Տաքուկ տեղ, բայց փողոցները սպասում են մեր ոտնահետքերին։
Սապոգներին փոշի աստղային։
Փափուկ բազմոց, բծավոր շալ, ձգան չսեղմված ժամանակին։
Երազներում պայծառ՝ օր արևային։
Արյան խումբը թևքի վրա՝
Իմ շարային համարը թևքի վրա։
Մաղթիր ինձ հաջողություն կռվում,
Մաղթիր ինձ
Չմնալ էս խոտերում,
Չմնալ էս խոտերում։
Մաղթիր ինձ հաջողություն։
Վճարելու ձև կա, բայց ես չեմ ուզում ամեն գնով հաղթանակ։
Ոչ մեկի կրծքին ոտքս դնել ես չեմ ուզում։
Ես կուզեի քեզ հետ մնալ մենակ։
Ուղղակի քեզ հետ մնալ։
Բայց ամենաբարձր աստղը երկնքի ինձ դեպի ճանապարհն է կանչում։
Արյան խումբը թևքի վրա՝
Իմ շարային համարը թևքի վրա։
Մաղթիր ինձ հաջողություն կռվում,
Մաղթիր ինձ
Չմնալ էս խոտերում,
Չմնալ էս խոտերում։
Մաղթիր ինձ հաջողություն։
Թարգմանությունը ռուսերենից՝ Արամ Ավետիսի