Արդեն երրորդ օրն է, որ ընթանում է «Դարձ առ գիրքը» գրքարվեստի փառատոնը, որում ընդգրկված են բազմաբնույթ միջոցառումներ: Այդ միջոցառումների շարքում էլ այսօր անցկացվեց «Բյուրոկրատ» գրախանութի բացումը:
Հայաստանում «Թայշեն» ֆիրմայի դիստրիբյուտոր Մելիք Կարապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գրքարվեստի փառատոնին մասնակցում էր նրանով, որ փորձում էին հասցնել փառատոնի ժամանակահատվածում գրախանութը բացել: «Փառատոնը բավականին կազմակերպված է այս տարի: Ցանկացած փառատոն իր տեղը պետք է ունենա և պետք է իրոք ոչ թե նրա համար արվի, որ ուղղակի ցուցադրական շոու լինի, այլ ինքը իր նպատակին հասնի: Այս փառատոնի նպատակը այն է, որ մարդիկ գրքին ուշադրություն դարձնեն: Մեր խանութի բացումն այսպես թե այնպես պլանավորված էր և ուղղակի համընկավ փառատոնի հետ։ Շատ ուրախ ենք, որ հենց այդ ժամանակահատվածում է դա լինում, որովհետև ավելի մեծ ուշադրություն է ունենում խանութը»,- նշեց Մելիք Կարապետյանը: Վերջինս տեղեկացրեց, որ թեև սա գրախանութ է, բայց այստեղ կլինեն նաև ցուցասրահներ: Այդ ցուցադրությունները բոլորը կապված կլինեն գրահրատարակչության հետ: Կոնկրետ այս անգամվա ցուցադրությունը հայ լուսանկարիչներին նվիրված ալբոմի հետ է կապված, և նրանց գիրքն էլ վաճառվում է: Ինչ վերաբերում է գրքերի գներին, ապաՄելիք Կարապետյանն ասաց, որ փորձում են հնարավորինս մատչելի դարձնել: Մեր զրուցակցի խոսքով, իրականում խնդիր կա Հայաստանում հրատարակչության հետ կապված, որ կան հարկեր ու գիրքը թանկացնում են, և պետք է պետական քաղաքականության կոնտեքստում նայել:
Խանութի բացման արարողության ժամանակ մենք զրուցեցքինք նաև այլ մասնակիցների հետ, նրանցից Միքայել Անդրեասյանը նշեց, որ խրախուսում է նմանատիպ գրախանութների բացումը: «Իհարկե, երիտասարդ սերնդին շատ անհրաժեշտ են նմանատիպ գրախանութները, որովհետև կան ոչ միայն գեղարվեստական գրքեր, այլև այստեղ ես մասնագիտական գրքեր տեսա: Գրքերի շրջանակը շատ մեծ է և արժի այս գրախանութից գրքեր ձեռք բերել և ընթերցել»,- նշեց Միքայել Անդրեասյանը:
Մենք զրուցեցինք նաև « Բյուրոկրատ» խանութի տնօրեն Սամվել Հովհաննիսյանի հետ: Խոսելով գրքարվետսի փառատոնի մասին՝ նա ասաց. « Մենք ոչ մի բան չենք կարող խրախուսել: Կարող է խրախուսել մարդը ինքը: Մեր ներկայությունը ընդամենն այն է, որ փնտրում էինք այս խանութը և այս անհրաժեշտությունը զգում էինք, որ լինի լավ գրախանութ, որը ունի առանձնահատուկ, առանձին ընթերցասրահ և նաև ներկայացված լինեն ճիշտ ընտրված գրքեր: Գրախանութը նպատակ է հետապնդում, որ վերադարձնենք հասարակությանը դեպի գիրք»,- նշեց Սամվել Հովհաննիսյանը:
Հասցեն ժողովուրդ… Որտեղ?
«Բյուրոկրատ» գրախանութ, Սարյան 19