Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո հրատարակչությունները համատեղ հրատարակել են փարիզաբնակ գրող, քննադատ Գրիգոր Պըլտեանի «Հայկական Ֆուտուրիզմ» գիրքը: Այս ուսումնասիրությունը աննախադեպ է թե ընդգրկման շրջանակով, թե հետազոտական մակարդակով: Ավելի քան 600 էջից բաղկացած ծավալուն հատորը մանրամասնորեն անդրադառնում է հայկական գրական ֆուտուրիզմի երեք կենտրոններին՝ Պոլսին (Հրանտ Նազարյանց), Թիֆլիսին (Կարա Դարվիշ) եւ Երեւանին (Չարենց, Վշտունի, Աբով):
Քննության են առնվում ինչպես հայկական ֆուտուրիզմի հարաբերությունները եվրոպական ակունքների եւ ռուսական շարժման հետ, այնպես էլ ֆուտուրիզմի համար հող նախապատրաստած արեւմտահայ եւ արեւելահայ հեղինակներ (Դ. Վարուժան, Վ. Տերյան):
Գիրքը Գ. Պըլտեանի երկար տարիների աշխատանքի ամփոփումն է: Օգտագործված են Եվրոպայի եւ Հայաստանի տարբեր գրադարաններում պահվող բազմաթիվ արխիվային նյութեր եւ հազվագյուտ հրատարակություններ:
vorteghic e hnaravor dzerq berel girq@?