Անի-Նո Ավագյան | Բոլոր լուսաբացների համար

Էն, որ քնած անցկացրի,
Էն զուգագուլպաների համար, որ էդպես էլ մնացին ոտքերիս,
Ու կյանքումս իսպառ բացակայող ինտրիգների համար
Կանգնեցրու մի պահ ձանձրույթից ծխող էս մոլորակը.
Փաթաթվիր ինձ։

Էն բոլոր երգերի համար, որ չտառապեցրին ինձ,
Էն տողերի համար, որ ոչ մի կերպ չփշրեցին սիրտս,
Ու էն արցունքների համար, որ չթափվեցին աչքերիցս,
Խլացրու մի պահ ընթացքն էս ստույգ մարդկանց.
Համբուրիր ինձ։

Իսկ էն գինու շշերի համար, որ էդպես էլ չդատարկվեցին,
Էն մարմինների համար, որ չսովորեցին փշաքաղվել,
Ու էն արյունների համար, որ հուզմունքից կանգ չառան երակներում,
Ազատիր մի պահ ցմահ բանտարկված էությունս.
Մոռացիր ինձ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *