* * *
Նա պնդում էր բոլորին երբևէ արված ամուսնության առաջարկները:
* * *
Վաղն էլ վատ այսօր չէ:
* * *
Ադամը մենակ չէր: Ադամը մենակ դարձավ Եվայից հետո:
* * *
Սերն Անառակ Որդի չի դառնում…
* * *
Նույնիսկ կոստյումն էր պահպանել նախկին տիրոջ շարժուձևերը:
* * *
Նա այնքան սարսափելի էր, որ նրան տեսնելիս գետերը հոսում էին հակառակ ուղղությամբ:
* * *
Եթե տղամարդը սկզբից ճանաչեր կնոջը, և հետո միայն՝ մնացած աղետները, «փրկարարի» մասնագիտությունը չէր լինի:
* * *
Ամենասիրելին այն հիասթափությունն է, որը սիրո հետ կապ չունի…
* * *
Սեր չկա միշտ նրա դեմքով, որն արդեն չկա…
* * *
Սիրո մեջ կնոջ ողորմածությունը մրցակից չունի:
* * *
Նրա սրտում այնքան ցուրտ կար, որ հայացքը երկինք կամ գետին չէր հասնում, կեսից սառում էր…
* * *
Պատերազմ ռազմաճակատի համար…
* * *
Հետաքրքիր է` աբորտի կողմնակիցներն ու՞մ անունից են կողմնակից` չծնվածների՞…
* * *
Սատանան անապատացնում է մարդու հոգին իր պատկերով և նմանությամբ:
* * *
Ես մարզվում եմ երազանքներով…
* * *
Ասում են` 88-ին ատոմակայանը կանգնել է, երբ մոտով գեղեցկուհի է անցել…
* * *
Բժշկությունը նույնպես ստեղծագործական ոլորտ է: Ես, օրինակ, չունեի այն հիվանդությունները, որոնք ունեցա ծանոթ բժշկին այցելելուց հետո:
* * *
Միանգամյա օգտագործման բանաստեղծություններ…
* * *
Ինչքան հեռանում ես, այնքան ամենուր ես…
* * *
Մենակությու՞նը` երբ չկաս նույնիսկ սեփական երազանքներիդ մեջ:
* * *
Դիմակները հանեք, ընկերներ, դիմակահանդեսն սկսված է…
* * *
Նույնիսկ սեռական կողմնորոշումը նրան տրվել էր ընտրակաշառքով…
* * *
Սիրտը սիրո կլիշեն է…
* * *
Հանգիստ նստիր տեղդ, թույլ տուր, որ ընթրիքը լինի խորհրդավոր…
* * *
Մարդ պետք է այնպիսի կին ընտրի, որի հրեշավոր լինելուն դեմ չէ…
* * *
Կինը սիրելի է միշտ, երբ քոնը չէ, տղամարդը` երբ քոնն է…
* * *
Աստված գալիս է հավերժ կյանքի խոստումով: Սատանան` հաջորդ կյանքի: Բնականաբար հաղթում է երկրորդը:
* * *
Կինը միշտ ճիշտ է հասկանում, քանի դեռ ոչինչ չես ասել: Երբ սկսում ես խոսել, հասկանում է ավելի վատ:
* * *
Գտիր քեզ, որովհետև քիչ է, որ քեզ գտել են…
* * *
Պետք է սիրել, ոչ թե` հավատալ: Հավատը ճիշտ է, երբ սեր չկա:
* * *
Կնոջ սիրտը փական չունի, բայց բանալիները միշտ տարբեր են:
* * *
Երազելիս ամենադժվարը անկողին քարշ տալն է նրան, որը նույնիսկ չգիտի, որ դուք կաք…
* * *
Տղամարդու արժանապատվությունն անգամ ունի իր կարապի երգը:
* * *
Հաղթանակը պարտության հումորի զգացումն է հընթացս…
* * *
Դատարկ մարմնում` դատարկ հոգի…
* * *
Հաճույքով վերընթերցում եմ հատկապես այն գրքերը, որոնք նույնիսկ չեն գրվել…
* * *
Եթե կինը ոչինչ չունի ասելու, նշանակում է, նա թաքցնելու ոչինչ չունի…
* * *
Բանաստեղծությունն ու բանաստեղծն այդպես էլ ընդհանուր լեզու չգտան մուսայի հարցում:
* * *
Ի՞նչ է կատարվում ձեր գլխում: Եվ այն էլ` առանց մտքերի:
* * *
Ինքնամեկուսացումից չվերադարձավ ինքնախցանումների պատճառով…
* * *
Չարության մեջ մի քանի կյանք կա…
* * *
Տղամարդու համար մի կինը և միակ կինը նույնանում են, երբ ոչ մեկը կա, ոչ էլ` մյուսը:
* * *
Եթե ձեզ հրավիրեմ թեյի, դուք ինձ ճի՞շտ կհասկանաք, թե՞ կգաք…
* * *
Տանը երկու փոքրիկ կար` երեխան և աշխատավարձը…
* * *
Մարդկանց մեծ մասի հեքիաթն ավարտվում է աբորտի զոհ չլինելով:
* * *
Խանդն առանց սիրո՞: Իհարկե: Ոնց որ իլյուզիաներն առանց խելագարվելու…
* * *
Հուդան ինքնասպան եղավ, որովհետև հեշտ բան չէ լինել Հուդա Հիսուս Քրիստոսի օրոք:
* * *
Եթե բանաստեղծությունը փակագծեր չի ունենում, դառնում է բաց նամակ:
* * *
Մեր բաժանման կողքով անցավ գիսավորը:
* * *
Նրա հղիությունն, ըստ էության, խափանվել էր ձվաբջիջների պահպանած սոցիալական հեռավորության պատճառով:
* * *
Կոգնիտիվ դիսոնա՞նսը` երբ դիմակները պարտադիր են, իսկ դեմքը` ոչ…
* * *
Նրան ճանաչեցին ոտնահետքերով, որ թողել էր զոհի սրտում…
* * *
Կատարյալ ներդաշնակությու՞նը` երբ նույնիսկ խռմփոցի մեջ կպնելու տեղ չկա:
* * *
Կտավից պարզ երևում էր` ինքնանկարում ոչ մեկը չկա:
* * *
Նրա նույնիսկ անունն էր հուշում, որ ամուսնությունից հետո մեզնից մեկն է լինելու ազատ:
* * *
Պոեզիայում միշտ էլ անհարմարավետ է, երբ դու միայն մի հոգի ես…
* * *
Ապագայի աթեի՞զմը` երբ չլինելն Աստծուց է…
* * *
Տղամարդն իր մեջ պետք է ուժ գտնի ստվերելու այն կնոջը, որն իրենից վատն է…
* * *
Եթե կնոջ հավատը չլիներ, տղամարդիկ կնոջ համար այն կհորինեին` այդպես էլ հավատի մասին ճշմարտությունը չասելով…
* * *
Ներողություն, ձեր դեմքը պատահաբար սկզբնաղբյուր չունի՞…