Լույս է տեսել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի «Չարենցի կրակոցը» փաստագրական վեպը: Գիրքը պատմում է հանճարեղ բանաստեղծի բուռն ու հակասական կյանքի մի դրվագը` լի անակնկալ զարգացումներով ու շրջադարձերով: Գրքում տեղ գտած յուրաքանչյուր փաստ, իրադարձություն, դրվագ ունի իր նախահիմքը, հավաստի սկզբնաղբյուրն ու պատմական արժանահավատությունը: Այս տարվա վերջին գիրքը խոստանում է դառնալ նոր տարվա ամենաղմկահարույց ու ընթերցվող վեպերից մեկը: Հավատարիմ իր ոճին, հեղինակը չի շրջանցել այսպես կոչված «նրբանկատ» թեմաները` փոխարենը դրանք մատուցելով նոր տեսանկյունից, առ այսօր անհայտ փաստերի ու վկայությունների հիմնավորմամբ: >
«Պիտի խոստովանեմ, որ նպատակս եղել է ոչ այնքան Չարենցի կենսապատում շարադրելը, որքան գրել մի գիրք սիրո, մեղանչումի, հատուցման ու մարդկային ողբերգության մասին: Այն ոչ այնքան պահանջում է ընթերցողի հետազոտող մանրադիտակը, որքան կարիք ունի զգայուն սրտի, որն ընդունակ է ապրել օտար ցավն ու երջանկությունը: Իսկ նրանք, ովքեր այնուամենայնիվ պրպտումները կնախընտրեն ազատ ընթերցանությունից, կարող են միանգամայն հանգիստ լինել: Այստեղ ոչինչ չի կատարվել ժամանակից ու ճշմարտությունից դուրս: Եվ, ընդհանրապես, եթե այս գրքն ընթերցելիս ինչ-որ մի պահի ձեզ կթվա, թե այս կամ այն հատվածը սոսկ երևակայության ծնունդ է, ապա հիշեք, որ իրականությունը միշտ էլ ավելի առինքնող է, քան ամենավառ մտապատրանքը»:
© Գրանիշ
Կարդում եմ ու կրկին համոզվում, որ ընթերցանությունն իմ տարերքն է:
Ես էլ եմ վստահ, որ բում է լինելու այս գրքով: Լավն էր շատ գիրքը, կատաղի սիրո մեղմ նկարագրություններով…
Նոր բեսթսելլեր Հովիկ Չարխչյանի կատարմամբ :Յօ
Ես կասեի` Ա ՅՕ
Դզեց:
որտեղից կարող եմ գիրքը գնել