Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն | Անհանգ պոեզիա 2

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հատուկ դասընթացների շրջանակում 2024-ի մայիսին Աննա Դավթյանը Երեւանում անցկացրել է «Անհանգ պոեզիա» հատուկ դասընթացը, որի բոլոր աշակերտների արդյունքները ներկայացնում ենք մեր ընթերցողներին։

 

Հասմիկ Առաքելյան

Ծնվել է 2007 թվականին:
Կարոտում է պապայի ձեռքը բռնած մանկապարտեզ գնալու ճանապարհը:

 

***
Երևան

Գարուն ա,
Ձյուն ա արել:
Ծածկել քաղաքի բոլոր բողբոջները:
Մացառները քամին մեր տուն ա բերել:
Մեր տուն, որտեղ ճվում են ծիվ-ծիվ ու անիծում են,
Մեր տուն, որտեղ Ամերիկայի քեռիս ա էկել,
Մեր տունը սովորական մի երեխա է`
Անհամաչափ տեսքով ու շարժուձևով,
Մեր տանը մենք ծառից մեղր ենք պոկում, ուտում,
Մեր տանը տատիկի տոպրակները ծանր են`
Լի միջից չռռացող հյութերով,
Մեր տունը կամուրջ է,
Մի անվերադարձ ամայի ճամփա,
Մեր տանը շատ քարեր կան վարդագույն, երբեմն` ոչ,
Մեր տանը փուչիկների պայթոցից վախենում են,
Մեր տնից մետրոյի հոտ ա գալիս:
Վերջ, իջա ավտոբուսից,
Հասնեմ իմ տուն, կգրեմ:

 

***
Երանի այսօր մենք գնայինք Կապան,
Նստեինք ներկած, խոնավ նստարանին,
Շալվարս թրջվեր, առանց շոր մնայի,
Ամոթից մեռնեի ու մտնեի մազերիդ մեջ:

 

***
Ճանապարհին քարքարոտ
Քայլում էի մորս կողքով,
Հիանում դաշտի բոլոր
Ծաղիկներով։
Մաման գոռաց.
«Ո՞ւր մնացիր, ոտքերիդ տակ նայի արագ»:
Չդիմացա ու լացեցի,
Ծաղիկներին ձեռքով արի
Ու ասացի`
Մնաք բարով, մնաք բարով։
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցնորում,
Ասե՛ք նրան` Հասմիկն ասավ` մնաս բարո՜վ, մնաս բարով․․․

 

***
Բողոքը, խառնած էս ցեմենտի մեջ,
Ֆոտոսինթեզով անցնում ձեր կաշի.
Ո՞նց եք դիմանում:
Կողքի ծնգոցը անկենտրոն ազդում:
Կարկուտ ա գալիս պատալոկից ձեր գլխին,
Նարեն հայտարարեց` ազգանունն ա փոխում.
Ասա` ո՞ւմ ա պետք, վապշե, ո՞ւմ ա քորում,
Ընկեր Աննան էլ մազերն ա քորում:

 

***
Մաման գինին շփեց երեսիս.
— Դե հերիք ա էլի խմեք արյունս:

 

***
Արմատներս հողից դուրս են բերք տալիս. ասես թե սա միայն բուսաբանության ճշմարտություն լիներ:

***
Երգչախումբը երգում էր: Երեխան հարցրեց` ինչո՞ւ են հորանջում:

***
Անկողնուս վրա նստած եմ: Մաման գործից տուն էկավ: Անկողնուս տակ լացում եմ:

***
Անպետք հուշերս լուսավորել են կեղտոտ նկուղը:

***
Մինչև ավտոն կմտներ գառաժ, ճաշը թափվեց շորերիս. քանի՞ տարեկան էի:

***
Ամիսներ անցան: Դուռը թակեցին: Փոստատարն էր:

***
Ծառերի խտությունից գիշեր դարձավ:

***
Մենք միասին էինք։ Մազերս կտրեցի քո կզակից ներքև։ Ու դու չկաս։

 

***
Կարկուտ էր գալիս:
Անկողնում պառկած էի,
Թեյի բաժակը ձեռքս թեթև վառում էր,
Ես էլ լսում էի կարկուտի ձայնը:
Եթե ստեղ լինեիր,
Կմտնեինք սեղանի տակ,
Գուլպա կգործեինք` վրան արևներ:
Բայց դու մենակ ես,
Ես էլ անկողնում,
Կարկուտ էր գալիս,
Ու բաժակը սառել է:

 

***
Անցորդի դիրքով քայլելիս այնտեղ
Կանչն էի լսում լույսից հեռվի.
Գոռում է, ճնշում, ընդվզում,
Խորը շունչ քաշում,
Գիշերը զով է:
Գնում էի,
Վստահ էի, որ կհիշեմ,
Չեմ մոռանա ես մեր սառն օրը,
Երբ երկուսով ձեր տանը նստած
Թեյ էինք խմում,
Ու սառը բաժակը գցեցիր ոտքիդ:

 

***
Մի ցուրտ գիշեր
Հեծանիվով գնում էի ծածուկ նեղ փողոցներով,
Մեկ էլ ձայն լսվեց, մի գող հանդիպեց,
Գրպանից մի երիցուկ հանեց ու տվեց`
Տուն էր ուզում, փող, սեր, ուտելիք,
Ուզում էր ապրել:
Ինչպես որ քարերը շնչում էին առանց մեկի թողնելու,
Այդպես ես խղճում էի նրան` առանց տեսնելու:
Մութ գիշեր էր, սիրտս սեղմվեց:

 

***
Եթե մի օր դու ինձ հիշես,
Չես հիշի, որ ես քո սիրտն արթնացրի,
Ասացի` գիտեմ, հա՛, գիտե՛մ, որ չկաս,
Իմ կյանքի լծում չես գոյատևի:
Իսկ ես պահեցի քեզ երակիս խորքում`
Դանակով ընկած ստվերիդ ետևից,
Ուզում էի բռնեի, տրորեի ոտքով,
Միայն հետք թողնեիր իմ գլխում աստղալից։

 

***
Խոր երազիս մեջ տեսա
Մի մուկ, որը փախչում էր շնից պրծած կատվից։
Մի պատ, որին գրված էր` կյանք, ես քեզ սիրում եմ։
Մի բակ, որտեղ երեխաներն իրար շշերով ջրում էին։
Մի ավտոբուսի վարորդ, ով արագ արգելակում էր։
Մի արևածաղիկ, որը հեռակառավարման վահանակ էր,
Ու մի տուն, որ հայրենիքս էր։

 

Ալիսա Բադալյան

Ծնվել է 2010-ին:
Սիրում է իր երևակայական կատվին ու միշտ մոռանում կերակրել:

 

***
Տատիս համով տան
տաքուկ ժարիտը,
ծաղկած պատերը,
էն հորանցս տան զգացումը գրկել, բաց չէին թողնում:
Նստեցի բազկաթոռին, ցեցը կերավ ինձ,
Ինձնից թփահոտ եկավ:

 

***
Միջնապատեր, կանաչ աչքեր, ստրելկաներ հավասար.
Ոգևորված որսում էի ես նրա հայացքն
Ամեն պահ,
Իսկ այս ամենն իրականում
Վերագրում եմ ես մի շան:

 

***
Գնացել էի հեռու` մոռանալով բոլոր հերոսներին,
Սրա փոխարեն՝ կարող էի կատվիս կերակրել:
Ձայնեցին կողքից ընկերներս, իսկ ես`
— Ի՞նչ, ինչ կա:
— Հիմար ե՞ս,— ասացին,— դու կատու չունես:

 

***
Թռա վրովդ ճենապակե ձիով:

***
Երեք, երկու, մեկ. վերջ:

***
Գինի, բար, բարբառ:

***
Էծերս եկան, էծերս գնացին: Մենակ մնացի:

***
Արամ Պաչյանը արխիվապատել էր մտքերը մեր:

 

Մարիաննա Ալեքսանյան

Ծնվել է 2008 թվականին:
Երբ նյարդայնանում է, լաց է լինում:

 

***
Երբ հոգիս այստեղ է,
Նա լսում և զգում է քեզ,
Փորձում եմ լսել և չազդվել,
Լսել` հասկանալ,
Լսել` մխիթարվել,
Լսել` չմեղադրել,
Լսել պարզապես և ընդունել այս ամենը,
Լսել և թողնել այստեղ:

 

***
Ուզում եմ չմտածես — մեջքդ պահում եմ, փողը կաշխատենք, տունը կսարքենք, կամուսնանանք, իմացար, չէ՞:

 

***
Վարագույրը բացվեց, և մի լույս ընկավ,
դա նման էր այն օրվան,
երբ դու լույս ընկար իմ առջև,
իմ արջ արև:

 

Լսած մտքի այլ ձևակերպում

Սիրելիս, Քեզ ուզում եմ ասել,
որ ես հայտնվել եմ Քո սրտում,
որպեսզի Դու գլխի ընկնես,
թե ինչ տեսք ունի գլխացավը:

 

Արամայիս Մարկոսյան

Ծնվել է 2008 թ. Երևանում:
Սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Սիրում է թխվածք, դիտել ֆիլմ, խմել սառը սուրճ:

 

***
Նորից գիշեր է, լուռ ես ու մենակ,
Մտքերդ արթնացել, պարում են շուրջպար,
Մեկ քեզ դատում են, մեկ` արդարացնում:

 

***
Խաղում է պտտահողմը` չարաճճի ու ժիր,
Վարագույրի հետ` մեկ նուրբ, մեկ անսիրտ,
Ասես չի ուզում, որ վարագուրվի
Լապտերի լույսը, հույսը:

 

***
Երբ ասում են ծույլ տղային,
Թե սովորիր և ջանք թափիր,
Նա լայներախ հորանջում է,
Ձեռքը տնկած «ա՜հ» է անում.
— Ինչո՞ւ սովորել, համացանցում կգտնեմ:
— Ինչո՞ւ ջանք թափել, ծրագրերը կանեն:

Մի օր էլ հանկարծ սոված էր, անփող,
Իսկ համացանցով տեսնում է
Ուտեստներ բազում` համեղ, գույնզգույն,
Բերանը բացեց, որ կուլ տա, «ա՜հ»
Սառը էկրանը կրծեց ապարդյուն:

 

***
Երբ աշխարh եկավ
Առաջին ջինսը,
Բոլորը գոչեցին` իմս է, իմս,
Ջինսը զայրացավ, միանգամից կապտեց,
Ձեռնեձեռ ընկած` մեր օրեր հասավ,
Բայց մեր օրերում շատ անմխիթար`
Ոչ միայն կապտած, այլև քրքրված,
Խեղճ ջինսից միայն մի քանի թել մնաց,
Եվ թանգարանում հավիտյան դրվեց:

Արտադրության համար ասենք` ջինսը
շատ հարմար է, պրակտիկ և մշտամոդա:

 

***
Տղան զարմացած փողոցն անցավ:

 

Էդգար Ռուդաչինսկի

Ծնվել է GTA-ի թվին:
“I LOVE UFC & JAPAN’s CERS.”

 

***
գրած, ավարտած, այս կյանքը վերապրած`
ես կանգնած եմ անդունդի եզրին`
միշտ պատրաստ մահի, միշտ պատրաստ ահի.
ես պառկում եմ իմ անկողինը

կյանքից արդեն հոգնած, հիասթափված`
ես վերապրում եմ ևս մեկ օր`
ժամանակ ձգելով տարբեր մանրուքներով,
դանդաղ է անցնում այս կյանքը ձանձրալի

հին շենքերի կողքին պառկած եմ ես մենակ
ու մտածում եմ անիմաստ մտքով`
ախ, ե՞րբ է վերջանալու այս երազն անկապ,
կանգնած մահի դեմ` ժպտում եմ մահին

այս կյանքը դաժան, փորձություններով լի
անցնում եմ ես արաջին անգամ,
նայելով պատուհանից ամպերի վրա`
երազում եմ թռիչքի մասին

մայրուղու եզրին, քմծիծաղ բռնած`
քայլում եմ մահից մեկ քայլ առաջ
այս կյանքից հոգնած, հիաթափված`
երազում եմ միշտ թռիչքի մասին

և, ահա, տեսնում եմ քեզ առաջին անգամ,
կյանքս իմաստով է լցվում,
իմ կյանքի միակ շողը դարձար դու,
կյանքս նորից լցվեց

հաջորդ օրը ես եկա, քո տան դեմը նստա,
հույս ունեի քեզ կրկին տեսնեի,
բայց դու չկայիր այնտեղ, չտեսա ես քեզ`
ինչպես շողքը` մթության մեջ

հաջորդ օրը ես գնացի դպրոց
և տեսա քեզ այնտեղ,
եկա քեզ մոտ ծանոթանալու,
և դու ասեցիր` կապրենք, կտեսնենք…

 

***
ԹՈՒՄՈ-ի սենյակ

մտա ես այս ուղղանկյուն սենյակ
լույսը լապտերից աչքս մտավ
և մի ակնթարթում սենյակը այս
դարձավ տիեզերքից էլ անվերջ
և հանկարծ ականջս մտավ
Շելկունչիկի սաունդթրեքը գեղեցիկ
և հիշեցի ես սովետ մի մուլտֆիլմ
և իմ փայտե խաղալիքները
քառակուսի պատեզրերից
գեոմետրի դեշի դժվար պահերը
15 պռոյի վատ սարքած խաղերը
իմ հին փլեյսթեյշըն 1-ի
քառակուսի պոլիգոնները
կիմստարի շնորհիվ կայացած
ամենածանր մարտը աշխարհում
այս մոխրագույն պատերը ինձ գժվցնելով
ամպամած ամպերն են հիշեցնում

 

***
այս կյանքում շատ են կեղծ ծաղիկները,
կարծես շինված են պլաստմասսից,
որ քանդում են քարից շինված տները
և անդունդը գցում դեռ խակ պատանիներիս,
կեղծ կարող է լինել ցանկացած ծաղիկ,
կախված է նրա միջուկից,
խակ երիտասարդներս, որ չենք տարբերում
կեղծ կրկնօրինակը արվեստի գյուտից,
դեռ շատ ճամփա ունենք անցնելու,
որ հասկանանք իրական սիրո արժեքը

 

***
ահա ես ընկա
տասներորդ անգամ
նույնիսկ մի կաթիլ
ցավ չզգացի

ծիծաղը դեմքիս
ցավը ոտքիս
ես կրկին ժպտում եմ
իմ բախտի վրա

օ կրկին շալվարս ճղվել է
կասեմ ընկել եմ
ըհը շաբաթվա մեջ երրորդ անգամ
լավ խաբել չեմ սիրում
կասեմ ճիշտը
տղերքի հետ իրար ենք կերել

 

***
օրը սկսվեց, առավոտը բացվեց,
ես գնացի դպրոց`
ընկերներիս հետ ժամանակ ծախսենք անկապ`
չմտածելով վաղվա մասին

 

***
կիրակնօրյա գիշեր, և ես նստած սեղանի դեմը

***
ևս մեկ օր քոլեջում, ոնց որ անվերջ լինի

***
ես վաղվա մասին չեմ մտածում, մի հատ էս օրը պրծնի, նոր

***
փայտե մի պահարան. արդեն իրանից բոյով դառա

***
կապվածությո՞ւն, թե՞ մոլուցք ավտոների նկատմամբ,
ես էլ չգիտեմ

***
սե՞ր, էդ ի՞նչ ա,
ես ոչ զգացել եմ, ոչ էլ զգալու եմ

***
ինչի՞ ա` եփ ես ուզում եմ հելնեմ ֆռռալու, անձրև ա գալիս,
դաժե էն ժամանակ, եփ ամպ չկա

***
վագոնը փակվեց, չհասցրեցի դուրս գամ.
երազ էր…

 

***
արագության կողքին կայնած
սիրտս խփում ա մեջս անհագ
ընդամենը 3 մետր էնկոմ
կատաղի մատոռները անհանգ

ահա թե ինչ է նշանակում
rb 26-ը
իսկական գլուշակի ձայնը կատաղի
այն վայրկյանը որ ամեն մեկս

զգում է բոլոր 500 ձիերի ուժը
ու կյանքի փխրունությունը

 

Ջեմմա Վարդանյան

Ծնվել է 2006 թվին Երևանում:
Սիրում է աշխարհի ամենահիմար հարցերը փնտրել գուգլով և օրը քսանչորս ժամ ականջակալներով երաժշտություն լսել…

 

***
— Ջեմ, խնձորի հյութը դուրս չեկավ, թթվաշ էր․․․
— Տատ, խնձոր չէր, նարինջ էր:
— Հա, ուրեմն լավն էր։

 

***
Ոչ կփոշիանամ հանուն քեզ,
Ոչ էլ սառը վերաբերմունքովս կմրսեցնեմ քեզ։
Բա էլ ի՞նչ ես կրկնում, հա կրկնում` թե բա`
Անդերսենի հեքիաթներից հերոսուհի եմ։

 

Գարուն` 17

Բացվեց հերթական Գարունը,
Քսեցի ևս մի շերտ ներկ պատին։
Քսեցի ևս մի Գարուն կյանքիս․․․
Չորացած անցյալ տարվա շերտը քսել էի
75մմ խոզանակով։
Ներկի թեթև խոնավությունն էլ չկար․․․
Այն չորացել էր` նախորդ տասնվեց շերտերի պես։
Նախորդ տասնվեց Գարունների պես։
Հիմա ձեռքիս է փոքր գլանային խոզանակը
Եվ մեկ դյույմ գնձիկը, որով շատ դանդաղ կծածկվի նախորդ շերտը։
Այն կծածկվի տասնյոթերորդ շերտով․․․

 

Բենզալցակայան

Նյարդայնացած գիշեր.
Քանի՞ լիտր էի լցնում․․․
Ցրված մտքերով նայում էի շուրջս։
Նեոնային լուսավորումը ճնշում էր…
Ճկվող կտրոնը ձեռքումս ամեն ձև պտտվում:
Բենզինի հոտը քթիս տակ ֆռֆռում էր․․․
Էյֆորիան զգում էի` մեջս․․․
Ածխաջրածնային միացություններ պարունակող բենզինով։
Ականջներիս մեջ ինչ ատխոդային ձայն ասես որ չհնչեց:
Ականջներս դարձան աղբաման. ձայների աղբամանը:
Մարկետի ապակեպատ կուպե-սառնարանից վերցրեցի
Բանկայով կոլան ու հիշեցի նրա մրսած ժպիտը…

 

***
Որոշ մարդիկ չեն սիրում, որ աշունը շատ տաք է լինում․․․

 

Միլենա Սարգսյան

Ծնվել է 2008 թ. Էրեբունու հիվանդանոցում, վստահ է, որ բժիշկները իրեն փոխել են մեկ ուրիշի հետ, որովհետև նման չէ ոչ մի բարեկամի: Սիրում է Նեմրա, ճամփորդել ու հայկական բասկետբոլ:

 

***
Ջազ ու Արամ Խաչատրյան, լռություն.

Ռասիստների դրա՞խտ, թե՞`
էս ինչ գույնի պատեր են ներկայացնում.

Մի բան հաստատ է` ղիամաթ սենյակ է, որտեղ չեմ գտնում հեչ հանգստություն:

Երեք մոխրոտ պատերը ճնշող համամասնությամբ` ի դեմս Սամսունգի, մկան գորգի ու դեռ չկախված կախիչի,
Ու այդ ամենի վրա թքած ունեցող Գրանիշի բացված էջ, որն իր ներդաշնակ տարերքի մեջ Սթինգի ռիթմի տակ հոսում է էկրանով:

 

***
Մութը փակվեց, պետք է վերածնվել.


 

***
Ջրվեժի Ջրխանում 1 համարի պլաստմասսն է հատիկներով մարդ հավաքում,
որ շարժվի,
Իբր հեսա չորս կանգառից չի փչանա, որ հատ առ հատ հետ իջեցնի։
Հողի տակից, դեռ չքաղված ու թանկ գնով չվաճառված ծաղիկներն են վեր խոնարհվում.
կյանք մի գոլորշի…

 

***
Արագ դուրս եկա տանից, բայց ոչ ինչպես մատադորը սուլոցից հետո.
Տեսնես անձրևը կկտրվի՞:

 

***
Գոյությունս իր ես-ն էր շոյում պարապությունից…
երբ
ալկոհոլի դառնաթթու բույրը կոկորդովս հոսեց.
պատուհանը բաց էր, մթից բացի` տհաճություն ներս մտավ,
իմ մեջ ապրող (հ)ոգևորված ցեղն է,
գինին ու պահն է որսում, երևի:

 

***
խիստ էիր. (չ)դատեցի

***
Պահանջվում է բարետես ճակատ:
© նախիրում սպիտակ ձիով էշ փնտրող մի կին

***
Ցավ չկար, թեթևություն չզգացի:

 

***
Աղմուկ եմ, լռությունս ընդհատող չկա,

չնայած` բա ե՞ս.

Խաղաղ եմ, օդում թուրքական հագուստի թեման արծարծողները չկան,

չնայած` բա ե՞ս,

Հանգիստ եմ, կողքիս իմ քննադատած ցեղերը չկան,

չնայած` բա ե՞ս…

 

Նարե Բարսեղյան

Ծնվել է 2010 թվականին: Ուտելիքի սիրահար է:

 

***

Անհանգ պոեզիային գրանցվեցի,

Մտա լսարան, տանջվեցի,

Ամեն դասին բանաստեղծություն ենք գրում,

Նայում եմ դուրս, բոլորը գնացին,

Ընկեր Աննան միշտ շատ է խոսում,

Տուն եմ գնում ժամը անց կես

Ով գիտի, տուն կհասնե՞մ:

 

***

Ման եմ գալիս մուսա,

Հազիվ եկավ ժամը մեկին,

Համակարգչի դեմը նստած՝ կարդում եմ ես՝

Your battery is low,

And so are you.

 

***

Կանգառում կանգնած հազար զանգ եմ տալիս

Ոմն Սյուզիին, պատասխան չկա։

Երկու ժամ անց հասավ Թումո,

Մեղքերը քավելու՝ բուֆետ կանչեց.    

  1. Հոթ դոգ
  2. Պիցցա
  3. Թթու լավաշ
  4. Ջուր ու Բուում առավ

 

 

***

Ցնդած Սյուզի,

Ինչի՞ էիր բամբասում, ինչի՞ էիր

ուրանում քեզ կերակրող ձեռքը:
Ախր մայրս ա ծնել այդ ձեռքը,

Կերակրել, մեծացրել, դպրոց տարել։

 

***

Մոլորված վարագույրը քայլում էր մայթով։

 

Սարիբեկ Ղալեչյան

Ծնվել է 2004 թվականին:
Ռացիոնալ է եւ իռացիոնալ:

 

***
Աջ ձեռքիս միջից կարծես ասեղ է դուրս գալիս,
Ձեռքս մեջտեղից կոտրվում է, փշուր-փշուր լինում,
Ուզում եմ կացինը վերցնել, կտրել արմունկից,
Մենակ թե ռադ անեմ էս:

 

***
Ուզում էի գնալ տուն, տունը չկար:

 

***
Սենյակ առանց քեզ:

 

ՀՈՒՅՍՍ
Էս սենյակում տարբեր մարդիկ կան անծանոթ,
Բայց դու չկաս, չկա քո ձայնը, չկա հայացքդ, աչքերդ սիրուն,
Էս սենյակ մտնելիս` հույս ունեի քեզ տեսնել, զրուցել քեզ հետ,
Առհասարակ, էս սենյակ գալիս էի էդ հույսով,
Հույսս մեռավ, բայց հույսս չէ:

 

ԳԱԶԱՅԻ ԱՆԱՊԱՏԸ

Անապատի մեջտեղում
Կրակների պտտահողմ է բռնկվել
Կապույտ ու կարմիր կրակների
Կարմիր կրակը սկզբում
Սկսեց այրել ամեն ինչ
Եւ այրվում էր աստղը մեծ
Աստղը կապույտ աստղերը փոքրիկ
Բռնկվեց կապույտ կրակը
Ահագնացավ կատաղի
Կապույտ հրդեհ սկսվեց
Կապույտի մեջ այրվում էր ամեն ինչ ու ամեն ոք
Կարմիր լուսինն էր վառվում
Կարմիր լույսերը փոքրիկ ու սառը
Եւ կապույտի ու կարմիրի մեջ
Այրվում էր ամեն բան մեռնում ամեն շունչ
Եւ բարձրանում էին երկինք
Կարմիր ու կապույտ լապտերները
Բայց կարծես վարագույր էր քաշված
Անապատի չորս կողմը
Եւ չէին նկատում մեծերը
Երկինք գնացող լապտերները կարմիր ու կապույտ:

 

***
Գրել ռոմանտիկ նախադասություն` առանց պոնտերի ու էրոտիկայի:

 

***
Էսօր հաղթանակի օրն ա
Շուշին չկա
Չկա Արցախը
Իսկ թե սովետն էր
Առավել չարիք հայոց համար
Թե նացիզմը դեռ հարց ա
Բայց կաս դու
Կա քո ժպիտը
Որ կարոտել եմ
Կա քո ծիծաղը
Որն ուզում եմ լսեմ
Կան քո աչքերը
Ամենասիրուն ու ամենահիանալի աչքերը
Քո տուֆտա ակնոցի ետեւում
Ես կարոտել եմ քեզ
Կարոտել քո ձայնը
Լավագույնը լսածներիս մեջ
Կարոտել քեզ հետ ունեցած ինտելեկտուալ զրույցները
Ես շատ եմ ուզում քեզ տեսնել
Գրկել համբուրել ու նորից գրկել
Քեզ հետ քայլել անձրեւի տակ ու թրջվել
Քեզ հետ գրկախառնված գիրք կարդալ
Քեզ հետ ծիծաղել
Քեզ հետ երգել
Ու պարել քեզ հետ
I’m never gonna dance again,
Guilty feet have got no rhythm.
Though it’s easy to pretend,
I know you’re not a fool.
Should’ve known better than to cheat a friend,
And waste the chance that I’d been given.
Ես ուզում եմ անվերջ նայել աչքերիդ
Ուզում եմ գրկել քեզ
Ուզում եմ սիրել քեզ հետ:
So I’m never gonna dance again,
The way I danced with you.
Never without your love…
Tonight the music seems so loud
I wish that we could lose this crowd
Maybe it’s better this way
We’d hurt each other
With the things we’d want to say.
We could have been so good together,
We could have lived this dance forever…
But now, who’s gonna dance with me?
Էսօր քո տոնն ա
Ուզում եմ որ երջանիկ լինես
Ուզում եմ սիրված լինես
Ուզում եմ նենց երկիր քեզ համար
Որը դու ես ուզում
Լավ կլիներ իհարկե իմ հետ
Բայց թեկուզ առանց ինձ
Էսօր իսկապես հաղթական օր ա
Որովհետեւ դու արդեն հաղթանակ ես:

 

***
Ես ատում եմ ԽՍՀՄ-ը,
Որ քանդեց մեր երկիրը,
Ջարդեց մեր եկեղեցին,
Կտորները մեր երկրի
Սրան-նրան տվեց,
Միլլիոնների աքսորեց,
Միլլիոնների կոտորեց,
Թե ներսում, թե դրսում
Խեղաթյուրեց,
Մենթալիտետն ազգի:
Ես ատում եմ կոմկուսը
Ու ամենը կապված դրա հետ՝
Այդ թվում այնտեղի դիմելաձևը`
«Ընկերը» եղկելի,
Որ չգիտես ինչու՝ առ այսօր կա՝
Դպրոցում, Թումոյում և այլուր։
Կարծում եմ՝ դրանից
Ազատվել է պետք,
Աննա ջա՛ն:

 

***
Մոնթեի արյունը լցվեց Նիկոլը փորը:

***
Երկնքից բնությունն անձրեւի տեսքով թքում է մեր երեսին:
***
Ինչպես ասում են՝ դաշնակահարի նուրբ մատներովդ շոյիր ինձ:

***
Գուցե մի օր ես քեզ գտնեմ  [1]… կամ չէ, է, շատ պետքս ա, ապրում եմ խախանդ էլի իմ համար։

***
Can you feel the love inside of me?[2] … no you can’t unfortunately:(

 

[1] Էվա Ոսկանյանի «Չեմ ուզում» երգից:

[1] Ջեյնի “Night heights” երգից:

 

Սերոբ Պետրոսյան

Ծնվել է 2010 թվականին, Երևանում։

 

***
Տանս մեջ մի ծաղիկ ունեի,
Գեղեցիկ էր նա շատ,
Բայց ափսոս, որ պլասմասսից էր:

 

***
Լսողին անող է պետք:

***
Գրել բարև ձե՞զ, թե՞ barev dzez:

 

***
Պատերը այնքան սպիտակ են, որ ցանկանում եմ վրաները նկարել,
Բայց հասկանում եմ, որ եթե նկարեմ, ապա ծնողներիս կկանչեն,
Որ տեսնեն իմ ստեղծագործությունը:
Ցանկանում եմ սեղանի վրա փայտփորություն սկսել,
Բայց հասկանում եմ, որ ամեն ինչ նորից կկրկնվի:
Այս մտքերը հենց գալիս են, հասկանում եմ, որ ձանձրանում եմ:

 

***
Խիզախ ձկնորսը
Ոգևորված ցանկացավ ձուկ որսալ,
Բայց նրան խանգարեցին տան պատերը:

 

***
Սոված էի, հաց չկերա,
Որովհետև գիտեի,
Որ հյուր եմ գնալու:

 

Ստյոպա Կարապետյան

2007 թվական, Հրազդան։
Գրում է երաժշտություն մաթեմի լեզվով։

 

***

Սպիտակ լույսը խեղդում է ու սեղմում է օդը,
Պատերի գույնը անդունդ հիշեցնում,
Դրանց ետևում մարդիկ ինձ ասում են.
— Սա քո ընտրությունն է, սպասիր, կգնաս։

 

***
Շատերին պետք է ծաղիկներով շրջապատված տուն,
Իսկ ինձ կհերիքի անորակ պլաստմասսից սինթեզ,
Շատերը ոգևորված որսում են երջանկությունն ամբողջ կյանքում,
Իսկ ինձ կհերիքի հիշարժան մի քանի օր։

 

***
Ի վերջո նրանից մնաց լքված մի տուն, զարդատուփի մեջ դրված ոսկյա ատամներ, չորս ծաղիկ ու հոտ։

***
Բոլոր զգայարաններս գոռում էին.
— Նրան մի՜ վստահիր։

***
Կնոջ մարմինը պայթեց, ամուսինը զարմանքով լռեց:

***
Աստված ինձ տվել է մեկ մարմին, մեկ հոգի և կանաչ թարթիչներ: Թե ինչ կանեմ դրանց հետ, դա արդեն իմ գործն է:

***
Ես մենակ հիշում եմ լավ բաների մասին, երբ արդեն զղջալու պահն է:

***
Նայիր շուրջդ ու տես ինչքան մարդ կա կանաչ հագած:

***
Գնա գնա… դու էլ գնա:

***
Այսօր երեկոյան զգում էի տխրություն կարոտ ցավ վիշտ արհավիրք անարդարությունը միջիցս դուրս էր ժայթքում ու եռման արյունս հասարակության վրա ատելության Բելիզ լցնում… Սպասում եմ երբ պիտի պրծնի էս անտեր խումհարը:

***
Ճանապարհին ընկած ես մտքերով… միայն դու, ասֆալտը և իր անիվների ձայնից ձանձրացած մեքենան։

***
Երբ նրանք հեռանում էին, նկարները լուռ հետևում էին:

 

***
Ինչ ձևով էլ դուռդ փակես,
Ինչ ձևով էլ պատերդ սարքես,
Ինչ ուզում ես արա, տանջվի,
Մեկ է՝ մուկը պանիրդ կուտի:

 

***
Մարդիկ կատաղած սպասում էին գինուն… կարող ենք ասել, որ այդ պահին ամբողջ մարդկությունը միասին էր:

 

***
Մենք ծնվել ենք անելու համար, դրա համար դեռ տալ չենք կարող:

 

Սյուզաննա Ասատրյան

Ծնվել է 04.10.2010
Սիրում է ազատ ժամանակ զբաղվել պարով։

 

***
Եկանք Թումո ուշացած՝
Բուֆետից գնած սենդվիչ ուտենք։
Մի տղա եկավ տարօրինակ,
Նարեին ասեց՝ արի ԴՌՈՒԺԻԾ,
Ու փախավ։

 

***
Վարագույրը բացեցի, երեկոյան անձրևից
Հանկարծ լապտերները հանգեցին,
Պտտահողմ էր դրսում,
Ցրտից փախած մարդիկ շատ-շատ դեռ կան։

 

***
Բարև, ցանոթանանք՝ Համլետ։
Ինչե՞տ։ Ի՞նչ ասեցիր։
Համլետ։
ԼԱՆԳԵ՞Տ։

 

***
Մտքերի աղմուկը չգիտեմ ոնց լռեցնել
Անդադար մտածմունքները մտքիս եկած
Նայում եմ նայում և մտածում
Ինչքան բան կա որի մասին նույնիսկ չեմ մտածում…
Անընդհատ մտածմունքներից տեսիլք է երևում
Ուզում եմ մոռանալ բայց նորից եմ մտածում

 

***
Սուրճին էի ուշադիր նայում, այնքան նայեցի, հայացքիցս թափվեց։

***
Մոլորված մոլեկուլներում մոլի նման մոլեգնած քեզ էի որոնում։

 

Տաթև Պետրոսյան

Ծնվել է 2010 թվականին, Երևանում։
Սիրում է սիրել այն, ինչը շատ սիրված չէ։

 

***
Տեսնես ո՞վ էի մինչև քեզ հանդիպելը. երևի նստարանին նստած միայնակ:

***
Ինքդ էլ գիտես, որ սուտ կլինի, թե ասեմ, որ միակ դրախտանոճին ես ինձ համար:

***
Սպասեցի, չեկար, ուշ է:

 

***
Բարակ, փափուկ մատները սկսեցին գրել,
Կարմիր թանաքը հոսեց,
Հոսեց ու դարձավ լիճ,
Կարդացողը խմեց լճից:

 

***
Երբ առաջին անգամ կարդացի անունդ ու հանդիպեցի քեզ,
Ոգևորված որսում էիր պատին նկարված թիթեռնիկները,
Այդ պահին էլ հասկացա, որ ճիշտ մարդու եմ գտել խնդիրներս կիսելու համար։

 

***
Ուշ է քեզ սիրելու համար.
Գրադարանները արդեն փակվել են,
Սիրտս ուղարկվել սառցարան։

 

Անժելիկա Մխիթարյան

Ծնվել է երևանյան անձրևոտ մի օր: Գրում է, որ իր զգացածը շարունակի զգացվել: Սիրում է կյանքը, սիրում է ապրել:

 

***
Ճռռացող արևի տակ՝ քայլող տերև
Փոշի, չորացած երկինք…
Իսկ ես ու դու իրար կորցրինք:
Մաշկս արևի տակ դեղին է երևում,
երկինքը մեծ էր, բայց արևի ճառագայթներից
չտեսա նրա կապույտը:
Շոգն ավելի շոգ էր իրար կողքի,
Քաղաքը լի էր,
Փոշին խառնեց մարդ ու թռչուն,
Իսկ ես ու դու…Ստվերի մեջ լույսի պակաս չկար:

 

***
Ներս գնալու ճանապարհին կտեսնես քեզ մեծ, փոքր։ Ինչքան խորը գնաս, այնքան սևն ավելի սև կլինի։ Դու փնտրում ես սպիտակ կտոր,
Բայց այն տակն է… տակի տակը։ Իջնում ու իջնում ներքև…
Ինչքան ցած, այնքան խոչընդոտ։ Քեզ ոչ պատ է կանգնեցնում, ոչ դև, ոչ ոգևորված հրեշտակ։ Նա սպասում է քեզ։ Վազում ես ներքև։ Ինչ-որ բան պարուրում է ոտքերդ, ապա ձեռքերդ։
Անկում…
Հանդարտություն…
Աչքերը ելան,
Աչքերը իջան, բայց ահա՜
Լույսն ինձնից է ծագում։
Բարձրանալն հեշտ է ավելի. պատը կոտրված է։

 

***
Երևանի փոքրիկ կանաչում
Շունչը թարմ է:
Օդում սավառնում է փափուկ բամբակը՝ ինչպես ընկնող փաթիլ: Չեմ ուզում գնալ տուն, քանի ծաղիկն իր բույրն է ինձ տալիս։

 

Հավասարակշռություն

Երկու թռչուն անցան,
Մոլորակը փոքր է,
Միջատ վազեց:
Փոշի է, անձրև եկավ, մաքրեց:
Թաց է օդը ու կանաչ,
Արևը զորացավ ժամանակին։

 

***
Մոլորակը մեկը գիտեմ, տիեզերքը չեմ ճանաչում,
Ներսիս Սատուրնի փոքր օղակը… միտքս փակ է, մեծ է,
բաց է, փոքր է:

 

***
Ինքդ քեզ հետ համերաշխ ես, քեզ հետ անիմաստ է վիճել:
Միտքդ բաց է, լայն:
Զգում ես մե՜ծ:
Տեսնում ես բոլորը:
Ժամանակ գոյություն չունի, դու ես հիման, հետոն էլ ու կայիր վաղուց:

 

***
Ապագա մահը ծնվեց։

***
Օդը ծորում է՝ դանդաղ: Մոլորակը փշրվում է՝ արագ։

***
Սառը ձեռքերիս պատճառով քեզ չգրկած մնացի:

***
Աստղի լույսով քնեցի, քամու ձայնից վեր թռա, ծալեցի լուսաբացը մի կողմ։

***
Բաց, փակ, բաց, փակ. ինձ տանող ծխնիները կոտրվեցին։

 

Գագիկ Սիմոնյան

Զբաղվում է պարով ու ընդհանրապես կապ չունի գրելու հետ:

 

***
Կարո՞ղ եմ քեզ մի հարց տալ՝
Մի՞թե վառել է քեզ աշխարհն այս անձուկ,
Վառե՞լ է, թե՞ խեղդել քեզ ծովի խորքերում,
Նայում եմ, նայում եմ, թե ոնց ես խորտակվում,
Նայում եմ անվերջ ու հանդարտ:
Կարո՞ղ եմ փրկել քեզ այսժամ,
Թե՞ խեղդվել ես, վառվել ու խորտակվել:
Հասա՞ր դու քո ուզածին,
Հասա՞ր անդունդն այն խոր,
Ուր փակվելու էիր…

 

***
Չորս պատ…
Միանգամից միայնություն զգացի,
Տեսա այն, ինչ ակնկալում էի,
Նայում էի ինձ հյուրընկալող մթությանը:
Մթության ծայրամասում գտա մի լուսավոր անկյուն,
Ո՞ւր է տանում այդ անորոշությունը:
Այնտեղ` հեռվում, կա մի մեծ պատմություն:

 

***
Միանգամից հասկացա,
Հասկացա, որ պետք չէ որսալ քեզ,
Հասկացա, որ դատարկ ես պատերի նման,
Լուռ ես…
Հասկացա, որ գալիս ես ոգեւորված,
Ծարավ ես..
Վրեժխնդիր ես ու բուն չես:

 

***
Դուռ, որը նման է այրված պլաստմասսե կտորի,
Սեղան, որի վրա ինչ-որ բան կա,
Ու չես կարող կապել այս ամենն իրար,
Կապել այնպես, ասես քուղերդ ես կապում:
Եվ մի ծաղկաբույլ բացվեց իմ առջեւ,
Որը նման էր տանը,
Այն տանը, որը դու էիր քանդակել:

 

***
Գնացի, կյանքս պրծավ, գնացի:

***
Մաշվեցի, առանց քեզ ես հալվեցի:

***
Ծառ ես դարձել` չորացել:

***
Կկարոտեմ քեզ նորից, հիվանդագին կարոտով իմ անշունչ:

***
Կսպասեմ անսպասելի վերադարձիդ:

 

Խմբային բանաստեղծություններ

 

***
Հայացքդ բարձրացրիր ու հոգիական հայացքով նայեցիր ինձ,
Ես ինձ զգացի գերեզմանի թավշենի:

 

***
Գիշեր էր: Արթնացա ու նայեցի անվերջ ձգվող մութ միջանցքին:
Տեսա՝ մի փոքրիկ աղջիկ կանչում էր ինձ:
Մոտեցա նրան ու սարսափ զգացի:
Վհո՞ւկ էր, թե՞ կենդանի:

 

***
Լացեցի, հետո ժպտացի,
Որովհետև ամեն ինչ ավարտվեց:
Վերջապես կարող եմ տուն գնալ,
Բայց տուն էլ գնամ, էլի կլացեմ կամ կլացացնեն։
Կստիպեմ, որ իրենք լացեն,
Ու դրանից կհանդարտվեմ:

 

***
Ցավոտ հետքեր, գրքեր կարմիր,
Ականջիս` ձայնը պայթյունի.
Վերջին ալիքն է, որ ականջս լսեց:
Մեռա երևի։

 

***
Կայարանում կանգնած սպասում էի գնացքի,
Մոտենում էր, ես պատրաստվեցի:
Արթնացա, գնացքը գնացել էր:

 

***
Ընտրությունը բարդ էր` իմ և իմ միջև,
Բարդ էր ժպիտդ բաց,
Հիմա ելք ես փնտրում իմ խառնված մտքերից,
Խաչում եմ ձեռքերս կրծքիս` տունս փակ։

 

***
Մեզ ծիրանի տափի կեսը տվեք,
Որ նայենք — տեսքից կշտանանք,
Որ ձեզ հետ կիսենք մեր աչքերի տեսածը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *