Արցախյան ասույթների հավաքածուն կազմեց և գրական հայերենի փոխարկեց Արթուր Եղիազարյանը
1. Տանը հաց ու շոր վըեր ճարվից, կես խանըս: — Տանը հաց ու շոր որ գտնվեց, կես խան ես:
2. Տոն քընդողեն տոն չինիլ: — Տուն քանդողին տուն չի լինում:
3. Հուվեր կյուլան փախչի, արչեն ճյանգը կընգնե: — Ով որ գայլից փախչում` արջի ճանկն է ընկնում:
4. Կուճի խոխան մորը ծույներեն ա ցավ տամ, մեծը՝ սըրտեն: — Փոքր երեխան մոր ծնկներին է ցավ պատճառում, մեծը` սրտին:
5. Կարթած մարթը տուզնը չի մնալ: — Կրթված մարդը սոված չի մնա:
6. Ուջաղեն մոխերը քամուն չըն տալ: — Օջախի մոխիրը քամուն չեն տալիս:
7. Շոնը հըչելու հետե ըն պահում: — Շունը հաչելու համար են պահում:
8. Շանը պյունին քշտեն աղվես չի կենալ: — Շան բնի մոտ աղվես չի մնա:
9. Նախշուն կընգանը իրեսան պաչի, կյեշին՝ ծերքան: — Գեղեցիկ կնոջ երեսը համբուրիր, տգեղի` ձեռքը:
10. Մեղավերեն լուզուն կարճ կըինի: — Մեղավորի լեզուն կարճ է լինում:
11. Նըլբանդին ծին պեպեգյ կըինի: – Պայտառի ձին բոբիկ կլինի:
12. Շընըհաչոցն էլ փեշակ ա, վըեր սըվերիս: – Շան հաչոցն էլ արհեստ է` որ սովորես:
13. Մինչև պած չինի, պող չի տեռնալ: – Մինչև կայծ չլինի, շիկացած ածուխ չի առաջանա:
14. Նեղ օրվա ումբրը կարճ կըինի: – Նեղ օրվա կյանքը կարճ է լինում:
15. Մերուցք չըս տեսալ, մերուցքաման էլ չը՞ս տեսալ: – Մերանը չես տեսել, մերանի ափսեն է՞լ չես տեսել:
16. Թան չըս տեսալ, թընըթաթախ քսակ էլ չը՞ս տեսալ: – Թանը չես տեսել թանը զտելու քսակն է՞լ չես տեսե՞լ:
17. Մհասուր օտելը հավաս ա, վեռը քորելը պըտըհաս: – Մասուր ուտելը հաճելի է, հետույքը քորելը` պատուհաս:
18. Ճղուպուրը պատան տաս նըստա չի կենալ: – Ընկույզը պատին տաս` կպած չի մնա:
19. Մտքումտ վըեր տեղ ինի, սարեր շոռ կտաս: – Մտքիդ որ լինի` սարեր կշրջես:
20. Կծեգը վըեր ետա տամ, էլ փռնվում չի: – Կծիկը որ քանդեմ` էլ չի հավաքվի:
21. Հմաշկուտ կնեգյը տղա չի պիրում: – Ամաչկոտ կինը տղա չի բերում:
22. Ճոխտ հավս թառեն, ճոխտ ծուն վեռեն: – Զույգ հավս` թառին, զույգ հավկիթը` հետևներին:
23. Ճեղնը կտրած տեղը վըեր կընգնե: – Ճյուղը կտրած տեղից վայր կնկնի:
24. Յա տոնս, յա կտորս: – Կամ տունս, կամ` տանիքս:
25. Հարամ հաց օտողը էրկան ապրել չի: – Պիղծ հաց ուտողը երկար չի ապրում:
26. Համ վնաս, համ տնազ: – Միևնույն ժամանակ և վնաս, և` ծաղրանք:
27. Կրակն ու քյուլաշը մին տեղ պահել չըն: – Կրակն ու անասնակեր չոր խոտը մի տեղ չեն պահում:
28. Կյարմուր խնձորին քարավ կտան: – Կարմիր խնձորին (աչքի ընկնողին) քարով կխփեն:
29. Կաղնուն տակը վըեր քանդիս, կաղենը շտղա՞ կըինի: – Կաղնու տակը որ քանդես, կաղին որտեղի՞ց էլ կլինի:
30. Լաչառեն օխտը լեչակ կըինի: – Լիրբը յոթ գլխաշոր կունենա:
31. Հանց սոտ ասե, վըեր ղորթը կոխկեն պըպըզի: – Այնպիսի Սուտ ասա, որ Ճիշտը կողքին կքանստի:
32. Էծին քոսուտը, ճիրին երե ակնան ճյուր կըխմե: – Այծի քոսոտը ջրի վերին ակունքից ջուր կխմի:
33. Յըթիմին ճակատը պենդ կըինի: – Որբի ճակատը պինդ կլինի:
34. Սուրթա թիքյան քաղցր կըինի: – Առաջին պատառը քաղցր է լինում:
35. Աշկը ուրան ըռըչին ա լյուս տամ: – Աչքն իր առջև է լույս տալիս:
36. Առանց խոխա տոնը տերտակ կըինի: – Առանց երեխայի տունը դատարկ է լինում:
37. Առանց խոխա տոնը` ճըրատած ճեղաց ա: – Առանց երեխա տունը` ինչպես ջրի հոսքը կանգնեցված ջրաղացը:
38. Անկոչ ղոնաղը շանա բեթար ա: – Անկոչ հյուրը շնից էլ վատ է:
39. Աղը կերած կաշին վետել չի: – Աղով մշակված կաշին չի հոտում:
40. Ըստըծու պահած կյառնը կյուլը օտել չի: – Աստծո պահած գառին գայլը չի ուտում:
41. Կնեգըս մըեռնե, մինն էլ կճարիմ, իմ մար վեր մըեռնե, շտղա՞ ճարիմ: – Կինս որ մահանա` նոր կին կգտնեմ, մայրս որ մահանա, նոր մայր որտեղի՞ց ճարեմ:
42. Խոխան մինչև լաց չինի, մարը ծեծ չի տալ: – Երեխան մինչև չլացի` մայրը կուրծք չի տա:
43. Կրակեն յրան յեղ չըն ածել: – Կրակի վրա յուղ չեն լցնում:
44. Ա կոժ քեզ ասիմ, ա կոլա տու սկաց: – Կուժ, քեզ ասեմ, կուլա` դու լսիր:
45. Վարթը սիրողը փոշն էլ կսիրի: – Վարդ սիրողը նրա փուշն էլ կսիրի:
46. Էշը թըկելավ ճյորե չի տըեռնալ: – Էշին ծեծելով ջորի չես դարձնի:
47. Յղըծուվեն խաթրու կութավերեն կոթան պաչում ըն: – Հանուն ձվածեղի` թավայի բռնակից համբուրում են:
48. Մարթը ուրուշու մոքյտաջ չինի: – Մարդ ուրիշի հույսով չպետք է լինի:
49. Մին ծերքավ երկու ծմերուկ չըն փըռնել: – Մի ձեռքով երկու ձմերուկ չեն բռնում:
50. Մին ծերքը՝ էն մինին մոքտաջ չինի: – Մի ձեռքը մյուս ձեռքից կախվածություն չի ունենում:
51. Թայդի ըղնողը օխտը տեղ կուկուզ կանե: – Շտապողը յոթ տեղ է կանգ առնում (կքանստում):
52. Թայդի ըղնողը տղա չի պիրիլ: – Շտապողը տղա չի բերում:
53. Կյետը հսածվեչ փոխկերքըտ եր մեր քաշիլ: – Գետ չհասած փողքերդ վերև մի բարձրացրու:
54. Հըրսընքանը ետը նըղարա չըն թխում: – Հարսանիքից հետո դհոլ չեն խփում:
55. Հըռնե մեռալը հըռնե ըն թաղալ: Անցյալ տարվա մեռելը անցյալ տարի են թաղել:
56. Արկաթը տաք-տաք կըթակին: – Երկաթը տաք – տաք են ծեծում:
57. Քամուն պերածը, քամեն կտանե: – Քամու բերածը քամին էլ կտանի:
58. Ճյուրը ըղնողը ճեղնը-ճեղնը կըղնե: – Ջուրն ընկնողը ամեն ճյուղից էլ կկախվի:
59. Ճյուրը ըղնողը փըրփորան էլ կըփռնե: – Ջուրն ընկնողը փրփուրից էլ կբռնվի:
60. Էշը՝ վըեր էշ ա, մեհետա ցեխն ըղնում: – Էշը որ էշ է, մեկ անգամ է ցեխոտվում:
61. Հըրևվանեն հարթնը սերուն կըինի: – Հարևանի հարսը գեղեցիկ է լինում:
62. Վըեսկեն ըխպըհարումն էլ պըծըպածի կանե: – Ոսկին աղբանոցում էլ է շողշողում:
63. Խաչը՝ տարը զիրավուր կանե: – Խաչն իր տիրոջը զորավոր կդարձնի:
64. Լյվոթուն ըրա, ճյուրը քըցի: – Լավություն արա` ջուրը գցի:
65. Աստուծ սարեն յեշում ա, ծյունը տընում: – Աստված նայում է սարին` ձյունը դնում:
66. Աչ ծերքավ տվողը, ծեխավ յոր կոնե: – Աջ ձեռքով տվողը ձախով կվերցնի:
67. Տընազ, տընազ շտեղ ը՞ս քյընում, քյընումում տընազ անիմ: – Ծաղրանքի ենթակա, ու՞ր ես գնում: Գնում եմ ծաղրեմ:
68. Աչավըտ տո, ծեխավըտ՝ եր կալ: – Աջով տուր` ձախով վերցրու:
69. Խալխեն տընազ ըրե, կըլոխըս եկավ: – Ուրիշին ծաղրեցի` նույնը գլխիս եկավ:
70. Հինչու վըեր վարիս, էն էլ կըհընձիս: – Ինչ ցանես` այն էլ կհնձես:
71. Քոնը՝ քոն կըպիրի: – Քունը քուն է բերում:
72. Քոն իլածն ու մըեռածը մին ա: – Քնածն ու մեռածը նույն բանն են:
73. Օղտեն ըսեցեն խե՞ վըեզըտ ծոռ ա,- ասից,- հինչը՞ս ա դյուզ… – Ուղտին ասացին.` «Ինչու՞ է վիզդ ծուռ», ասաց.` «Իսկ ի՞նչս է ուղիղ» …
74. Տաշած քարը տափեն չի մնալ: – Տաշած քարը գետնին չի մնա:
75. Յա աղն ա պակաս, յա՝ մաղը: – Կամ աղն է պակաս, կամ` մաղը:
76. Սև եզնը վըեր ընգավ, տընըկավուրնեն շըտացեն: – Սև եզը վայր ընկավ` դանակավորները շատացան:
77. Չորին նըհետ կեճն էլ ա էրում: – Չորի հետ թացն էլ է այրվում:
78. Համ նալեն ըս թխում, համ մեխեն: – Համ պայտին ես խփում համ մեխին:
79. Համ հավեն ըս փչում, համ կածին: – Եվ սառին ես փչում և` տաքին: (Իմաստային առումով.` և նալին ես խփում և մեխին ):
80. Մին ծերքը ծափ չի տալ: – Մի ձեռքը ծափ չի տա:
81. Հարամը եկավ, հալալըս տարավ: – Պիղծը եկավ` արդարս տարավ:
82. Հիշտեղ պիրակե, ընդեղ կըկըտրե: – Որտեղից բարակ է` այնտեղից է կտրում:
83. Շոնը՝ հոր, տոնը՝ հոր: – Շունն` ու՜ր, տունն` ու՜ր:
84. Էշը հինչա գյուդում, մոշը հինչա՞: – Էշն ինչ գիտի, թե մոշն ինչ է:
85. Շանը տես՝ փադը եր կալ: – Շանը տես` փայտը վերցրու:
86. Շանը տես՝ մհակը եր կալ: – Շանը տես` մահակը վերցրու:
87. Էրալ չի՝ մրկալ ա: – Չի այրել` մրոտել է:
88. Ծի նըստելը մին այիբ, վըեր կյալը՝ մին: – Ձի նստելը մի փորձություն է, իջնելը` մի:
89. Կոժըն ու կոլան մեր կըլխեն ա կոտրվալ: – Կուժն ու կուլան մեր գլխին է կոտրվել:
90. Հանց տոն չում շինալ, վըեր քընդվիլիս վա¯յ անիմ: – Այնպիսի տուն չեմ սարքել, որ քանդվելիս ողբամ:
91. Հանաքյը՝ դըգյանակ ա տըեռալ: – Կատակը դագանակ է դառել:
92. Կուռնուտըկերեն ծմերուկ ըն տիրալ: – Թևատակերին ձմերուկ են դրել:
93. Խիյարը տակռան ծոռ ա փըսալ: – Վարունգն արմատից ծուռ է բուսնել:
94. Խելք պիժինեյիս շտե՞ղ ըս իլալ: – Խելք բաժանելիս որտե՞ղ ես եղել:
95. Մին լյուն մին օղտ ըք շինում: – Լուն ուղտ եք սարքում:
96. Էշին պոզեր չի փսալ, ըսեցեն քոռակա: – Էշին պոզեր չի աճել, ասացին` քուռակ է:
97. Ըրա ինձետե, սըվերի քըզետե: – Արա ինձ համար` սովորիր քեզ համար:
98. Ժամանակը մին անկին խազնա ա՝ գիդողեն հետե: Ամեն ժամ ուրան օժն օնե: –
99. Նամուսը տըվեն շանը՝ կերավուչ: – Պատիվը տվին շանը` չկերավ:
100. Էշը եր իլած՝ էշին շոռ ա կյամ: – Էշին հեծնած` էշին է փնտրում:
101. Էշին հրսանեքյ ըն ծեն տամ, ասումա՝ ճուր կրելու ըն տանում: – Էշին հարսանիք կանչեցին, ասաց` « կանչում են, որ ջուր կրեմ»:
102. Արկաթը իմը, անձողը՝ իմը, քու թախկաթուխկատ հինչի՞ս ա: – Երաթն` իմը,
103. Ես ասում ում՝ ես սկանում: – Ես ասում եմ, ես` լսում:
104. Իրես տաս՝ աստառ էլ կոզի: – Երես տաս` աստառ էլ կուզի:
105. Եղն ու մեղրը շանը տվեն, կերավուչ: – Կարագն ու մեղրը շանը տվին` չկերավ:
106. Եղը թանգյա, ճմոռը՝ իժա՞ն: –
107. Եզնը եր ըն կըցնում, տական դանա օզում: – Եզին բարձրացնում են` տակից հորթ ուզում:
108. Կյիժը կյիժին տեսավ, ճակատը լընացավ: – Գիժը գժին տեսավ` ուրախացավ:
109. Կյառնը՝ կյուլին պահ տվեն: – Գառը գայլին ի պահ տվին:
110. Բաղդադ էլ շատ խուրմա կա, ինձ հի՞նչ: – Բաղդադում էլ շատ խուրմա կա, ինձ ի՞նչ:
111. Աստառն էլ իրես աժի: – Աստառն էլ երես արժե:
112. Արջը ուրան ահան կըկյոռա¯: – Արջն իր ահից կգոռա:
113. Արջը ծըմական խռավալա, ծմակը՝ խաբար չի: – Արջը անտառից նեղացել է` անտառը տեղյակ չի:
114. Սարերը ճռճռալին տըեղը, քոլերն ըն ճռճռամ: – Սարերը ճռճռալու փոխարեն թփերն են ճռճռում:
115. Անումը տո՝ սուփրան քցի: – Անունը տուր` սփռոցը փռիր:
116. Էշին զետկեն ա կյամ: –
117. Է՛շ, սատկիս վըեչ, էսա կյարունք ա կյամ: – Էշ, մի սատկիր` գարուն կգա:
118. Ծետը ըրազին կորեկ կտեսնա: – Ծիտն երազին կորեկ է տեսնում:
119. Քոռը հինչ կոզի՝ էրկու աչք, էն էլ պլոզ-պլոզ: – Կույրն ի՞նչ կուզի` երկու աչք, այն էլ` խոշոր:
120. Տուզնը ըրազումը հաց ա տեսնում, ծարավը՝ ճյուր: – Սովածն երազում հաց է տեսնում, ծարավը` ջուր:
121. Էշը կորալ ա, փալան ըն շոռ կյամ: – Էշը կորել է` թամբն են փնտրում:
122. Ունքը շինիլին տեղ, աշկն էլ պտառից: – Ունքը շինելու փոխարեն` աչքը հանեց:
123. Խոխան մահնա, մարը՝ շահնա: – Երեխան` պատճառ, մայրը` շահող:
124. Բոյը՝ էրկան, խելքը՝ կարճ: – Հասակը` երկար, խելքը` կարճ:
125. Օխծին կծածը կըլըվանա, լուզվեն կծածը լվանալ չի: – Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա:
126. Փադը յոր օնիս, կյող շոնը կը գյիդա: – Փայտը վերցնես` գող շունը կիմանա:
127. Դե եք էշը ցեխան հանե: – Դե արի` էշը ցեխից հանի:
128. Վըեր տախտեղ չըս կերալ, քամակտ խե՞ ա մռմռամ: – Եթե կծու պղպեղ չես կերել, հետույքդ ի՞նչու է մռմռում:
129. Էրկու վըեննը մի չմշկում ա տիրալ: – Երկու ոտքը մի ոտնամանում է դրել:
130. Մին պել մեզ օնինք, մինն էլ Խնուշինակա եկավ: – Մի խենթը մենք ունեինք, մեկն էլ Խնուշինակից եկավ:
131. Անումը կա, ըմանումը՝ չիկա: – Անունը կա` ամանում չկա:
132. Հոռե ծառեն բար չինիլ: –
133. Մըծանաս, մեծեն ղադիրը գյիդաս: – Մեծանաս, մեր արժեքը իմանաս:
134. Էլհա էն էշն ա՝ էն փալանը: – Էլի նույն էշն է` նույն թամբը:
135. Մարթին նամուսը փափաղն ա, կընգանենը՝ լեչակը: – Տղամարդու պատիվը գլխարկն է, կնոջը` գլխաշորը:
136. Խոխան կործի տիր, հետան քյինա: – Երեխային գործի դիր` հետևից գնա:
137. Դուզ խոսկը խոխան կասե: – Ճիշտ խոսքը երեխան կասի:
138. Խոխան լաց ինիլավ կըմծանա: – Երեխան լացելով կմեծանա:
139. Մեծեն ըրածը աշխադանք ա, կերածը՝ կորած: – Մեծի արածը աշխատանք է, կերածը` կորած:
140. Լյավ ախճիգյը օխտը տղա աժի: – Լավ աղջիկը յոթ տղա արժե:
141. Հարթնը ծիին յրան, յա՞ նասիբ: –
142. Ցորեն հաց չոնիս, ցորեն լուզու էլ չոնի՞ս: – Ցորենահաց չունես, քաղցր լեզու էլ չունե՞ս:
143. Շանան մազ խոզիլը՝ աշխադանք ա: – Իմաստային առումով նույն «Շնից մազ պոկելն էլ օգուտ է»-ն է:
144. Բարը ծառան հեռե չի ըղնում: – Պտուղը ծառից հեռու չի ընկնում:
145. Էշը թըկելավ ճորե չի տըեռնալ: – Էշը ծեծելով ջորի չի դառնա:
146. Օխծը ուրան հալավը կփոխե, ամմա խասյաթը փոխել չի: – Օձն իր կաշին կփոխի, բայց բնավորությունը` ոչ:
147. Ծուվումը վըեր ճոտ ա ինում՝ ծուվվամ ա: – Ձվի մեջ որ ճուտ է լինում` ծվում է:
148. Էշին քոռակը վերջում էշ ա տըեռնում: – Էշի քուռակը վերջում էշ է դառնում:
149. Փիս օրը կըլըվանա, ամմա փիս մարթը լըվանալ չի: – Վատ օրը կփոխվի, սակայն վատ մարդը չի փոխվի:
150. Էշ կերալ ա, էշ մըծացալ: – Էշ կերել` էշ մեծացել:
151. Կյարմուր կավը, ուրան կաշին փոխել չի: – Կարմիր կովն իր կաշին չի փոխի:
152. Էրկու էշին կյարին կարում չի ճոթ անե: –
153. Ինքը լակ-լակ, կլոխը՝ թակ-թակ: – Ինքը` փուչ, գլուխը` դատարկ:
154. Շոնը հչիլավ կըստակե: – Շունը հաչելով է սատկում:
155. Տեն քըցի, ջուբս քցի: – Դեն քցի, գրպանս գցի:
156. Բողազ՝ հինչու տըեսնաս տըղտողաս: – Կոկորդ, ինչ որ տեսնում ես` դողդողում ես:
157. Էշը փլանավն ա կոլ տամ: – Էշին թամբով է կուլ տալիս:
158. Նամարդ մարթին հացը օտվել չի: – Նենգ մարդու հացը չի ուտվում:
159. Կոզնին տիրին խալիչին՝ թուլ ընգավ: –
160. Ուրան աշկեն սութունը տըեսնում չի, ուրիշին՝ չոփն ա տեսնում: – Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի` չոփն է տեսնում:
161. Ճըրաքը ուրան տակեն լուս չի տամ: – Ճրագն իր տակը չի լուսավորում:
162. Արսըզ մարթը շատ կապրե: – Կենսուրախ մարդը երկար է ապրում:
163. Քըզետե քոն ըս ինում, ուրուշու հետե արազ տեսնում: – Քեզ համար քնում ես` ուրիշի համար երազ տեսնում:
164. Մածուն օնիս, կլոխըտ քսե: – Մածուն ունես` գլխիդ քսիր: (Իմաստը` «Ճար ունես` գլխիդ ճարը տես:»)
165. Լյավա փլըվկերին նհետ քաք օտիս, քան թե քըքըկերեն նհետ փլավ օտիս: – Լավ է փլավ ուտողի հետ քաք ուտես, քան թե քաքակերի հետ` փլավ:
166. Ծեռք օնիս՝ կլոխտ քորե: – Ձեռք ունես` գլուխդ քորի:
167. Կյուլին քարոզ կըրթեցեն, թա՝ պրծե՛ք, վեչխարը սարավն ընցավ: – Գայլի գլխին քարոզ կարդացին, ասաց.` վերջացրեք, ոչխարը սարն անցավ:
168. Քաչալն ուրան կըլխեն ճար կանե: – Ճաղատն իր գլխին ճար կանի:
169. Առաջ ածե, ետնան կըչկըչա: – Սկզբից ածիր, հետո կչկչա:
170. Յա ըսովի խոսքը, յա ըծովի վեղը: –
171. Էշը ուրան զռռոցեն յրան հայիլ-մայիլա: –
172. Աղվեսը խելունք ինիլավ էրկու վեննավ ա թալակը ընգնում: – Աղվեսը, խելացի լինելով` երկու ոտքով է թակարդն ընկնում:
173. Լուզուն էրկան, գոդը՝ տերտակ: – Լեզուն երկար, գլուխը` դատարկ:
174. Կորեն չընաղան տյուս եկավ, չընաղեն հավան չի կացավ: –
175. Ամեռնը, ծմեռնը մի խելքը հինչ անե: – Ամառ – ձմեռ մի խելքն ի՞նչ անի:
176. Մարթ հինչ ըխպյուրա ճուր խմե, ընդեղ պըրտողել չի: – Որ աղբյուրից մարդ ջուր է խմում` չի պղտորում:
177. Թող ասին կյեշա, ասին վուչ՝ էշ ա: – Թող ասեն տգեղ է, չասեն` էշ է:
178. Դյուզ խուսելան, փափաղս ծոռ ա: – Ճիշտ խոսելուց գլխարկս թեք է:
179. Հանց սոտ ասե, վըեր իփած հավը ծըծաղե: – Այնպիսի սուտ ասա, որ եփած հավը ծիծաղի:
180. Դուզ խուսողեն փափաղը ծակա: – Ճիշտ խոսողի գլխարկը ծակ է:
181. Դյուզ խոսքը գյափումը կասին: –
182. Եք ծոռ նստինք, դյուզ խոսինքյ: – Արի ծուռ նստենք` ճիշտ խոսենք:
183. Հազար սոտ, մին ղորթ չարժի: Հազար սուտը մեկ ճիշտ չարժե:
184. Հինչ կործ օնիմ կրմունջումը, վըեր փըթաթվիմ յափընջումը: –
185. Շանը նհետ հընգրոթուն ըրա, փադը ծեռքատ վըեր չի տինիս: – Շան հետ ընկերություն արա` փայտը ձեռքիցդ վայր չիջացնես:
186. Ծանդր տեղըտ թիթևանալ մեր: – Ծանր տեղդ չթեթևացնես:
187. Հազար չափե, մին կըտրե: – Հազար չափի, մեկ` կտրի:
188. Օխտը չափե, մին կըտրե: – Յոթ չափի, մեկ` կտրի:
189. Քըզանա մեծեն մհար պահած տեղը նստիս վուչ: – Քեզնից մեծի համար պահած տեղում չնստես:
190. Խոսկը պիրանումըտ իփի, ետնան ասե: – Խոսքը բերանումդ եփիր, հետո ասա:
191. Մին կա՝ հազար աժի, հազար կա՝ մին չաժի: – Մեկ կա` հազար արժե, հազար կա` մեկ չարժե:
192. Մարթ կա՝ մարթ ա, մարթ կա՝ մարթու կրկատան ա: – Մարդ կա` մարդ է, մարդ էլ կա` մարդու կարկատան է:
193. Ածան հավը կչկչան կինի: – Ձու ածող հավը կչկչան կլինի:
194. Բրատու ծառը կըլոխը կախ կըքցի: – Բերքատու ծառը գլուխը կախ կգցի:
195. Լիգյը հասկը կըլոխը կախ կինի: – Հատիկով առատ հասկի գլուխը կախ կլինի:
196. Բրատու ծառեն ճղները քաշ ըն ինում: – Բերքատու ծառի ճյուղերը ցածր են լինում:
197. Ճիճին ածե՝ կուկուն՝ տանե: –
198. Հիշտեղ քունն ասիս, ընդեղ էլ՝ իմը ասե: – Որտեղ քոնն ասես` այնտեղ էլ իմն ասա:
199. Հըրևանեն ախճիգյը օզիլ չըն: – Հարևանի աղջկան հարս չեն ուզում:
200. Մին տաս՝ երկու կոզի: – Մեկը տաս` երկուսը կուզի:
201. Մազը էրկան՝ խելքը՝ կարճ: – Մազը` երկար, խելքը` կարճ:
202. Մարթ կա՝ մարթ ա, մարթ կա՝ զարդ ա: – Մարդ կա` մարդ է, մարդ էլ կա` զարդ է:
203. Խոսկըտ ծընդրթիթև ըրա, ետնան ասե: – Խոսքդ կշռադատիր` հետո ասա:
204. Հինչու տնազ անիս՝ քթետ կըփըսնե: – Ինչին ծաղրես` քթիդ կծլի:
205. Էշը կերալ ըս՝ հաքվեն տյեմ ընգալ: – Էշը կերել ես` պոչի հետևից ես ընկել:
206. Վեթեսը տիրին խալիչին, թուլ ընգավ: –
207. Վեխճարեն սուրուն վըեր շոռ կյա, կաղլեգյը առաջ կըղնե: – Ոչխարի հոտը որ պտտվի` կաղն առջևում կլինի:
208. Հուվեր աղա՝ մունք ծառա:
209. Մին մարթ կարել չի լոխճու հետե լյավ ինի: – Մեկ մարդը չի կարող բոլորի համար լավը լինել:
210. Մին խոսկ օնիմ, լոխ ծոռ:
211. Շոնը կերածը՝ կըքաքե:
212. Շըեն կըենաս, շենան պատառ տյեն կըենաս: – Շեն լինես, շնից մի քիչ հեռու կանգնես:
213. Հացը շտահավ կոտին: – Հացն ախորժակով ուտեն:
214. Խընձաղա՝ քաչալ դաղա:
215. Սերավ կացեքյ, լյավ կացեքյ՝ հարուր տարե տյեմ կացեքյ:
216. Տըեղըտ սըեխ կաց, ղայիմ կաց՝ հարուր տարե տյեմ կաց:
217. Շատ ապրողը շատ չի գիդալ, շատ շոռ կըվողը՝ շատ կըգյիդա:
218. Պառավը գիտկան չար՝ կըլոխը եկած ա:
219. Կնեգյը տան ռուլն ա, հունցու օզի՝ կըքշի:
220. Աշկերս ճիրաքյ ում ըրալ, խոխա պահալ:
221. Ախճիգյը վըեր էշ նըստե, բախտը կըպենվա: – Աղջիկը որ էշի վրա նստի` բախտը կբացվի:
222. Էս երգիրը եղու պոլիգյ ա, հուվեր օզի կըլըպըզտե: – Այս երկիրը յուղի պուլիկ է, ով ուզի` կլպստի:
223. Կյումաշը գյոլումը, հաքյին՝ չոլումը: – Գոմեշը` ջրափոսում, պոչը` չոլում:
224. Վեննեն յըրան վենն ա փսալ: –
225. Ակաս, մակաս տու իր պակաս: –
226. Լըհա վենն կացած ծով ինի:
227. Հայասըզեն հավան պահվել չի:
228. Տոշիտ նըստիմ՝ մըրոքըտ քանդիմ:
229. Սուտեն ումբուրը կարճա:
230. Սոտ ըսողեն տոնը նի կացավ, վեչ մինը հըվատաց վեչ: – Սուտասանի տունը հրդեհվեց` ոչ ոք չհավատաց:
231. Հո՞ւ կըկարե մարթին ռըչին պածի տա:
232. Տռոտող վեռը թարգ չանել: – Գազաձայներ բաց թողնող հետույքն այդ սովորությունը չի թարգի:
233. Լոխ ծակ, մինը՝ լակ:
234. Էրկու ներակ մին տեղ տամ չըն: – Երկու երանի մի տեղ չի լինում:
235. Թորքը ասումա. հային ետե խելքը իմը բիդար: – Թուրքն ասում է.` «Հայի ետին խելքը իմը պետք է լիներ»:
236. Կընգանը խելքը դըբանումը կըինի:
237. Հուվեր էշ՝ ես փալան: Ով էշ` ես թամբ:
238. Սևեն սապունը հինչ անե, պելեն խրատը՝ հի՞նչ: – Սևին օճառն ինչ անի, խենթին խրատն` ի՞նչ:
239. Տանա դերան, օրհնյա դեր չինիլ:
240. Սև էծը, սև օր կըծընե:
241. Ասում ընք՝ ասումեր էշը քածա, թա քոռակն էլ ա քած:
242. Քյասիբը ուրան խելքան ա քյասիբ:
243. Մորը տես՝ ախճիգյը օզի:
244. Մոխրումը վըեր պած ինի, կրակ կըտեռնա:
245. Էծը էծին հետե լյավա, քանց մին սուրու վեխճարը:
246. Հուվեր կյող, ես շըհատ:
247. Կյողը կյողան կյուղացավ, Աստուծ տըեսավ՝ ըրմացավ:
248. Մարդ կա՝ ուրան շուխկան վախըմ ա: – Մարդ կա` իր շողքից վախում է:
249. Հարը, մարը՝ պիծի քարը:
250. Խըելքետ ծյուն կյա:
251. Բոյիտ եշիմ ուրխանամ, խելքետ եշիմ՝ պըլանամ: – Հասակիդ նայեմ` ուրախանամ, խելքիդ նայեմ` խենթանամ:
252. Այուն փեշկեն տակեն ում մըծացալ:
253. Ամեն շան մըհալ չըն քըցիլ:
254. Խոխեն վըեր պեց թողիս, կըլխետ կընըստե:
255. Մին խելքը լյավա՝ երկուսն ավելի լյավա:
256. Մին եղումըս, մին՝ դաղում:
257. Պելեն պոզեր չի ինիլ:
258. Պըելեն աղումնը Աստուծ կաղե:
259. Էքսվան կործեն ծյուն կըկյա:
260. Ղըխպին օխտը լեչակ կըինի: – Պոռնիկը յոթ գլխաշոր է ունենում:
261. Ղըխպալաց մեր տալ: –
262. Հարամ թիքյան կոլ չի քինյիլ:
263. Կյուլը կերածեն ա փեշման, կյառնը՝ տըրածեն:
264. Լյավա ըհիլյոց բախտավեր ինիս, քան՝ ջըհիլոց:
265. Թամամ խոսկը էշին կասին:
266. Ուրուշու ծերքավ կործ չըն փըռնել:
267. Վըեր ծերքավըտ կյամ չի, անել մեր:
268. Հիշտեղ հաց,՝ ընդեղ կաց:
269. Ա° կոժ քյեզ ասիմ՝ ա կոլա° տո°ւ սկաց:
270. Քարեն քացի տալավ ապրում ընք:
271. Քարան կակող հինչու տըեսնում ըս՝ կոլ տո:
272. Հավը վըեր հավ ա, ճյուրը խմում ա ըստուծուն եշում:
273. Պըելեն ումբուրը էրկան կըինի:
274. Ղըզղանեն տակը վըեր քյիրիս օտիս, հըրսընքավըտ թոռ կըկյա:
275. Տղամարդը թըքածը ետ չի լուզիլ:
276. Մըեծեն ջողաբ չըն տալ:
277. Ըստուծուն քարավ չըն տալ:
278. Աստուծ կլխատ անպակաս ինի:
279. Ըշխարքումս ամենաքախծըր պտուղը խոխան ա, ամմա թոռնը ընդանա քախծըր ա:
280. Պըռավելը այիբ չի:
281. Քավթառ էշը կյարի չի՞ օտել:
282. Հավան վըերը թոխս ա կյամ, թոխսը տիր:
283. Մաշվալ ըս, տըեռալ ղալում թակած:
284. Ղալ ըրած էշը կյուլ օտել չի:
285. Տոռնըտ քըլլած պահե, հըրևանեն կյող մեր փըռնել:
286. Դյարդը մարթյուն վեր ա քցում:
287. Ըշխարքումըս անդարդ մարթ չիկա:
288. Հավան վըեր պըլըղորտից, թոռ կըկյա:
289. Մինը հըզեր տըեռնա:
290. Էշը վըեր էրկու հետ ա զռռում, հավան փոխում ա:
291. Թութեն արաղը բութուլեն մաչին ժևեր ա կապում:
292. Աստուծ մի էրկան մուրդուվան ա շինալ, վըեր մինը պըցրանա, մինը քըշանա:
293. Կնեգյը չանան չարխու չանել, հղցումը վեննը կըենա:
294. Կընեգյ օլաբանը ռըխան գիդի չինիլ:
295. Վըեր տյուս ըս քինում հետատ եշի, բալի խազնա ըս վեր քըցալ:
296. Վըեր մի տեղա մին պյեն յոր օնիս, բիդի նորը տըեղը տինիս:
297. Շոնը հաչի՝ քյարվանը քյինա:
298. Ծուն կյուղանողը, ծի էլ կըկյուղանա:
299. Հավը տանը կըենա, կոտը օտե:
300. Ճելլի եր կընալան չի, աստուծ տալան ա:
301. Շընըճանջին պյունին նի չըն կյալ:
302. Էշան կյարունք հըրցրեն, թա՝ ինձ հինչ:
303. Կատվեն վազ տալը մինչև մարաքյը կինի:
304. Թա տիրալ ըս, եք եր կալ:
305. Մին պենը՝ մեհետ կասին:
306. Մըրդըվան, մըրդըվան տարե ա, մինը պըցրանում ա, մինը՝ քըշանում:
307. Կյողը հուրթավն էլ նի կըմննե:
308. Հավեն վըեր կոտ չի տաս, ծու չածել:
309. Հավեն հարուր հետ քիշ ըրա, էլհա մըննան ըղնում ա:
310. Ղըխպին հավան պեցուր կըինի:
311. Անումը տո, սուփրան քըցի:
312. Մոր բախտը՝ ըխճըկանը փեշկումը կըինի:
313. Սարը սարեն նի չի կյալ, մարթը մարթին նի կըկյա:
314. Շըները քուլուլ կացեն, օզողեն բախտը պիրավ:
315. Մոկունը վեր ըղնումա կարասը` մուրտառումա:
316. Էրկու ղոչու կըլոխ մին ղըզղանում իփիլ չըն:
317. Խաթան նըհախ տըեղան կըինի:
318. Ծովն ըղնողը թոռան վախել չի:
319. Քաշեն խընամեն քըչեղակը կըինի:
320. Ըռըխեն յեշի, քաշ տալիս տըրխըմաշին:
321. Ճըպատըտ քոլատ կըտրե:
322. Թըմբալին հետե ամեն օր գիրեգի ա:
323. Հայ-հայը քյեցալ ա, վայ-վայն ա մնացալ:
324. Պյուլերը շատ կոխ չըն տալ:
325. Քու եղըտ քյեզ ինի, իմ թանես նի չի կյաս:
326. Թանես թթո չասիս:
327. Հարթնեն լյավը չինիլ, ըխճըկանը՝ փիսը:
328. Շոնը քյընում ա, շախկան ռըխեն:
329. Խոխան հիշքան ազիզ ինի, խրատը նանա ազիզ կըինի:
330. Հազար մանեթ պարտքս ինի, մըրթըմաչի մարթըս ինի:
331. Տու ինձ պահե բոխճիմաչի, ես քեզ պահիմ մարթամաչի (շորը):
332. Համ շանան ա, համ՝ տանան:
333. Մեղր ծախողը, մանները լյուզ կտա:
334. Հինչու վըեր փըրթիս, էն էլ տյուս կըտաս:
335. Շանա շատըն, կյուլա՝ խրեգյ:
336. Մոկնեն կյուզը Քյուռեն էլա օքութ: – Մկան մեզը Կուր գետին էլի օգուտ է:
337. Սարերը ըրուտալին տեղ, քարերն ըն ըրոտում:
338. Ճորուն պիհրը վըեր տյուս կյա, ուրան քմակեն նի կըկյա:
339. Հացը դուշմանին տոռնը կըտանե:
340. Շոնը շանը մըեսը կոտե, վըեսկեռը թող չանիլ:
341. Քառը սկանալ չի, կընըմընցնե:
342. Վախե ճըղարան ու լըղարան:
343. Վախե էն կյետան, վըեր վըեչ վշշամ ա, վըեչ թըշշամ: – Վախեցիր այն գետից, որ ոչ վշշում է, ոչ էլ` թշշում: (Հանդարտ գետից վախեցիր):
344. Ախպերը ախպորը մեռնելը օզիլ չի, ամմա փիս ապրելը կոզի: – Եղբայրը եղբոր մահը չի ուզի, սակայն վատ ապրելը կուզի:
345. Ընցած օրերեն պեն չի հըսնել:
346. Էն վաղ ար, վըեր էշը կաղ ար:
347. Մոտե հըրևանը հեռե պարիկաման լյավա:
348. Քյոհնա տըերմանը քամուն չըն տալ: – Հին ծղոտը (դարմանը) քամուն չեն տա:
349. Պըելեն կըլոխ տընողն ա պել:
350. Ուրուշու հետե փոս կըտրողը ինքյը կըղնե մաչը:
351. Ճուրն ուրան տըեղավը կըքյինի:
352. Սաբաբ տըեռնողը քյաբաբ կըտեռնա:
353. Տղամարթ ում, խոսկես տարն ում:
354. Անե Հուրին, ծաղկե Փյուրին:
355. Էշին ըրած, ծիին կերած:
356. Մոշը հըսնելավ սըվանում ա, մազը՝ սիպտակում:
357. Ծակ վըդրումը ճյուր չի կենում, ծակ կըլխումը՝ խելք: – Ծակ դույլի մեջ ջուրը չի մնում, ծակ գլխում` խելք:
358. Խոխան հորավը եթիմ չինիլ, մորավը եթիմ կըինի:
359. Աշուղեն խաղը վըեր պրծնում ա, նեյնիմ-նեյնիմն ա ըղնում:
360. Օզում ըս շալվար կյենաս, վեռետ նի չի կյա՞:
361. Ծյունին տակեն յեխտը կյարունքը պեց կըինի:
362. Չինավ հոնձ անողը, սամավ էլ հոնձ կանե:
362. Վըեննըտ յորղանըտ ըգյորա մեկնե:
363. Կյառնը կյուլին պահ չըն տալ:
364. Մըեծ-մեծ տըներ, տուզնը՝ շըներ:
365. Շատ ծըծաղեն վըերչը լաց կըտեռնա:
366. Ուրուշու ծին եր ինողը ճելլի վըեր կըկյա:
367. Էծին քամակն ա պըեց, վըխճարեն հավան չի կըենում:
368. Կոտրած քըթոլյու նման խուսկեն մաչը չըն ըղնել:
369. Կըկողան մին տյուս կըկյա, պըենդան՝ երկու:
370. Ծոխը ամեն հուրթավ էլ եր կընցնե:
371. Շանը քըշտավը առանց մըհակ քինիլ չըն:
372. Օխծը, վըեր օխծ ա, ճուր խմելիս կծում չի:
373. Պեցուր սարեն ծյուն կըկյա:
374. Քուռանա էն աշկը, վըեր առաջ ուրան չի տըեսնալ:
375. Միչև խելունքը մտածե, պելը կետը անց կըկենա:
376. Շոնը շանը վըեննը կոխել չի:
377. Ճոտերը աշունքն ըն հըմբարում:
378. Զառեն ղադիրը զարգարը կըգիդա, յարեն ղադիրը յարը կըգիդա:
379. Մոկնեն կյուզը ճըղացեն շահն ա:
380. Չուրաթանեն լյավը կատուն կոտե:
381. Յա ջուբումըս, յա փորումըս:
382 . Ճըպատը քոռ աշկեն նի կըկյա:
383. Հիշքան խոզին կըլոխը մըծանա, ինքն ա տըննական:384. Կըռվումը չամենչ չըն պըժենում:
385. Եղը շուրվեն խարաբ չանել:
386. Մուշտարին քոռ կըինի:
387. Լյավ արտեն մաչին էլ կածուկ կըինի:
388. Հիշքան սարը պեցուր ինի, կըլխեն ծունը շատ կըինի:
389. Թամքած էշը ծի չի տըեռնալ:
390. Թա չոր ծառը կընանչի, անխրատն էլ կհըմանչի:
391. Բըզարումը կորած հընգերը տանը կըքըթենան:
392. Ծուն ծմերուկի չափ բիդար:
393. Ճըղըցպանեն քըեթը միշտ ըյլերոտ կըինի:394. Լյավ ծաղկեն յրան մըղրաճանջ շատ կըինի:
395. Շամը լաց ինիլավ էրվում ա, ուրուշու լուս տալի հետե:
396. Ասլանը ասլան ա, էքյ ինի, թա վըերց:
397. Մին ծու իփիլավ մին ճոտ ըս խեխտում:
398. Աջալը վըեր կյամ ա, մաջալ չի տամ:
399. Ծուկունը հիբի իփիս թազայա:
400. Կընգանը քանդած տոնը աստված էլ չի կարել շինի:
401. Քոնը եր կացավ, զերթունեն զուրթնըցրավ:
402. Փուլը մարթին տանում ա երգինքը, մնել ընդըղան վըեր քցում:
403. Մին հաց պակաս կեր, մին ծառա փըռնե:
405. Ապրել կա, մըռնելա բեթար ա:
406. Մինը խմինքյ, մնա օխտը:
407. Թաթը կոթան կըտրցնել չըն:
408. Կործեն շատը խրեգյ խոսողը կանե:
409. Խինդեղնուն տակռուն մընեշակ չի փըսնել:
410. Խոզը վըեր խոզ ա, ուրան տըեղը ետ-ետա անում:
411. Կընգանը վըեչ հար կըինի, վըեչ մար:
412. Մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
413. Տըռիմ ես, բոմփիմ քյեզ:
414. Յեմուշը վըեր տյուս ա կյամ, խիյարը ընհամում ա:
415 Կածյուկը վըեր տյուս ա կյամ, էշին հետե կյարունք ա:
416. Շոն ինիս, կյուլ ինիս, տանը կուծինը չինիս:
417. Ապրանքը տըեռնը կըքաշի
418. Հունցու շոռ ըս տամ, էլլհա բիդի տոն ըս կյամ:
419. Քոչին մաչին չըխարակ չըն մանել:
420. Օտող-խմող, տուզնը քոն ինող:
421. Անողը պըրծավ, ասողը՝ վեչ:
422. Տանը մըեծը տանը կուծի խոխանա:
423. Տղամարթը խոսկեն տար կըինի:
424. Վըեղը վըրողեն, պերքը ուտողեն:
425. Շոնը քյեցավ, հաքյին՝ հաց:
426. Կորավ ապրանք, կորավ հոքի:
427. Դուշմունոթուն կա, դուստոթուն ա տըեռնում:
428. Մարթ ուրան կծոն լյավ ա օտում, քան ուրիշի մեղրը:
429. Մոկունը նի մննե մարաքյը, տուզնը տյուս չի կյալ:
430. Էշը էշին կարում չի թակե, փլանեն ա վըեր թակում:
431. Կյետը նի մննողեն վըենները կըթրչի:
432. Կընգանը շառը ուրան յրան կըինի:
433. Ներակ ինձ, կաթնավ պրինձ, իմ քուր քինա, հերթը՝ ինձ:
434. Խոսկըտ շըքյարավ ում կտրում:
435. Ըրբան ճըռռալին տըեղ, ըրբաչին ա ճըռռում:
436. Յըմուշին լյավը աղվեսն ա օտում:
437. Փըշըկատարը մինչև կեսօր տուզնը կըմնա:
438. Ճիրին պերածը՝ ճյուրը կըտանե:
439. Շանը անումը տո՝ մըհակը եր կալ:
440. Ռեխը՝ զըեռ, փոխկը՝ ճոթռած:
441. Քավթառ եզնը կետիլ չի:
442. Թա կյողը տանան ինի, եզնը հուրթավը տյուս կոնե:
443. Էծին քամակը միշտ պյեցա՝ ծիծաղում չըն, վըխճարեն քամակը մեհետ պեցվում ա՝ ծիծաղում ըն: – Այծի հետույքը միշտ բաց է` չեն ծիծաղում, ոչխարի հետույքը մի անգամ բացվում է` ծիծաղում են:
444. Մըչանք յեխտուտ ա, վըեր օխծին ռըխեն միզիս, կըստակե:
445. Տըենակը վըսկեռեն տյեմ ա ընգալ:
446. Հացետ մինը կըեր, մինը՝ մատաղ ըրա:
447. Հացես վայիս մըեր տըեռնալ:
448. Էշին նըհետ հընգրոթուն անողը յա քացի կտա, յա կըկծե: – Էշի հետ ընկերություն անողը կամ քացի է տալիս, կամ` կծում:
449. Մին խոսկ օնիմ՝ լոխ ծոռ:
450. Տերտակ կըլոխը կըզընգա:
451. Անողը պրծավ, ասողը՝ վըեչ:
452. Փսորը ծունավ չըն անել:
453. Սևը՝ խներեն, սիպտակը՝ շներեն:
454. Սև չամենչը խանեն ջուբումը կըինի:
455. Ուրուգյունը ծերքավ լվաց, ուռութանան՝ կեռքավ:
Արցախի իմաստնությունը, ասույթների մեջ: Շնորհակալություն այս կարեւոր բանահավաքման համար, մեծ սիրով կսպասեմ շարունակությանը:
Շատ Հարուստ է մեր լեզուն, մանավանդ Բարբառները որ ամեն անկյուից ու վայրից, խոսում են յովրովի, ներկայացվում են ճոխ ու խոր արմատներ ունեցող մեզ, իրենց ու Հայաստան աշխարհը:
Իմիջիայլոց, կազմեց և գրական հայերենի փոխարկեց ՈՉ ԹԵ Արթուր Եղիազարյանը, այլ կազմեզ հավաքեց լուսահոգի Ադելա-Արշալույս Սարգսյանը, իսկ իսկ գրական հայերենի փոխարկեցի ես՝ ձեր խոնարհ ծառան 🙂
Հարգելի Մարութ, ասույթների հեղինակը ժողովուրդն է, որի մտքի գոհարները տարբեր ժամանակ տարբեր բանահավաքներ են հավաքել: Կառաջարկեի ծանոթանալ օրինակ Լևոն Հարությունյանի կազմած և 1991թվականին հրատարակած «Նշխարհներ Արցախյան բանահյուսությունից» ժողովածուին:
Ձեր նշած լուսահոգի Ադելա տատի հավաքածն այնտեղ ամբողջովին կա, դեռ մի քանի անգամ էլ ավելի շատ ասույթներ:
Ինչ վերաբերվում է գրական հայերենի վերափոխելուն, կխնդրեի քանակապես համեմատել 2009թ.-ի Ձեր՝ http://karabakh.livejournal.com – ում վերափոխած 10 ասույթը 2012թ.-ի իմ՝ ՖԲ-ի նոթերում ( https://www.facebook.com/notes/%D5%A1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-%D5%A5%D5%B2%D5%AB%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6/%D5%A1%D6%80%D6%81%D5%A1%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80-%D6%85%D6%80%D5%A5%D6%81%D6%85%D6%80-%D5%A6%D5%B8%D6%82%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%A2%D5%A1%D6%80-%D5%AF%D5%A3%D6%80%D5%A5%D5%B4-%D6%87-%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%B4-%D5%B6%D5%A1%D6%87-%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80%D5%AA%D5%A5%D6%84/4637813431391 ) վերափոխածների հետ:
Հարգելիս, կարևորը արցախյան այս նշխարները ողջ հայությանը հանրածանոթ դարձնելն է: Պետք չի հեղինակային իրավունք այստեղ փնտրել, քանի որ նման մտադրություն անգամ չի եղել :):
Իսկ որ աղբյուրից որ օգտվել եմ՝ ՖԲ-ում այդ մասին հստակ նշել եմ:
Այս ասույթների բացառիկ հեղինակը ԱԶԳՆ է: Իսկ մենք արի փորձենք լինել նրա բանբերները, այլ ոչ թե անիմաստ փոխադարձ վարկաբեկելը:
Ողջ լեր, հայրենակից:
Հավաքածուն Արթուր Եղիազարյանը ՉԻ կազմել, այլ լուսահոգի տիկին Ադելան (Արշալույս Սարգսյան, ծննդով Արցախցի, Մարտունու շրջանի Պառավաթումբ գյուղից): Իսկ գրական հայերենի է փոխարկել ձեր խոնարհ ծառան եւ այս մեկնաբանության հեղինակը 🙂
Ճիշտ կլիներ, որ տիկին Ադելայի անունը գրվեր…
Շնորհակալ եմ: