Մարինա Ցվետաևա | Աֆորիզմներ

Եթե Դուք հիմա ներս մտնեիք եվ ասեիք․ «Ես մեկնում եմ երկար ժամանակով, ընդմիշտ»  կամ՝  «Ինձ թվում է, ես Ձեզ այլևս չեմ սիրում», – ես, երևի թե ոչ մի նոր բան չէի զգա․ ամեն անգամ երբ Դուք մեկնում եք, ամեն ժամ երբ Դուք այստեղ չեք ՝ Դուք ընդմիշտ այստեղ չեք և Դուք ինձ չեք սիրում։

* * *

Չէ՞ որ սիրահարվում ես միայն օտարին, հարազատին՝ սիրում ես։

* * *
Հանդիպել պետք է սիրո համար, մնացածի համար գրքեր կան։

* * *
Աշխարհում սահմանափակ քանակությամբ հոգիներ կան և անսահմանափակ քանակությամբ մարմիններ։

* * *
Դու ի՞նչ կարող ես իմանալ իմ մասին, եթե դու ինձ հետ չես քնել և չես խմել։

* * *
Մի բանում ես իսկական կին եմ․ ես բոլորին և յուրաքանչյուրին դատում եմ ըստ իս, յուրաքանչյուրի շուրթերում դնում եմ իմ խոսքերը, կրծքում՝ իմ զգացմունքները։ Այդ պատճառով բոլորը իմ համար առաջին րոպեին բարի են, առատաձեռն, մեծահոգի, անքուն և խենթ։

* * *
Քանդակագործը կախված է կավից, նկարիչը՝ ներկերից, երաժշտությունը՝ լարերից։ Նկարչի և երաժշտի ձեռքը կարող է կանգ առնել, բանաստեղծի՝ միայն սիրտը։

* * *
Գիրքը պետք է լցված լինի ընթերցողով ինչպես սոնատը։ Տառեր – նոտաներ։ Ընթերցողի կամքից է կախված՝ իրականացնե՞լ թե աղավաղել։

Թարգմանությունը ռուսերենից՝ Հայկանուշ Ավետիսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *