ARMNET AWARDS 2011 | Ժյուրիի հատուկ մրցանակ Granish.org կայքին

Լուսանկարը` PanArmenian Photo

Դեկտեմբերի 3-ին ուշ երեկոյան ավարտվեց ArmNet Awards 2011 մրցույթը, որը եզրափակվեց մրցանակաբաշխության պաշտոնական արարողությամբ: Արդեն երկրորդ անգամ անց կացվող ArmNet Awards մրցույթը, որ կոչված է գնահատել տեխնոլոգիաների հանրայնացման հետ մեկտեղ` ինտերնետի հայկական սեգմենտում կատարված առաջընթացը, խրախուսել հայկական կայքերի բովանդակային զարգացումը և նպաստել նորաստեղծ կայքերի առաջխաղացմանը:

Մրցույթը կազմակերպվել է SPMS ընկերության, Orange Armenia ընկերության և Հայաստանի Ինտերնետ Հանրություն հասարակական կազմակերպության կողմից:

Ինչպես  ասաց Ժյուրիի նախագահ Սամվել Մարտիրոսյանը`անցյալ տարվա պես , այս տարի նույնպես ArmNet մրցանակաբաշխությունը թույլ տվեց բացահայտել բազմաթիվ հետաքրքիր կայքեր: Բոլորին խորհուրդ եմ տալիս այցելել այն կայքերը, որոնք հայտնվել էին հավակնորդների ցանկում, քանի որ մեր երկար ու դժվար աշխատանքի արդյունքում, իսկ մենք մեկ առ մեկ դիտարկել են 569 կայք, հիրավի հետաքրքիր էջեր են գտնվել, որոնք լավագույնս նկարագրում են հայկական ինտերենտի բովանդակային զարգացումը:

Միջազգային ժյուրիի կողմից ընտրվեցին տարվա լավագույն կայքերը 6 անվանակարգերում, ինչպես նաև երկու հատուկ մրցանակ հանձնվեց ժյուրիի կողմից կայքի հանրային կարևորության և ազդեցության համար:

Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ  Granish.org  գրական կայքը, որ առանձնահատուկ դերակատարում ունի հայ ժամանակակից գրականությունը համացանցի միջոցով տարածելու գործում: Ինչպես նշեց կայքի հիմնադիր Կարեն Անտաշյանը` Granish.org կայքը երկու տարում կարողացավ դառնալ այն վիրտուալ հարթակն ուր իրական հանդիպման հնարավորություն ունեցան հայ ժամանակակից գրողներն ու ընթերցողները:

«Դիզայն և հարմարավետություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://armenianmonuments.org կայքը` հետևում թողնելով http://daronmouradian.com, http://vtv.am և http://tashirpizza.am կայքերին: Ժյուրին առանձնապես գնահատեց կայքի ինտերֆեյսը, բովանդակության և ձևի համահունչ կապը:

«Տարվա առաջընթաց» անվանակարգին արժանացավ http://parliamentmonitoring.am կայքը: Հաղթանակին հավասարաչափ հավակնում էին նաև http://1in.am, http://civilnet.tv, http://ecolur.org կայքերը:

«Լավագույն նորարարություն» անվանակարգում լավագույնը ճանաչվեց http://annoisy.org կայքն իր յուրահատուկ լուծումներով: Հաղթանակին հավակնում էին նաև http://publicdata.am, http://parliamentmonitoring.am և http://givemeinfo.am կայքերը:

«Լավագույն տեխնիկական կատարում» անվանակարգում հաղթողը դարձավ http://yerevanguide.am կայքը` հավաքելով ավելի շատ ձայներ, քան http://webtv.am, http://eventot.com և http://yerevan.am կայքերը:

«Լավագույն բովանդակություն» անվանակարգում մրցանակը հանձնվեց http://genocide-museum.am կայքին: Անվանակարգում առաջադրվել էին նաև http://ecolur.org, http://chtesutyun.arnet.am և http://hra.am կայքերը:

Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև մրցանակ «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում: SMS քվեարկությունը, որի միջոցով էլ ընտրվել է « ամենաժողովրդական » կայքը, տևեց նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 3-ը: Քվեարկությանը մասնակցեցին 8224 բաժանորդներ, որոնցից 1259-ի ձայներն ուղղված էին http://newsinfo.am լրատվական կայքին:

ArmNet Awards 2011 Գլխավոր մրցանակին արժանացավ http://parliamentmonitoring.am կայքը, որը տրվում է ժյուրիի կողմից բոլոր անվանակարգրում առավելագույն թվով միավորներ հավաքած կայքին: Կայքը համաչափորեն զարգացած է բոլոր առումներով. թե տեխնիկական կատարման, թե բովանդակային, թե դիզայնի առումով և գնահատվեց ժյուրիի բոլոր անդամների կողմից:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *