Աջակցություն գրական թարգմանությունների նախագծերին 2019

Մրցույթի հիմնական նպատակը՝
  • աջակցել մշակութային և լեզվական բազմազանությանը ԵՄ-ում և Մշակույթ ենթածրագրին մասնակից երկրներում

  • ամրապնդել բարձրորակ գրական ստեղծագործությունների միջազգային շրջանառությունն ու բազմազանությունը

  • բարելավել ԵՄ և նրա սահմաններից դուրս գրական աշխատանքների հասանելիության մակարդակը և ընդլայնել լսարանը:

 
Մրցույթի հիմնական պայմանները՝
– դիմողը պետք է լինի իրավաբանական անձ՝ հրատարակչական ոլորտում առնվազն 2 տարվա ակտիվ գործունեությամբ
– դիմումը պետք է ներառի 3 – 10 գրքի թարգմանության ու տարածման նախագիծ
– թարգմանիչը պետք է թարգմանության լեզվի կրող լինի (դեպի հայերեն թարգմանելու համար՝ հայ, անգլերենի համար՝ որևէ անգլիախոս երկրի ռեզիդենտ և այլն):
– գերադասելի են թարգմանությունները փոքր լեզուների և ԵՄ հիմնական լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի միջև
– ԵՄ Գրականության մրցանակի արժանացած գրքերի ներառումը (մինչև 3 գիրք) ավտոմատ 5-ական մավոր է ավելացնում նախագծի գնահատման ընթացքում
– դրամաշնորհը կարող է լինել մինչև 100.000 եվրոյի չափով և պետք է կազմի նախագծի ծրագրային ծախսերի ոչ ավել, քան 50% -ը
– դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 4, 2019թ։

Ավելի քիչ օգտագործվող լեզուները ներառում են ԵՄ անդամ երկրներում պաշտոնապես ճանաչված բոլոր լեզուները, բացառությամբ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և իսպաներենի (http://www.euprizeliterature.eu).

https://www.creativeeurope.am/blog/literary-translations-2019?fbclid=IwAR0iVx8P3aPCNg9HNW0kiVFWhFv35gYzPjZUasLj-kTzp-uMF_iV1KRGNy8

https://eacea.ec.europa.eu/creative-europe/funding/support-to-literary-translation-projects-2019_en

https://www.facebook.com/CreativeEuropeArmenia

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *