Աղասի Այվազյան | Պիեսների ժողովածու

Աղասի Այվազյան

Այսօր Հայաստանի գրողների միությունում կայացավ գրող, սցենարիստ, ռեժիսոր Աղասի Այվազյանի պիեսների հայերեն և ռուսերեն հրատարակությունների շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին Ա. Այվազյանի մտերիմները, գրչակից-ընկերները, պարզապես գրողի տաղանդի երկրպագուները, այրին` Գրետա Վերդյանը:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, կարևորելով գրքի հրատարակումը, նշեց, որ Աղասի Այվազյանի թատերերգրությունը սերվում է ազգային թատերերգրության ակունքներից և հեղինակը կարողացել է ոչ միայն պիեսների միջոցով վառ պահել ազգայինը, այլև` արդիական լինել դրամատուրգիայում:

«Աղասի Այվազյանի ձեռքը ժամանակի զարկերակին էր»,- շեշտեց Լևոն Անանյանը և հավելեց, որ ընթացքի մեջ են Աղասի Այվազյանի տուն-թանգարանի և գրողի անվան հիմանդրամի ստեղծման աշխատանքները:

Ժողովածուի մեջ առաջին անգամ ի մի են բերված Աղասի Այվազյանի բոլոր պիեսները, որոնց թվում` երեք անտիպ գործ:

Նշենք, որ գրքի շապիկին Աղասի Այվազյանի «Հեքիաթ» ստեղծագործությունն է. պիեսների ժողովածուն կազմել և հրատարակել է հեղինակի այրին` Գրետա Վերդյանը:

Տեղեկացնենք, որ Աղասի Այվազյանը ծնվել է 1925 թ.-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավարտել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտը: Առաջին պատմվածքը տպագրվել է 1954 թ.-ին: Ա. Այվազյանի սցենարներով նկարահանվել են շուրջ 15 ֆիլմներ, և որպես բեմադրող-ռեժիսոր նկարահանելով «Վառված լապտեր» ֆիլմը` Բեռլինի կինոփառատոնում արժանացել է ՖԻՊՐԵՍՍԻ մրցանակին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *