Թոնդրակ (Սմբատ Հովհաննիսյան)

Սմբատ Հովհաննիսյան

Բանաստեղծ-թարգմանիչ (ծնվ. Սեպտեմբերի 19, 1977, Լուսագյուղ, Արագածոտնի մարզ/Ապարանի շրջան):

Կենսագրություն
1994 թ. ավարտել է Լուսագյուղի Գր. Նարեկացու անվան միջնակարգ դպրոցը: 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ Ազգային բանակում: 1999-2003 թթ. սովորել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2003-2005 թթ.` նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում: 2005-2009 թթ. եղել է նույն ամբիոնի հայցորդ: 2009 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` “Ֆրանսիական Աննալների դպրոցը և XVII-XVIII դդ. հայ առևտրական կապիտալի հիմնախնդիրը” թեմայով: 2008 թվականից աշխատում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնում` որպես դասախոս:

Գրքեր
“Երկրորդ նավարկություն” (բանաստեղծություններ), Ե., “Զանգակ-97” հրատարակչություն, 2010, 72 էջ:
Բանաստեղծությունների հրապարակումը մամուլում
Ստեղծագործություններն ու թարգմանությունները հրապարակվել են “Գարունում”, “Գրեթերթում”, “Գրական թերթում”, “Նարցիսում”, “Գրանիշում” և այլուրեք:

Մրցանակներ և պարգևներ
2005 թ. ճանաչվել է ԵՊՀ “Լավագույն ուսանող – 2005” մրցանակաբաշխության հաղթող (պատմության ֆակուլտետից): 2001 թ. արժանացել է Սեպուհ Սարգսյանի անվան համահայկական գրական մրցանակաբաշխության մրցանակի (ԱՄՆ-Կալիֆորնիա, “Համայնապատկեր”): 2000 թ. արժանացել է Երիտասարդ կատարողների և ստեղծագործողների Ավ. Իսահակյանի անվան հանրապետական 7-րդ մրցույթում` “Գրական ստեղծագործությունների” 2-րդ կարգի մրցանակի (Երևան):

Էլ. փոստ՝ thondrak@yahoo.com

Թոնդրակի հրապարակումները Գրանիշում

Share Button