2008 թվականին ֆրանկֆուրտյան «Գլարե» հրատարակչությունն անհրաժեշտ է համարել հրատարակելու հայ ժամանակակից գրող Նորայր Ադալյանի «Տեսիլք» նովելը, որը գերմաներեն հրատարակությունում ստացել է «Տառապանք եւ սեր» անվանումը: Գիրքը թարգմանել է Լեւոն Սարգսյանը: Դա նովելի չորրորդ հրատարակությունն է(«Նորք», «Գրական Հայաստան» հանդեսներում, եւ հայերեն լեզվով առանձին գրքով): Նովելը պատմում է մի դատավորի տառապանքների ու սիրո մասին, որը չի կարողանում հրաժարվել սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ գաղտնի հակումից:
«Նորայր Ադալյանի նովելում ես նոր ուղղություն եմ նկատել, ինչը բացակայում է գերմանական գրականությունում, եւ այդ նովելը կարող է շատ հետաքրքիր լինել գերմանացի ընթերցողի համար», – հայտարարել է գերմաներեն հրատարակության ներածության հեղինակ Պաուլ Գալսը գրքերի ֆրանկֆուրտյան տոնավաճառում գրքի շնորհանդեսի ժամանակ: Ներկայումս եւ մինչեւ ապրիլի վերջ Նորայր Ադալյանը կաշխատի Գերմանիայում: Նա գրում է իր հերթական գիրքը, որում նկարագրում է մի երիտասարդ կնոջ ֆանտաստիկ եւ անհեթեթ զգացմունքներն ու մտքերը, պատմում է Հայաստանում իգական եւ արական սեռերի միջեւ հարաբերությունների մասին` ինչպես միշտ շեշտադրելով ժամանակակից աշխարհում անհատի հոգեվիճակը: «Ես սիրում եմ նստել սրճարանում եւ հետեւել մարդկանց: Մարդը կարող է լեզու չիմանալ, բայց հասկանալ մարդկանց»,-«Allgemeine Zeitung»-ին տված հարցազրույցում նշել է Նորայր Ադալյանը:
Տեսլիքը նովել չի, վեպ է: