«Աղբյուր» մանկապատանեկան ամասգիրը լույս է տեսնում 1923 թվականից: Ամսագրի անունը սկզբում եղել է «Պատկոմ», ապա՝ «Պիոներ», իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ամսագիրը վերանվանվել է «Աղբյուր»։ Առաջին համարի խմբագրական խորհրդի կազմում էին Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։
Հանդեսը մեծ դեր է կատարում պատանինների լեզվամտածողության, գեղարվեստական զգայունակության դաստիարակման գործում, նպաստում մանկապատանեկան գրականության տարածմանը:
Հանդեսում ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխատանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից։ «Աղբյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հետաքըրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ։
Մեր կայքի գրադարանում ձեզ ենք ներկայացնում «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի 2017 թվականի թիվ 1-2 համարները: