[Հատված գրքից]
Ժամանակակից փիլիոփայության մեծ դեմքերից Կարեն Սվասյանի «Մարդը նույնականացումների լաբիրինթոսում» գիրքը հրատարակվել է 2010 թվականին, Մոսկվայում, և արժանացել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության ինստիտուտի, «Вопросы филосифии», «Политический класс» ամսագրերի և «Российская газета» թերթի հայտարարած մրցանակաբաշխության առաջին տեղին: Թարգմանաբար ներկայացնում եմ գրքի վերջին մասի («Conclusio») վերջին հատվածները (11-13), որտեղ մահը ներկայացված է նախ իբրև անընդհատ կայացման և գոյավորման մի տեսակ պարեկային, քիչ մնաց ասեի` մաքսային անցակետ և ապա իբրև դարձյալ մի տեսակ համատիեզերական տարբերակման` դիֆերենցման սրբազան և ա ն հ ր ա ժ ե շ տ գործընթաց, ուր մարդը ոչ թե վերանում է, այլ վեր-անալով ձեռք է բերում իր անհատականությունը (իրոք, իսկ ուրիշ ի՞նչ բան է մարդու անհատականությունը, եթե ոչ նրա բաժին անմահությունը. քանզի մարդը լոկ ա յ ն ք ա ն ո վ է անհատականություն, միայն ո ր ք ա ն ո վ անմահ է, և մ ի ա յ ն այնքանով է անմահ, որքանով անհատականություն է): Մահվամբ է, որ մարդը ձեռք է բերում սխոլաստիկներից մինչ Շոպենհաուեր քննարկվող «անհատականացման սկզբունքի» իր ի ր ա վ ո ւ ն ք ը: Այդտեղ է, որ նրա բազմաթիվ նույնականացումներից մահկանացուի հետ նույնականացումը դուրս է գալիս նրա անմահության ուժավորումը այն կ ա յ ա ց մ ա մ բ, որը մեզ պոկում է «Պատկերիե սոսկական տրվածությունից և դնում է «Նմանությանե տրվելիքների մեջ, ինչի մասին իր ձևով գրել է մեծ բանաստեղծ Ռիլկեն (aus den erfuellten / «Bildern stuerzt der Geist zu ploezlich zu fuellenden» – «իրագործված պատկերներից ոգին հանկարծակի խոյանում է իրագործելիներե) և իր ձևով` թեսաղոնիկեի արքեպիսկոպոս սուրբը` մեծ աստվածաբան Գրիգորիս Պալամասը. «Մարդն իբրև Աստծո Պատկեր և Նմանություն իր պատկերն ստանում է արարմամբ, իսկ նմանությունը` գոյավորմամբ»:
ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ
Conclusio
11
… Մարդու մահը` իբրև կյանքի դադար, պատկերացվում է նաև իբրև ն ե ր ք ի ն կ յ ա ն ք ի դադար և, ուրեմն, իբրև զարգացման կանգ: Եթե արտաքին աշխարհը, չնայած մահվան փաստին, համենայն դեպս շարունակում է գոյություն ունենալ, ապա` սոսկ այն պատճառով, որ մահվան մեծաքանակայնությունը այնտեղ հաղթահարվում է ծնունդների մեծաքանակայնությամբ: Սա զուտ վիճակագրական արդյունքն է, որը ավելի մեծ նշանակություն չունի, քան անասնագլխի կամ ընտրությունների ժամանակ ձայների հաշվառումը: Առաջնորդվել այս քանակներով` նշանակում է մարդու մասին գիտությունները (մարդաբանությունը, հոգեբանությունը, սոցիոլոգիան) իջեցնել մարզային գոյաբանությունների կարգավիճակին` կ ե ն դ ա ն ա բ ա ն ո ւ թ յ ա ն բազային դիսցիպլինին ընթեր… Նորից ու նորից. ընդհանուրը – մարդկայինի պլանում – գոյություն ունի սոսկ այն չափով, ինչով այն ստեղծվում և ենթադրվում է անհատականով: երջից Այդ պատճառով վերջից խուսափելու միակ տարբերակը, ինչպես թվում է, կլիներ ա ն մ ա հ ո ւ թ յ ո ւ ն ը, ըստ որում` անհատական, որովհետև ավվերոեսական անմահությունը` իբրև համաշխարհային ինտելիգենցիայի մեջ տարրալուծում, հոգեկան-ոգեղեն զարգացման համար ավելի մեծ իմաստ չէր ունենա, քան բ ա զ մ ա ց ե ք պատգամը: Բայց նաև անհատական անմահության գաղափարը, արդեն ավելի սևեռուն հայացք նետելիս, ի հայտ է բերում իր ողջ սնանկությունը, եթե չասենք անհեթեթությունը: Բանն անգամ այն չէ, որ այն բռնազավթված է կրոնական գիտակցությամբ և համարվում է ուրույն կրոնական թեմա, ինչը գիտական գիտակցության համար լավագույն դեպքում իրենից լուսանցքային կամ էկզոտիկական հետաքրքրություն է ներկայացնում:- Բանն այն է, որ եթե մենք անգամ ընդունում ենք ռ ա ց ի ո ն ա լ ա բ ա ր հիմնավորված անմահության հնարավորությունը, դա հիմնախնդիրը նույնքան քիչ է շարժում մեռյալ կետից, որքան ընդհանրապես ամենայն անմահության բացակայությունը: Որովհետև կրոնականորեն հասկացված անմահությունը աթեիստորեն հասկացված մահվան սոսկ հակառակ երեսն է, որտեղ, վերջին դեպքում, ճիշտ նույն կերպ մեռնում են անգոյության մեջ, ինչպես որ առաջին դեպքում մեռնում են (հավիտենական) գոյության մեջ: Լուծումը, զույգ պատկերացումների ռացիոնալ անհիմնության պատճառով, ճ ա շ ա կ ի հարց է մնում, և հիմքեր կան ենթադրելու, որ առավել խիզախ, խելացի, բարոյապես և գեղագիտորեն խստապահանջ ճաշակը Աստծո մեջ անբանության անմահությունից համենայն դեպս կնախընտրի «գերեզմանի հավերժական հանգիստը»… Անհատական զարգացման տեսակետիզ «մեկընդմիշտ անմահության մեջ մտնելը» ոչնչով չի տարբերվում «մեկընդմիշտ մահվան մեջ մտնելուց», որովհետ թե մի և թե մյուս դեպքում վճռականը մնում է գիտակցության զարգացման դ ա դ ա ր ը` նրա «ա յ ս տ ե ղ» կամ «ա յ ն տ ե ղ» երկկողմանի մարմամբ: Հարցն այլ կերպ է ձևակերպվում: Ինչպե՞ս է արարչության տնտեսությունը կամ զարգացումային հնարավորությունների բաշխումը ֆիզիկայի և նրա միջև, ինչը ֆիզիկայից հետո է, այդքան ա ն հ ե թ ե թ ո ր ե ն անհամաչափ դուրս եկել: Եթե մարդուն ֆիզիկապես ավարտելու համար «բ ն ո ւ թ յ ա ն ը» կամ «Ա ս տ ծ ո ւ ն» (կամ «deus sive natura-ին»**) հարկավոր են եղել միլիոնավոր տարիներ` արարչությունը հասցնելով այն կետին, որից հետո այն կարող է շարունակվել արդեն ոչ թե արտաքնապես, այլ ներքուստ` իբրև հ ո գ ի,- ապա ինչպե՞ս է եղել, որ մարդու մեջ ը ն դ հ ա ն ո ւ ր – տ ե ս ա կ ա յ ի ն ի կարգավորմանը ընձեռված միլիոնավոր տարիների դիմաց նրանում ա ն հ ա տ ա կ ա ն ի ն կյանքի ինչ-որ խղճուկ մի քանի տասնամյակներ հատկացված լինեն, որոնք ճնշող մեծամասնությամբ չեն բավարարում ոչ միայն զարգացման համար, այլև հ ի մ ն ա խ ն դ ր ի թեկուզ և դույզն ինչ պարզորոշ գիտակցմա~ն: Հարկավոր կլինի, նմանաբանության և պարզության համար, պատկերացնել մի վեպ, որի գործող անձինք բոլորը մի մարդու պես ամեն գլխի վերջում անհետանային, իսկ յուրաքանչյուր նոր գլխով նորերն ամեն ինչ նորից սկսեին զերոյից, և այսպես այնքան ժամանակ, քանի դեռ հիմարացած և հալից ընկած ընթերցողը գիրքը մի կողմ չի շպրտել և ևեղինակին հետ չի տվել իր (ընթերցողական) տոմսը: Կասկած չկա, որ հեղինակային հնարամտության և ինքնատիպության գնահատման մեջ ստիպված կլինեինք ընտրություն անել ձեռ առնելու և ապուշության միջև, բայց այդ ընտրության առջև նաև աշխարհի Արարչին դնելու համար մեզ հարկ կլիներ սկզբում ապացուցել, որ մենք կյանքի վերջով մեկընդմիշտ անհետանում ենք, ասել է թե` ապացուցել մահվան վ ե ր ջ ն ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն ը (կամ, մյուս ծայրից, անմահության): Առավել ևս` որ անհատական գիտակցության զարգացումը` իբրև անհամեմատ ավելի բարդ և ռիսկային պրոցես, համապատասխանաբար ավելի շատ ժամանակ է պահանջում իր իրականացման համար, և ընդունել, որ այն մեկընդմիշտ դադարում է յ ո ւ ր ա ք ա ն չ յ ո ւ ր մահվամբ` այդպես էլ մի կարգին դեռ չսկսված, նշանակում է իմաստազրկել նաև արարչագործության ողջ բնական պատմությունը, որը միլիոնավոր տարիների ընթացքում կատարյալ մի գործիք է ստեղծել, որպեսզի ամեն անգամ հ ե ն ց նրա վրա ն վ ա գ ե լ ո ւ ց ա ռ ա ջ ջարդի այն` անգամ թույլ չտալով այն լարել: Հավանաբար, այստեղ կարելի կլիներ վերջակետ դնել` հայցը բավարարելով հօգուտ անհեթեթության (համաշխարհային պրոցեսի բացատրությունը իբրև բացարձակ պատահական մի բան` սոսկ անհեթեթի մի տարատեսակություն կլիներ): Բայց դա բոլորովին էլ այդքան հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Տրամաբանության հին դևը անքուն կանգնած է իր հերթափոխին` տեղը գցելով այդպես էլ առաջին հարմար առիթով տեղից, ասել է թե` իրենից դուրս ընկնելու ջանացող միտքը: Ի վերջո, «ամեն ինչ անիմաստ է» հաստատումը ջուր է լցնում իմաստի ջրաղացին, որովհետև, եթե իրականում անիմաստ է, այդ մասին չեն խոսում, ոչ էլ անգամ լռում են, այլ պարզապես գլուխը խոթում են աղբարկղի մեջ և այնտեղից ցցվում են մինչև «ն վ ա գ ի վ ե ր ջ ը»…
12
Անհեթեթ է ոչ թե «ա մ ե ն ի ն չ», այլ վերջի մասին մեր պատկերացումը, միևնույնն է` մահվան թե անմահության տեսքով: Եթե ոչ մաթեմատիկականորեն հավաստված կուրյոզի` ապա ի~նչի են նման պահպանման (նյութի, էներգիայի) ֆիզիկական օրենքները – ա ն հ ա տ ա կ ա ն ի պ ա հ պ ա ն մ ա ն օ ր ե ն ք ի բացակայության ֆոնին: Եվ փիլիսոփայության մեջ էլ ուրիշ ի՞նչ սկանդալի մասին կարող է խոսք լինել, բացի նրանից, երբ նյութին և էներգիային համաշխարհային պահպանվածություն են երաշխավորում, բայց համաշխարհային ամբողջի մեջ տեղ չեն գտնում, որտեղ պահպանվի նաև մ ի տ ք ը, ոչ թե ընդհանրապես միտքը, այլ ա ն հ ա տ ա կ ա ն ը, մասնավորապես հենց այն, որն էլ մտածելով գտե~լ է բոլոր այդ օրենքները և պահպանվածությունները: Եթե այստեղ ընդհանրապես կարելի է ինչ-որ բանի համար ափսոսալ, ապա, թերևս, նրա’, որ ա ն մ ա հ ո ւ թ յ ա ն հիմնախնդիրը ինչ-որ թյուրիմացությամբ հայտնվել է աստվածաբանների իրավասության տակ, և ոչ թե, ասենք, ֆիզիկոսների: Ենթադրելով, որ կգտնվեր մի ֆ ի զ ի կ ո ս, ով ընդունակ կլիներ ոչ միայն գիտակցել, թե բանն ինչի մասին է, այլև խնդիրը կ շ ռ ա դ ա տ ե լ մ ի ն չ և վ ե ր ջ… Ինչ խոսք, նա այդ դեպքոմ ստիպված կլիներ ֆիզիկան ընդլայնել մինչև մ ե տ ա ֆ ի զ ի կ ա յ ի, բայց այդ մետաֆիզիկան արդեն ոչ թե նախկին զգեստափոխված աստվածաբանությունը կլիներ, որն իր անզորությունը կրկնօրինակում է փիլիսոփայության ձևով, այլ հ ա ջ ո ղ վ ա ծ գ ի տ ո ւ թ յ ո ւ ն: Համաշխարհային ամբողջը – առանց ամենայն միստիկայի և չարաշահման – այդ ֆիզիկա-մետաֆիզիկական դ ի տ ա ր կ մ ա ն մեջ կներառեր ոչ միայն նյութը, այլ նաև աննյութական միտքը և բաղկացած կլիներ համապատասխանաբար երկու կեսերից. զգայականորեն ընկալելի և հոգևոր, օ բ յ ե կ տ ի վ ո ր ե ն հոգևոր,– հասկանալի է` առարկայականության ոչ թե մտահայեցողական-հեգելական իմաստով, այլ ոտից-գլուխ ս ո ւ բ յ ե կ տ ի վ և է մ պ ի ր ի կ ա կ ա ն, որովհետև ոգին, եթե այն չի ուզում այլասերվել ափսե պտտելու օնտոլոգիայի, իրեն գտնում և ճանաչում է միայն մարդկային սուբյեկտիվության օնտոլոգիայի մեջ, որտեղ ճանաչողության ռեժիմով կատարվող ներքին ամենաանձնական ապրումը ունիվերսումի օբյեկտիվ կարգը չի արտացոլում, այլ հենց ինքը կարգն է: Այդ ֆիզիկայում աշխարհը կսկսվեր ոչ թե նյութի և մտքի ինչ-որ տեղից վերցված դուալիզմից, այլ կոնկրետ մտածելի մտքից, որը համաշխարհային ամբողջը բաժանում է բնության արտաքին աշխարհի` իբրև զգայականորեն ընկալելի նյութի և մարդու ներքին աշխարհի` իբրև ոգու (= համաշխարհային ոգու), որի միջոցով, որի հետ մեկտեղ նյութի և նյութականի աշխարհը կդադարեր խաբկանք լինելուց և ի ր ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն կդառնար: Փիլիսոփայական մեղսագործությունը, որի հետևանքն էլ դարձավ այդ երևակայական ֆ ի զ ի կ ա յ ի անհնարինությունը, տեղի ունեցավ այնտեղ, որտեղ երկու հիշյալ աշխարհներից բուն աշխարհը հայտարարվեց առաջինը, իսկ գանգում և կրծքավանդակում փակված երկրորդը,- նրա կրկնությունը հասկացություններով, որից հետո յուրաքանչյուր թրթուր, խոտի շյուղ, քար, հողին ընկած խնձոր և բիլյարդի գլորվող գունդ անհամեմատ ավելի մեծ օնտոլոգիական արտոնություն ստացավ, քան մարդկային զգացմունքը կամ միտքը, ըստ որում անհեթեթության նրբինությունն այն էր, որ հիշյալ արտոնությունները տրվում էին հենց մտքով: Ինչը այդ միտքը ոչ մի կերպ և ոչ մի պարագայում չկարողացավ տեղավորել` դա հենց մահվան փ ա ս տ ն էր, որը նա հանձնում էր կամ կրոնական, կամ բնագիտական գերատեսչությանը` վճռի միևնույն հոռետեսական հեռանկարներով: Հասկանալի է, որ մարդու ներքին աշխարհին, մարմնական ֆիզիկական կրողին կորցնելուց հետո, ուրիշ ոչինչ չէր մնում, քան չքանալ. դեպի չգոյություն կամ «հավիտենական կյանք»: Աշխարհի նոր ֆիզիկայում, որը չի համագոյակցում մետաֆիզիկայի հետ, այլ ընդլայնվում է ընդհուպ նրան, հարցը կարող էր նույնականորեն մտածվել և պատասխանվել ոչ այլ կերպ, քան հաշվի առնելով այնպիսի մի համաշխարհային ամբողջ, տիեզերք, ունիվերսում, որը օ բ յ ե կ տ ի վ ո ր ե ն բաղկացած լիներ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին աշխարհից: Ասել է թե` մետաֆիզիկան, իբրև գիտության ճյուղ, թեև գնար «ֆիզիկայից հետո», բայց կանգներ փ ո ր ձ ա ր ա ր ա կ ա ն գիտությունների շարքում, ինչից հետո անհեթեթ թյուրիմացություն թվար գիտելիքի բաժանումը բ ն ա կ ա ն ի և հ ո ւ մ ա ն ի տ ա ր ի (= հակաբնականի), որտեղ առաջինը առաջ է ընկնում և գերազանցում է վերջջինին ճիշտ այն չափով, որքանով այն ընդունակ է սպասարկել քաղաքագետներին, ձեռներեցներին և քաղքենիներին: Այդ մետաֆիզիկայի առարկան կլիներ մարդու ներքին աշխարհը, որը նա կքններ էմպիրիկայի այն նույն ռեժիմով, ինչով ֆիզիկան քննում է արտաքին աշխարհը: Ներքին աշխարհը պարզապես ո չ մ ի տ ե ղ չէր ունենա մահվամբ անհետանալու համար, որովհետև համաշխարհային ամբողջից անհետանալ կարելի է միայն նույն համաշխարհային (= բայց ոչ մտացածին) ամբողջի մեջ: Եթե մարմնական կրողը, մահվանից անմիջապես հետո, անհետանում և տարրալուծվում է իրեն հոմոգեն համաշխարհային նյութի մեջ, ապա նմանաբանական տրամաբանությամբ հարկավոր կլինի քննել նաև կ ր վ ո ղ ի ն, այսինքն` ներքին աշխարհը. գիտակցությունը, Ես-ը, հոգին: Ոգու ֆիզիկան քայքայում կամրագրեր նաև այստեղ, բայց ոչ թե բացարձակ, այլ մասնակային, այն է` հոգու այն մասով, որը կյանքի ընթացքում անքակտելի կապված լինելով մարմնի հետ` նմանվում է վերջինիս և համապատասխանաբար կիսում է նրա ճակատագիրը` նրա հետ միասին մեռնելով: Մահը, այսպես նայված, մաքրիչ մի բան կլիներ, եթե պետք է` բնապահպանական միջոցառում. աշխարհի յուրօրինակ պաշտպանական ռեակցիա կենդանության օրոք կուտակած փորձի հոգևոր աղբից, որը համաշխարհային ամբողջին անուղղելի վարակներ և խցանումներ է սպառնում: Այլ կերպ ասած` մահը կերևար ոչ թե իբրև վերջ և հանգչում – միևնույնն է` աթեիստական թե կրոնական – այլ հոգեկան թափոնների վնասազերծում և ուտիլիզացիա (Entsorgung), այլ հոգու անասնահամաճարակային օջախների վնասազերծման ինչ-որ սանիտարա-հիգիենիկական ընթացակարգ: Ներքին աշխարհը մահվան օպտիկայի մեջ կներկայանար իբրև ֆիզիկապես անտեսանելի արտաքին աշխարհ, իսկ նրա կենդանության օրոք բովանդակելին (մտքեր, զգացմունքներ, ապրումներ) կլինեին մ ե ռ յ ա լ ն ե ր ը: Այսինքն` ծնվելով մահվան մեջ և կորցնելով նախկին նյութական մարմնականությունը` մենք կունենայինք նոր, այդ օնտոլոգիային համապատասխան մարմնականություն (= երկրային գիտակցությունից մաքրված), որի հոգին (գիտակցությունը) – նրա չ հ ա շ մ վ ա ծ ո ւ թ յ ա ն որակին և աստճանին համապատասխան – կդառնար իրեն անհատականի մեջ փնտրող Աշխարհի Ոգին: Ամենազարմանալին այն է, որ այստեղ, ի վերջո, առաջին անգամ իրապես ձեռք կբերվեր աշխարհի մ ի ա ս ն ո ւ թ յ ո ւ ն ը, ինչի մասին բոլոր ժամանակներում երազել են ֆիզիկոսներն ու մետաֆիզիկոսները,- աշխարհի միասնությունը` իբրև կյանքի և մահվան միասնություն, կյանքի մեջ մահվան և մահվան մեջ կյանքի, որովհետև մահը վերջապես կպոկվեր հոգևորականների, բանաստեղծների, միստիկների և հյոլդեռլինացող փիլիսոփաների խնամակալությունից և կտրվեր է մ պ ի ր ի կ – դ ի տ ո ր դ ի իրավասությանը, ոմն Գալիլեի, ով այն կդիտարկեր և կբացատրեր փորձարկողի այն նույն սթափությամբ, որով նա դիտարկում և բացատրում էր ընկնող մարմինների հետագիծը կամ, ասենք, ճոճանակի ճոճքի հավասարատևությունը: Աշխարհի այդ ձեռք բերված միասնության մեջ մահը (մահացածները = դեռևս չծնվածները) կյանքին (արդեն ծնվածներին) կհարաբերվեր այնպես, ինչպես լույսը աչքին կամ օդը թոքերին, իսկ ինքը լ ո ւ յ ս ը կամ, ասենք, ջ ե ր մ ո ւ թ յ ո ւ ն ը կհասկացվեին արդեն ոչ առանձին` ուղղակի (ֆիզիկական) կամ փոխաբերական (բարոյական) իմաստով, այլ ուղիղ և միասնական ֆ ի զ ի կ ա – բ ա ր ո յ ա կ ա ն: Նոր ֆիզիկայի մեջ ա ր և ի լույսը և ջերմությունը, ինչպես և սրտի լույսը և ջերմությունը բաղկացած կլինեին միևնույն համաշխարհային սուբստանցից, այնպես որ մեր մտքերով և արարքներով մենք կավելացնեինք, համապատասխանաբար, կնվազեցնեինք տիեզերքի լուսային և ջերմային պաշարները:- Զուտ, իրականությանը համապատասխան մտածողությունը, ինչպես նաև բարոյական արարքը, ոչ միայն տրամաբանության և բարոյագիտության բովանդակությունը կկազմեին, այլ նաև թերմոդինամիկայի. մի պարագրաֆով, որը դրանք կնկարագեր էնտրոպիայի, համապատասխանաբար, նեգէնտրոպիայի եզրերով:- Այսպիսին կ ա ր ո ղ է ր լինել մեր անհիշողություն և սնապարծ մտքի գալիքը: Այդ գալիքը իրականացնելը մեր ուժերից վեր է, բայց մեր ուժի բանն է սկսվելու դեպքում այն աչքաթող չանելը: Ֆ ի զ ի կ ա ն, որ կարողանար վերը նկարագրված վիճակների ստորադասական եղանակը փոխադրել սահմանական եղանակի, մենք սպսասում և ողջունում ենք ամենուր, որտեղ էլ այն հայտնվի: (Մենք` նրանք ենք, ով, անուժ հակվելով իրենց արդեն պաղած փիլիսոփայությունների վրա, հույսերը չեն կորցնում լսելու այս բառերը. «Արի իմ հետևից, և թող մեռյալները թաղեն իրենց մեռյալներին»):
13
Summa summarum. Եթե էվոլյուցիայի նպատակը հավասարարժեք է մարդու նշանակությանը, իսկ մարդու նշանակությունն այն չէ, որ ասի «Ես`» մատը տնկելով դեպի սեփական մարմինը, այլ որ ողջ մարմնով, մինչև ողնուղեղը «Ես» լ ի ն ի, ապա ավելի քան այնհայտ է, որ մենք ոչ միայն ի վիճակի չենք գոյության կոչել մեր գոյության լ ր ի վ իմաստը մ ի երկրային կյանքի սահմաններում, այլև դույզն ինչ պարզորոշ պատկերացնել այդ խնդիրը: Պատճառը այստեղ նույնպես ընկած է մարմնականի և հոգևորի տարիքային տարբերության մեջ. եթե մեր մարմնականը հաշվվում է միլիոնավոր տարիներով, ապա հոգևորապես մենք մանուկներ ենք` ուղու հենց սկզբում: Գ ի տ ա կ ց ո ւ թ յ ո ւ ն ը, մ ի տ ք ը, Ե ս ը, ամեն ինչ, որ մեր մեջ կա իբրև բուն մարդկային, գոյության է կոչվում հետզհետե և հրեշավոր «ն յ ո ւ թ ի դ ի մ ա դ ր ո ւ թ յ ա ն» պայմաններում. մարդուն կարճ ու կտրուկ կարելի կլիներ բնութագրել իբրև մ ա ր մ ն ա կ ա ն ի ա ռ ա վ ե լ ա գ ո ւ յ ն` գ ի տ ա կ ց ո ւ թ յ ա ն ն վ ա զ ա գ ո ւ յ ն ի առկայությամբ: Նվազագույնը` գլուխն է` իբրև ինտելեկտի արհեստանոց: Բայց գլուխը – դա գիտակցության բռնատերն է, որ իր համար զավթում է նրա ինչ-որ աննշան մասը և այն ներկայացնում է իբրև ամեն ինչ: Գլուխը, եթե, ամեն ինչին գումարած, տառապում է մեծամտությամբ,- ինչ-որ աբսուրդի թատրոն է` մ ա ր դ ո ւ գ ո յ ո ւ թ յ ա ն կ ո չ վ ա ծ ա մ բ ո ղ ջ ի համեմատությամբ. առակի քութիկը, որը հաչում է փղի վրա և նրա լռությունը ընդունում է իբրև իր ուժի ապացույց: Մարդկային գոյության լ ր ի վ ի մ ա ս տ ը ոչ թե մութ անգիտակցական ֆյուսիսի terra incognita-ի մեջ գլխային գիտակցության թափառող կրակներ է ենթադրում, այլ մինչև մարմինը ընդլայնված գիտակցականություն: Կարլ Ֆորտլագեն, «հ ո գ ե բ ա ն ո ւ թ յ ո ւ ն ա ռ ա ն ց հ ո գ ո ւ» դարաշրջանի գերմանացի նշանավոր հոգեբանը, հետևյալ կերպ է բնորոշում գիտակցությունը. «Գիտակցությունը – դա փոքր և մասնակի մահն է, մահը – մեծ և համընդհանուր գիտակցությունը, ո ղ ջ է ո ւ թ յ ա ն ա ր թ ն ա ց ո ւ մ ը ի ր ն վ ի ր ա կ ա ն խ ո ր ք ե ր ո ւ մ» (Acht psychologische Vortraege, Jena, 1869, S. 39): Այս զարմանալի միտքը ենթադրում է, որ կարելի է մտնել մահվան մեջ` ֆիզիկապես չմեռնելով (Ճիշտ ինչպես նաև կարելի է մեռնել` ֆիզիկապես մահվան մեջ չմտնելով), եթե դեռ կյանքի ընթացքում սովորես գիտակցությամբ, որն էլ հենց մահն է, թափանցել անգիտակցականորեն ընթացող մարմնական պրոցեսների մեջ: Այսպես տեսնված` մահը ոչ թե գիտակցության մարում է, այլ նրա ընդլայնումը, և մահվան սովորական պատկերացումը իբրև մարումի` սոսկ գիտակցության սարսափն է սեփական սահմանների հաղթահարման առջև, որոնք նա ինքն է դնում իրեն` որպեսզի իր մեջ մնա սովորականում, իրենով սովորականում` չտեսնելով և չուզենալով տեսնել իրեն անսովոր: Սովորականի ընդլայնումը անսովորի, այսպիսով, միայն սովորականի վերջն է, որն էլ նա ընդհանրապես վերջի տեղ է ներկայացնում: Բայց մահվան մեջ չեն մեռնում` իբրև վերջի մեջ,- մահվան մեջ արթնանում են կյանքի քնից` իբրև սեփական նույնության մեջ: Մարդը մեռնում է, որպեսզի ձեռք բերի իր ամբողջականությունը և իսկությունը, կամ, Շելլինգի բառերով ասած («Մարդու մահը ուզում է ոչ այնքան քանդում լինել, որքան էսսենտիֆիկացիա, որում կործանվում է միայն պատահականը, ըստ որում էությունը, այն, ինչն էլ իրականում հենց մարդն է, պահպանվում է: Քանզի ոչ մի մարդ կենդանության օրոք իրեն լիովին ի հայտ չի բերում որպես նա, ով ինքը Կա: Մահվանից հետո նա պարզապես Նա ինքն է: Այստեղ է ընկած մահվան բերկրանքը ոմանց համար և սոսկալիությունը մյուսների համար». Saemtl. Werke, Stuttgart, 1856ff. Bd. 14, S. 207), ի վերջո ինքն ի ն ք ը դ ա ռ ն ա, իբրև նա, ով նա մշտնջենապես է’ և ով նա, նորից ու նորից մահվանից կյանքի մեջ հեռանալով` այդպես դժվար դ ա ռ ն ո ւ մ է: Մարդը – դա առ-մարդ-կայացումն է. գիտակցությունը (միայն գլխային) կորցնելը` իբրև գիտակցության (ողջ մարմնի) մեջ մտնելը, և, այսպես հասկացված, Ես-ի էվոլյուցիան մարմնական էվոլյուցիայի ռեկապիտուլյացիան է` գանգատուփում փակված և այդ պատճառով գիտականորեն (ինչպես նաև կենցաղայնորեն) զառամության մեջ ընկնող ինտելեկտից մինչև կենդանական բնազդները և ավելի հեռու` կյանքի բուսական սկզբի միջով մահվան` մկանային, անոթային և ոսկրային իրականության մեջ գիտակցության ընդլայնման հակառակ կարգով: Եթե կյանքը (vita brevis) մ ի ա կ ն է և վերջանում է մահով կամ անմահությամբ, ապա, թերևս, դա էլ անիմաստության նախաֆենոմենն է: Ընդհակառակը, իմաստը – ոչ թե ինչ-որ մի գաղափարական կամ կրոնադավանական, այլ բ ո ւ ն – համաշխարհային պրոցեսի շարունակման համար պահանջում է հավասար, եթե ոչ մեծ պայմաններ, որոնց մեջ կենտրոնական տեղը պատկանում է ա ն հ ա տ ա կ ա ն ի պ ա հ պ ա ն մ ա ն օ ր ե ն ք ի ն, և ոչ թե հավերժական հանդերձյալ կոնտինուումի ձևով, այլ կրկնվող կյանքերի պարբերականությամբ, որտեղ կրկին ապրում եմ ոչ թե ես, ինչպես եղել եմ (նիցշեական Wiederkunft-ի զառանցանքը), այլ ես` իբրև Աշխարհի Ոգի, որը ինձ` այժմյանիս և ապրողիս, համընկնում է ճիշտ այն չափով, որով ես, այժմյանս և ապրողս, ընդունակ եմ ոչ միայն մտածել այն, այլև մ տ ա ծ վ ա ծ ը ն ե ր ա ռ ե լ կ ա մ ք ի մ ե ջ: Մահվան փաստը սոսկ դիսկրետություն և կետայնություն է մտցնում պրոցեսի մեջ, որը կենդանական կատարումների մեջ համաձույլ է և անտարբերելի: Մահվամբ սկսվում է անհատականը` իբրև տ ա ր բ ե ր ը (գերմաներեն verschieden-ը այդպես էլ նշանակում է. տ ա ր բ ե ր ը և հ ա ն գ ո ւ ց յ ա լ ը միասին), բայց մահը ընդհանրապես մարում և ոչնչացում չէ, այլ միայն մարում և ոչնչացում անէականի, համաշխարհային պրոցեսի համար ոչ մի` թեկուզ և դույզն ինչ նշանակալի նշանակություն չունեցող ապրված բովանդակությունների խոտանում: Մահը – երևութաբան է, որը կյանքը ենթարկում է այն նույն ռեդուկցիային, այն փակագծավորմանը, ինչին միտքը ենթարկում է գաղափարավորած առարկային, որպեսզի այն հանգեցնի էյդոսին և իմաստին: Այլ բառերով` մահը գաղափարավորում է կյանքը նրա զուտ իմաստով` փակագծերից հանելով այն ամենը, որը ապաշնորհ հասկացված և ապաշնորհ օգտագործված մարդկային ազատությամբ կենդանության օրոք իրեն հակադրել է համաշխարհային անհրաժեշտությանը: Բայց որպեսզի մաքուր և ինքն իրեն հանգող իմաստը չսառեցվի բութ թոշակային անմահության մեջ, այլ կարողանա հետագայում էլ զարգանալ և մեծանալ, նա իր համար ևս մի մահ է հայտնաբերում` այժմ արդեն հակառակ ուղղությամբ, որտեղ էութենականորեն ռեդուկցիայի ենթարկված հետմահուն գծում է շրջանը և նորից է մտնում կյանքի մեջ` մեռնում է կյանքի մեջ, միայն թե արդեն հակառակ ծայրից, իբրև մ ի ն չ ծ ն վ ա ծ: Ծնունդի գաղտնիքը – մահվան գաղտնիքի աստառն է: Ծնվելով` մենք մահվանից մեռնում ենք կյանքի մեջ, ինչպես մեռնելով`կյանքից ծնվում ենք մահվան մեջ: Անհատական իմաստների` կուտակվող, մաքրվող և պահվող այս պարբերական կրկնության և աճի մեջ էլ կատարվում է մարդու կերպարանափոխությունը` իբրև մշտնջենական գտնված նույնականության որոնում: Սխալ կլիներ ասվածի մեջ վ ե ր ա մ ա ր մ ն ա վ ո ր մ ա ն հին թաքնատեսական ուսմունքի ակնարկներ տեսնելը, բայց կրկնակի սխալ կլիներ դրանք ընդհանրապես չտեսնելը: Արիադնեի թելը բռնելով` մոլորվածը հազիվ թե սկսի պահանջել, որ նրան տանեն միայն իրեն հայտնի, սովորական ճանապարհներով, բայց մի բան նա իրավունք ունի պահանջելու համենայն դեպս և ցանկացած պարագայում. որ այդ ճանապարհները մտքի խստությամբ և պահանջկոտությամբ ոչ մի թիզ չզիջեն այն ճանապարհներին, որոնցով գնալիս նա մի օր հայտնվել է լաբիրինթոսում:
Բազել, 13 նոյեմբերի, 2008 թ.