«Գրանիշ» կայքը սկսում է հրապարակումների նոր շարք: Հաջորդաբար մեր ընթերցողներին ենք ներկայացնելու ՀՀ պետական մրցանակի առաջադրված գրքերից հատվածներ` նպատակ ունենալով ընթերցող հասարկությանը ավելի լայն հնարավորություններ տրամադրելու`այսօր ստեղծվող և պետական մրցանակի հավակնող գրականությանը ծանոթանալու, գնահատելու և արժևորելու: Մյուս կարևոր նպատակը` պետական մրցանակների ներկայացված գործերը փակ, ներքին քննարկումների ոլորտից առավել տեսանելի, հանրային ոլորտ տեղափոխելն է:
ՀՀ պետական մրցանակի հավակնորդ` Արևշատ Ավագյան` «Հոգեգույներ ծածկագրերով» բանաստեղծությունների և գեղանկարների ալբոմ, Երևան, 2011թ
ԱՄԵՆԱՓՈՔՐԻԿ ԱՍԵՂԻ ԱՆՑՔՈՎ
Մարդկային ցեղի զավակներն ենք,
որտեղ էլ ապրենք՝ Երկրի գերին,
մենք բոլորս մի ելք ենք փնտրում,
որ ներաշխարհի սերը կապենք անսահմանության աստղածիրին։
Մեր ապրումներից, խոհերից դուրս,
բռնած մտքերի անշեղ ուղին,
մենք բոլորս էլ սեր ենք փնտրում,
որ ներաշխարհի լույսր կապենք
անսահմանության հեռուներին։
Որ կարողանանք տիեզերքում
մեր ինքնությունը գոնե պահել,
չշեղվել կյանքի անշեղ ուղուց,
մեր բախտի, սիրո ճանապարհը
երազանքների ափը հանել։
Որ անհիշելի մեր անցյալի
հիշողությունը մեր մեջ պահենք,
որ մեր դժվարին կյանքի ուղին,
թեկուզ ասեղի անցքով անցնի,
մենք երջանկության գրկում լինենք։
2011
ՄԻՆՉԵՎ ՄԱՀՃԱԿԱԼԸ ԳԻՇԵՐՎԱ
Ամեն առավոտ,
խավարի վարագույրը
մի կողմ տալով,
քաղաքի պատուհաններից
ներս է մտնում բարի լույսը։
Դեռ քնից չարթնացած երազը,
կիսատ մնացած հաճույքը,
անքնության վրա փակված
հոգնության կոպերը
լիցքաթափվում են լույսի հպումից:
Գիշերային քաղաքի
ցիր ու ցան եղած
տեսիլքների վրայով
սահում են հոգսերի
մշուշոտ քուլաներր։
2011
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
Քաղաքի բոլոր կողմերից
Անազատության զգացումը,
վիրավորանքը, նվաստացամը,
ոտքի ելած ցավը,
կորցրած հավատը, ափսոսանքը,
մեռած հույսի կսկիծը գալիս են,
որ հավաքվեն Ազատության հրապարակում։
Ազատ մտքերով,
անկախ ցանկություններով,
միացյալ կամքով
հավաքվում են մարդիկ
Ազատության հրապարակում,
որ բռունցքված ձեռքերի հետ
գլուխներից վեր պարզեն
«Ազատ, Անկախ ու Միացյալ» ցանկալի կարգախոսը։
Նրանք ընդվզում են
անարդարության դեմ,
թեև երբեք աշխարհում
արդարության դեմքը չեն տեսել։
Ուզում են ազատության
ձայնը հնչեցնել,
խուլերի ականջների տակ։
Ուզում են իրենց ոտքերի
և ձեռքերի աներևույթ շղթաները
փշրել վանկարկող
բառերի ցասկոտ հարվածներով։
Բայց նրանք չգիտեն,
որ փխրուն ճաղերով
վանդակներ են շինում
էյֆորեայով լցված օդի մեջ՝
Ազատության համար։
1988.ապրիլ– 2011. հունվարի 15
ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐՈՎ ՈՒՇԱՑԱԾ ԱՆՁՐԵՎ
Տուրիստական մեր ավտոբուսը
նման էր երկարաձիգ մի վագոնի,
որ պատմության ռելսերից դուրս պրծած՝
մերօրյա իրականության մեջ։
ճերմակ ամպերով լցված երկնքի
և ավազածածկ երկրի մեջտեղով
սլանում էր պատմական ճանապարհը,
որ մեզ տանում էր տեսնելու
դարերի մեջ զմռսված
եգիպտական թագավորների մումիաները։
– Հարյուր տարի այս տարածքում
բոլորովին անձրև չի եկել,-
պատմում էր էքսկուրսավարը,–
մի ամբողջ դար այս տարածքները
անձրևի կարոտ են զգում։
Հանկարծ նրա խոսքին
երկինքը որոտով արձագանքեց,
ամպերն իրար բախվեցին,
և ավտոբուսի լայն
հողմապակիների վրայով
ներքև սահեցին
հարյուր տարով ուշացած
անձրևի հանկարծահաս կաթիլները։
2010
ԱՆԲՌՆԵԼԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անապատը ծարավ հայացքով նայում է
անամպ երկնքում խանձվող արևին,
նրա ավազոտ կոպերի տակով անցնում է
ջրկիր քարավանների
ուղտաշար միրաժը։
Ամպերի աներևույթ բացվածքներում
գիշեր– ցերեկ լողում են
չծնված ձկների վտառները
և անէանում են երկնային կապույտի
ցանցաթելերի ուռկանում։
Ամեն օր, մայրամուտից առաջ,
իշառվույտի արտերի եզրով
անցնում է գյուղի նախիրը՝
կուշտ կերած ցուլերի անասնական բնազդը
ամորձիներում թաքցրած։
Ամեն առավոտ, բարի լույսի հետ
երազանքների երկնքից
շաղ ու շողի նման թափվում են
արթնացողգյուղի
չիրագործված ցանկությունները։
2011
ԳՆԱՆՔ ԲԱՐԵՇՐՋՄԱՆ ՈՒՂԻՈՎ
Մենք բոլորս շարժվող ջրի
և օղի կարիք ունենք,
կարիք ունենք անձրևի ու քամու,
բնաշխարհում լողանալու և մաքրվելու,
և սիրո կրակով
մեր ձեռքերն ու սիրտը
ջերմացնելու կարիք։
Մենք կարիք ունենք
ամուր կանգնելու հողին
և մտքով հասնելու հեռաստաններին,
զգալու ցավը հարազատի,
կիսելու ուրախությունն ընկերոջ
և հասկանալու թշնամուն,
որի մեջ շարժվում է նախանձի որդը։
Մենք բոլորս թարմ օդի,
մաքուր ջրի և տաք սրտերի
կարիք ունենք,
թռչունների երգերով լցված ծառերի,
ազատ բնաշխարհի մեջ ծավալվող
ամուր հավատի կարիք:
Մենք կարիք ունենք
ազատամիտ հայրենիքի,
հայախոս երկրի, հայաշունչ երգի
և հայեցի մտածողությամբ օժտված
հայորդիների ու հայուհիների կարիք։
Մաքրենք մեր խիղճը,
շտկենք մեր ողնաշարը,
ազատ ու խորը շնչենք,
որ մեր թոքերը լցվեն մաքուր օդով։
Թթվածին տանք մեր ուղեղին,
մեր հինավուրց արյունը թարմացնենք
սրբազան հավատով։
Կաշառքով չքաղցրացնենք
ոչ մեկի բերանը,
չթողնենք սուտը մոլախոտվի մեր շուրջը,
մաքրենք մեր եթերը չարությունից,
անպտուղ գովազդներից,
երկնագույն ու վարդագույն խեղկատակներից։
Մենք բարեշրջման կարիք ունենք,
պահենք մեր ունեցածը,
չթողնենք գողերն ու ավազակները
գողոնը դնեն արդարության կշեռքին։
Լինենք ազնիվ ու բարեհոգի՝
արարչագործությամբ մեզ տրված
առաքելությունը կատարելու համար։
2004
ՏԻՐՈՋ ԿԱՄՔՈՎ
Ծնված օրից
համտեսել եմ գոհության զգացումը։
Ուրախ եմ, որ կամ,
շնչում ու զգում եմ
կյանքի քաղցրությունը,
որ երջանկության պահեր եմ ապրել,
տեսել եմ ցավի ու վշտի դառնությունը,
որ հաշտ ու խաղաղ եմ եղել
իմ խղճի ու բախտի հետ։
Ուր էլ գնացել եմ,
հորս արյունը տարել եմ հետս,
իմ էության միջից լուսարձակող
հայրենիքիս սիրո հետ,
հպարտացել եմ, որ հայ եմ ծնվել,
որ արդարամիտ ու տաղանդավոր
ազգի զավակն եմ,
որ աշխարհի հետ խոսում եմ
բանաստեղծական ու ոսկեղենիկ
հայոց լեզվով։
Տանը լինեմ թե դրսում,
ինձ շրջապատում եմ լավ մարդկանցով,
փորձում եմ մնալ ինձ տրված
երկնային օրհնության մեջ,
թթվածնով հարուստ օդի չափ
կարիք ունեմ սիրո։
Սիրում եմ ծննդավայրս՝ Աշտարակը,
Հայաստան երկիրը, որտեղ ապրում եմ,
օտար երկրները, որտեղ գնացել եմ
ու դեռ պիտի գնամ։
Շատ եմ սիրում
Երկիր կոչված մոլորակը,
և Կաթնածիրի աստղերից
բոլորից շատ Արեգակր,
որի պաշտամունքն ուներ հայրս՝
իմ անունը դնելուց առաջ։
Ուր էլ գնամ, տեսանելի է ինձ
աներևույթ Արարիչը,
որի շունչը, ներկայությունը
ես զգում եմ ամենուր՝
երկնքում ու երկրի վրա,
անցյալի, ներկայի ու գալիքի
բոլոր ժամանակներից բարձր,
ողջ տիեզերքում
շողարձակում է նրա
անմահ էությունը,
որպես հավիտենական փարոս՝
փրկության գնացողների համար։
2011
ԲՆԱԿԱՆ ԷԱԿՆԵՐ
Աստղային հեռուներից
նրանք լուսավորում են
երկրային կյանքի ճանապարհները,
սիրո լիցքեր են տափս պատանիներին,
դեռատի աղջիկներին սովորեցնում են
գայթակղության դասերը։
Նրանք հրեշտակների նման
սպասարկում են երկրային կյանքի
նվիրյալ հոգիներին,
հսկում են կյանք մտնողների
ու կյանքից հեռացողների
ամենօրյա ելումուտը։
Նրանք սեղմում են կոճակները,
կարոտի, թախծի ու տխրության,
լոաահաբեր են շարում
պտուղների մաշկի տակ,
դեղահաբ երի հետ առողջություն ներշնչող
հավատ են տալիս բոլորին։
Առանց նրանց օգնության
դժվար կլիներ երկրռւմ ապրողների կյանքը,
դժվար կլիներ հասկանալ օտար մարդկանց,
աստղաթև թռչունների լեզուն
և սրտի մեջ ներքաշվող
երկնային օրհնության բերկրանքը։
2011
ՆՈՏԱԳՐՎԱԾ ՏԻԵԶԵՐՔ
Կեսգիշերի շեմին շարված,
թփուտների, փշերի տակից
շողարձակում են կայծոռիկները՝
հիշելով լուսավոր ասելիքը
իրենց նախնիների։
Ինչպես իմաստներն են լուսարձակում
բառերի խորքերից՝
արտաբերելով ասելիքը
իրերի և երևույթների,
այդպես էլ կայծոռիկների միջից
կայծկլտում են փշրանքները
աստղային երազանքների։
Այդպես իմաստներն են շողարձակում
տառաշար բառերի խորքից՝
բացահայտելով խոսքի
խորհուրդը խորին,
այդպես ձայն են տալիս
նոտագրված հնչյունները
և մեղեդիները երգի։
Տառերը ձայն ունեն,
խոսում են հնչյունների լեզվով,
լեզուն իմաստ է տալիս բառերին,
բառերը խոսքին տալիս են
կենսական շունչ ու թրթիռ։
Այդպես լուսափայլ մեղեդիներով
խոսում են աստղափայլ երիցուկները,
ծովացած ջրերի ալիքները,
բոցաշունչ կրակները,
աներևույթ կերպարանք առած
քամիները՝ օդաշունչ։
Այդպես երգում են՝
նոտագրված կայծոռիկները,
ծաղիկները՝ բուրավետ,
այդպես ողջ տիեզերքի ասելիքը
կյանք է առնում
գույն ու գծի
բոլոր նրբերանգներով։
2010
ՀՈԳԵԳՈՒՅՆԵՐ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ
Բառերը արմատներ ունեն,
որոնք խորանում են
մեր լեզվի ու արյան
գաղտնարանների բջիջներում,
թափանցում են մեր ներաշխարհի
ծածկագրերի խորքերը։
Բառերի արմատները սնվում են
կյանքի արարչաստեղծ իմաստներից,
լիցքեր են առնում օդից ու ջրից,
հողի ծոցից հանում են սերմերի ու սերերի բոլոր կենսաձևերը։
Բառերի կորիզներից
ծլարձակում են ծառերն ու ծաղիկները,
շունչ ու ոգի է առնում բնաշխարհը.
բովանդակ աշխարհի պատկերագրերը
համակարգվում են ուղեղում
և մարդկային լեզուն դարձնում են բանական,
դարձնում են իմաստասաց։
Բառերը հոգու և նյութի միջնամասերը
լցնում են կենսական բովանդակությամբ,
գործնական իմաստով
և գույների երանգաշարի ռիթմերով
հանգավորում են կյանքի հարատև երգը
ողջ տիեզերքում։
2010
ԻՄԱՍՏԱՎՈՐ
ճերմակ թղթին գրում եմ
տառաձև ստացած
Ա հնչյունր,
հետո ավելացնում եմ
Արարում բառր կազմավորող հնչյուններ
մնացած տառաձևերը։
Խոսքի մեջ արտասանված հնչյունների
տառաձևերը չեն երևում,
խոսող լեզուն արտաբերում է
բոլոր բառերի իմաստները,
կյանքի սերը,
զգացմունքները,
ցավն ու տխրությունը։
Հնչյուն աո հնչյուն,
տառ առ տառ,
կազմավորվում են բառերը,
կյանք են տափս
գրավոր, բանավոր խոսքերին.
որոնք լույս աշխարհ են բերում
հոգեվիճակները ներաշխարհի՝
ապրումների և ցանկությունների նման։
2010
ԿԱՐԴԻՈԳՐԱՄԱ
Գիշերվա աստղազարդ վերմակի տակ
շոշափում եմ հիշողության լույսի
որ կնոջ կերպարանքով
մարմին առած
հառնել է հողագնդի վրա-
և լուսամատ ձեռքերով
բռնել է զարկերակս՝
սիրո սրտախփոցը
լսելու համար…
ԱՐԻՈՒՀԻ
Արիական տոհմածառի ճյուղից կախված
անմահական պտուղ ես,
հմայքներիդ միջուկում
դրված են կորիզները
խանդի ու սիրո։
Ձեռքերդ ծլել են
լուսաբացի կողերից,
վարդագույն շիկնանքդ
թաքցնում է օթևանը
գիտակցությանս մեջ կյանք առնում
անմեղ ցանկությունների։
Մեղավոր մի միտք
տագնապած արյունս տանում է
թևերիս միջով։
Ուզում եմ քաղել պտուղը հաճույք`
գալիքից եկող նմանակիս
հանձնելու համար։
2006
ՀԱՍՄԻԿ
Հայացքիս դեմ կանգնած աղջիկը
ժպտում է լույսի պայծառությամբ,
ծաղկում է հմայքների
ու բուրմունքների բացվածքներում՝
ծաղկաթերթ հասմիկի նրբությամբ։
Թող օրհնյալ լինի
նրան հղացողի անունը,
նա, որ լեցուն է
աշխարհին կյանք տվող սերմերով,
բնազդներով, ապրումներով, սիրով
և դրանք անվերջորեն
բազմապատկելու կարողությամբ։
2004-2011
ԲՈՒՐՄՈՒՆՔ ԵՍ ԲՈԼՈՐ ՀԱՄԱՐ
Հմայքդ նման է այն բուրմունքին,
որը նոր է դուրս եկել
վարդակոկոնի միջից:
Ծաղկաթերթերդ բացվել են,
պայծառորեն ժպտում ես ամենքին
գեղեցիկ ու հմայիչ։
Ծաղկեփնջի միջից դուրս մղված
հասմիկի ճյուղն ես,
որ արդեն դրվել է ծաղկամանի մեջ։
Դու ծաղկած գեղեցկություն ես,
որի բուրմունքը տարածվել է ամենուր,
ամենքի համար։
2004
հետաքրքիր