Ալեքսանդր Թոփչյանի «Բանկ օտտոման» վեպը ռումիներեն և ռուսերեն տպագրվելուց հետո, Օրերս, Փարիզում լույս տեսավ ֆրանսերեն: Վեպը ֆրանսերեն է թարգմանել Հրաչ Պետրոսյանը, որը միաժամանակ գիրքը տպագրող «Սերկլը դեզ էկրի կոկազիան» հրատարակչության հիմնադիր-տնօրենն է: Նրա թարգմանությամբ, նույն հրատարակչության կողմից մինչ այժմ լույս են ընծայվել Պ. Զեյթունցյանի, Մ. Շաթիրյանի, Հովհ. Ղուկասյանի և այլ հայ հեղինակների վեպերի, հուշագրությունների և պատմագիտական ուսումնասիրությունների թարգմանությունները: Հրատարակչությունը հատկապես արժեքավոր փաստաթղթեր ու վկայություններ է տպագրում Մեծ Եղեռնի վերաբերյալ:
Ալ. Թոփչյանի «Բանկ օտոման» վեպի ֆրանսերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 9-ին, Վալանսի գրքի սալոնում: Վեպը ներկայացվելու է նաև Ժնևի, իսկ ավելի ուշ՝ ֆրանսիական Շատենե-Մալաբրի քաղաքի գրքի սալոններում: