես չեմ սիրում, երբ ինձ հարցնում են իմ հիվանդության մասին, բայց ինչ-որ առումով պետք է համակերպվել դրա հետ:
-Կարո՞ղ եմ ես քեզ օգնել,- հարցրեց Լուն:
-Ես լուսարձակներովս կլուսավորեմ քեզ, իսկ երբ հասնես գագաթին, ինձ կկանչես:
Ես հայացքս ուղղեցի Էնրիկային. նա աստիճանաբար անէացավ աստիճանների մթության մեջ:
-Դու նրան լսե՞լ ես,- հարցրեցի ես:
-Ո՛չ, բայց նա երբեք չի կանչել: Այսօր մենք յոլա գնացինք առանց վիճաբանության: Նա միայն լսում է այն, ինչ ինքն է ասում, եւ ուզում է ցույց տալ ինձ, թե որքան շատ բան գիտի:
-Ա՜խ, այդպես: Բայց ես ոչինչ չեմ նկատել,- ասացի ես:
-Դու շատ բան չես նկատում, իսկ երաժշտությունից պարզապես ոչինչ չես հասկանում,- ասաց Լուն:

Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *