Արմեն Սարգսյան | Չկարդացած գրքերի փոխարեն

Չկարդացած գրքերի փոխարեն

Բոլորին հրավիրում ենք Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքերի փոխարեն» ժողովածուի շնորհանդեսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Լոֆթում (Մոսկովյան 3)։

Սիրով սպասում ենք։

Ուզում էի մոռանալ քեզ,
ռետինով ջնջեցի մատիտանկարդ,
թուղթը փչեցի,
հիմա ամբողջ սենյակումս դու ես…

***
Մոպասանի 11-րդ էջում
չորացած երիցուկներ էին,
Մոպասանի 11-րդ էջում
սիրում էիր ինձ…

***
Գարուններ եմ լցրել գրպաններս,
որ ինձ շռայլված աշունների
մանրը վերադարձնեմ…
***
Ես քեզ սիրում եմ
բանաստեղծություն գրելու նման
չմտածված, կարճ ու սիրուն,
ճերմակը դեղին ներկելու պես,
վերևում` արև, ներքևում` ձյուն,
ու ռետինով եմ նկարում մեր սերը…

***
Կիսով չափ լիքն եմ քեզնով
կիսով չափ դատարկ,
պարադոքսի նման,
ծարավ պահերին
աչքովդ ընկած բաժակի պես,
սահում եմ երազիդ վրայով
կիսով չափ մրսած, բոկոտն, քնահար,
կիսով չափ խարխափելով…

***
Քարերը մերկ,
իրար վրա՝
զգայուն երջանկությամբ դարսված,
համոզված քարեր…

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *