ԱՐՁԱԿ 2012 | Մեկնարկը տրված է

«Անտարես» հոլդինգը և «Գրանիշ» գրական ակումբը հայտարարում են տարվա լավագույն պատմվածքի ամենամյա «Արձակ 2012» մրցույթի մեկնարկը: Մրցույթի նպատակն է խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը և ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:

Մրցույթի համար սահմանվում են Մեծ մրցանակ և երեք հատուկ մրցանակ, որոնք կորոշվեն մրցատյանի կողմից`

ԱՆՏԱՇՅԱՆ ԿԱՐԵՆ
Բանաստեղծ, Գրանիշ գրական ակումբ
ԲՈՅԱՋՅԱՆ ԶԱՎԵՆ
Թարգմանիչ, կինոգետ
ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆ ԴԱՎԻԹ
Լեզվաբան
ԹՈՓՉՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ
Գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ
Գրող, կինոդրամատուրգ
ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ
Գրող-հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

Հաղթողներին որպես մրցանակ կշնորհվեն «Արձակ 2012» մրցանակի դափնեկրի վկայագիր և դրամական պարգև`
Մեծ մրցանակ – 200 000 դրամ
Հատուկ մրցանակներ – 100.000-ական դրամ

Բացի մրցատյանի սահմանած մրցանակային տեղերից, մրցանակ կտրվի նաև «Իմ հեղինակը» անվանակարգում, որը կորոշվի ընթերցողների առցանց քվեարկությամբ` Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Մրցույթին ներկայացված պատմվածքների համար մրցույթի գործընկերները կսահմանեն մրցանակներ և պարգևներ` առանձնացնելով այն հատկանիշներն ու չափանիշները, որոնք իրենք են կարևորում:
Մրցույթի վերջնաժամկետից հետո առցանց քվեարկության կդրվեն միայն մրցատյանի կողմից ընտրված պատվածքները (2011թ-ին դրանք 19-ն էին):
Լավագույն պատմվածքների ժողովածուն կհրատարակվի առանձին գրքով:
«Անտարես» հրատարակչությունը լույս կընծայի Մեծ մրցանակին արժանացած և միաժամանակ առցանց քվեարկությամբ հաղթած պատմվածքի հեղինակի գիրքը:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`
– Հեղինակի անուն, ազգանունը, գրական կեղծանունը (եթե այդպիսին կա)
– Ծննդյան տարեթիվը (Տ-Ա-Օ)
– Հիմնական բնակության հասցեն
– Հեռախոսահամարները (աշխ., տուն, բջջային)
– Էլ-փոստի հասցեն
– Ներկայացվող պատմվածքի վերնագիրը
– Ծավալը նիշերով
– Ստեղծման ժամանակահատվածը
– Հրապարակվե՞լ է արդյոք որևէ տեղ, եթե այո` նշել որտեղ և երբ
– Հայցման ամսաթիվը

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
Մասնակիցների տարիքային ներքին շեմը` 18 տարեկան: Հայտատուի տարիքը սահմանվում է տվյալ տարվա մայիսի 15-ի դրությամբ: Մրցույթին կարող են մասնակցել 2011 թվականին հոկտեմբերի 15-ից հետո ստեղծված հայերեն տպագիր և անտիպ պատմվածքները: Յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք, որի ծավալը չի գերազանցում 14.000 նիշը (ներառյալ բացատները): Մրցույթին ներկայացված պատմվածքը մինչև «Արձակ» մրցույթի ամփոփումը չպետք է ներկայացված լինի որև այլ մրցույթի:

Մրցույթին մասնակցելու համար granish@ymail.com փոստին ուղարկել ստեղծագործությունը և մասնակցության հայտի լրացված ձևը` նամակի վերնագրում նշելով «Արձակ 2012» արտահայտությունը: Հայտերն ընդունվում են 2012թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ: Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա արդյունքների ամփոփումից հետո` մինչ տարեվերջ:
Պարզաբանումների համար դիմել «Արձակ» մրցույթի կազմակերպչական խմբին:

Share Button

10 Կարծիք

  • Փունջո says:

    Մասնակցության հայտի ձևը ինչպե?ս գտնել:

  • Գրանիշ says:

    Սովորական տեքստային խմբագրիչում պատճենեք “ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՈՒՄ ՆՇԵԼ`” պարբերության բոլոր դաշտերը, լրացրեք և ուղարկեք

  • ԵՄ says:

    Անարվեստ մեր կյանքին բանաստեղծական սպեղանի է հարկավոր.
    հնչեցրու խավարահալած ձայնդ,պոետ…

  • Փունջո says:

    Եվ կհնչեցնեմ…

  • Hanjo says:

    masnakcutyan haytn chgta…..

  • Davit says:

    հարցս ուղղված է մրցույթի կազմակերպիչներին` չեք կարծում , որ 14.000 հազար նիշը չափազանց փոքր ծավալ է, 3-4 A4 ֆորմատի թուղթը լցնում են այդ ծավալը,իսկ իմ կարծիքով դա բավարար չէ: Արդյոք այդ ծավալային սահմանափակումը խիստ է ու բացառություններ հնարավոր չեն և ինչով է պայմանավորված այդպիսի սահմանափակումը: Ես համարյա վերջացրել եմ իմ գործը ու ստիպված եմ հրաժարվել մրցույթին մասնակցելու մտադրությունիցս, որովհետև իմ պատմվածքը 3-4 էջով չեմ կարող սահմանափակել առանց նրա բովանդակությանը կպչելու:

  • Davit says:

    Միգուցե որևէ մեկը կպատասխանի իմ հարցին?:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Հարգելի Դավիթ
    Յուրաքանչյուր մրցույթ ունի իր կանոնակարգը, նպատակները: «Արձակ» մրցույթը նախատեսում է 14 000 նիշ, ուրեմն՝ դրան պետք է ենթարկվել: Սա, այսպես ասած, փոքր պատմվածքի մրցույթ է: Հետևաբար՝ նշված ծավալը լիուլի բավարար է հոյակապ պատմվածք գրելու համար: Այդպիսի օրինակներ շատ կան:

  • Davit says:

    Լավ, ընդունենք դուք իրավացի եք, թեև ես կարղ եմ առարկել, սակայն Դուք ինչ խորհուրդ կտայիք, ինչ անեմ իմ պատմվածքի հետ , այն 25000 նիշ է, , սա իմ առաջին գործն է, չեմ ուզում այն մի կողմ նետել, որտեղ կարող եմ այն ներկայացնել ընթերցողների դատին?:

  • Արքմենիկ Նիկողոսյան says:

    Հարգելի Դավիթ, ուղարկեք ինձ arqmenik@mail.ru հասցեով, կկարդամ, և եթե իրոք ստացված գործ է, կտպագրվի մի տեղ, չի կորի:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *