Կան գրքեր, որոնք գրվում են հենց մաշկի վրա:
Նրանք այն սպիներն են, որոնք խոսում են մեզ հետ
և արյունահոսում
երբ ժամանակը պարտվում է նրանց
մի բուռ նշաններ հազիվ թե
մենք հասկանում ենք
և նրանք կյանքի անվերջ համբույրներ են:
Տունը
Այն տունը, որտեղ ապաստանեց սիրտը
ավերակների վերածվեց։ Որսագողերը
գիշերվա մեջ
լքված մնացին։
Մռայլ պարտեզում երկիրը խառնվեց։
Ես ուզում էի
ասել դավաճանությունը
և սկսեցի լաց լինել։
***
Այլևս խաղաղություն չի լինի:
Նրանք համբուրվեցին
իմ աչքերը
քո սարսափելի մերկությունը։
Ոչ ոք չկա
Դու տեսնում ես
ոչինչ չկա
և դեռ
սա լռություն չէ։
***
Ապրելը
ոտնահետք է
Թարգմանությունը իսպաներենից՝ Մարիշ Գրիգորյանի