Աստղային հորիզոն | Գիտաֆանատաստիկ կարճ պատմվածքների մրցույթ

Եթե սիրում ես գիտաֆանտաստիկ գրականություն, ունես երևակայություն ու կարողանում ես հետաքրքիր պատմություններ հորինել ու պատմել, ուժերդ փորձիր «Աստղային հորիզոն» գրական մրցույթին։

Մրցույթն անցկացվում է առաջին համազգային Գիտության շաբաթվան ընդառաջ` Գիտուժ նախաձեռնության, Armcon Contest-ի ու Team Telecom Armenia-ի համագործակցությամբ։ 

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ 

1-ին տեղ` iPad Wi-Fi 64GB 10.2

2-րդ տեղը՝ Redmi Note 12Pro 8/256
3-րդ տեղեր` GalaxyWatch 4 SM-880 Black

Մանրամասն` տես գնահատման բաժնում։

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐ 

● Մասնակիցները մրցույթին ներկայացնում են գիտական ֆանտաստիկա ժանրի արձակ գրական գեղարվեստական ստեղծագործություն։ Գիտաֆանտաստիկ պատմությունները գնահատելիս ուշադրություն ենք դարձնելու պատմության գիտական հենքին։ Գիտական ֆանտաստիկա ժանրի ստեղծագործությունները հիմնված են գիտական պատկերացումների ու ենթադրությունների վրա, ունեն գիտության հետ առնչվող պատմություն։

● Աշխատանքը պետք է լինի հայկական մոտիվներով կամ ոգեշնչված լինի հայկական մոտիվներից։ 

● Այլ մրցույթներին ներկայացվող, ներկայացված կամ նախկինում տպագրված գործերը չեն կարող ներկայացվել մրցույթին։

● Աշխատանքի ծավալը` առավելագույնը 15 հազար նիշ` ներառյալ բացատները։

● Աշխատանքը պետք է լինի ամբողջական ստեղծագործություն, չլինի այլ գրական շարքի մաս, չառնչվի այլ ֆրանշիզի հետ։ 

● Աշխատանքը պետք է լինի խմբագրված և սրբագրված։

● Աշխատանքի տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1.5, տառատեսակը՝  UNICODE (Sylfaen) համակարգի։

● Վիճելի դեպքերում վերջնական որոշումը կայացվում է մրցույթի կազմ. խորհրդի կողմից:

● Մասնակիցների տարիքային սահմանափակում չկա։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ 

● Աշխատանքներն ուղարկել այս հղումով՝ https://forms.gle/eq54XF6NsfTWFdPW9 

  Աշխատանքը կցել *.docx ֆորմատով: 

Աշխատանքների գնահատումը 

Աշխատանքի գնահատումն իրականացվելու է մեկ կամ երկու փուլով՝ կախված աշխատանքների քանակից: 

Երկու փուլով գնահատման պարագայում նախնական գնահատումը (զտումը) իրականացնում է մրցույթի կազմ. խորհուրդը, վերջնական գնահատումը՝ փորձառու ժյուրին: Ժյուրիի կազմը կհրապարակվի Արմկոն նախաձեռնության ֆեյսբուքյան էջում և կայքում:

Մրցանակները տրամադրվելու են որակական շեմը հաղթահարած առաջին երեք աշխատանքներին։ Նման աշխատանքների բացակայության դեպքում մրցանակներ կարող են չտրամադրվել։

ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 

 

● Աշխատանքների ընդունման սկիզբ՝

 Հուլիս 25, 2024

 ● Աշխատանքների ընդունման ավարտ՝

 Սեպտեմբերի 15, 2024

● Մրցույթի հաղթողները կհայտարարվեն Գիտության շաբաթվա ընթացքում՝ հոկտեմբերի 1-6-ը։

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

 ● Գաղտնիությունը պարտադիր չէ՝ յուրաքանչյուր մասնակից ազատ է ներկայանալ իրական անունով կամ կեղծանունով:

 ● Մրցույթի կազմ. խորհուրդն իրավունք ունի աշխատանքը չընդունել կամ հանել

մրցույթից, եթե այն հակասում է ՀՀ օրենքներին կամ մրցույթի ոգուն:

 ● Աշխատանքը հանվում է մրցույթից գրագողության հայտնաբերման դեպքում:

 ● Մրցույթի կանոնները կարող են փոփոխվել կազմ. խորհրդի որոշմամբ՝ դրա մասին սոցիալական կայքում հայտարարելով:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *