Լուսնկարելը տիրելու կիրք. Դիանա Արբուս
Եվս մեկ ինքնասպանության առիթով
(Նախընտրելի է էսսեն կարդալու ընթացքումլսել Բեթհովենի «Էգմոնտ» նախերգանքը)
Ես մոտենում եմ մահվանը կասկածի զգացողությամբ:Կրկին վերադառնալու նրա պարունակների մեջ, գուշակելու, մաշկազերծելու,սափրելու կեղևը, նեգատիվների միջից գտնելու ելքերը, լուսանկարելու,հետո տխրելու, լռելու: Դիանան փնտրում է ուսուցիչ: Դիանան իրեն է փնտրում:
Սեփական երեխայի չափ թանկ սարքը բարուրում է, գրկում,սեղմում կրծքին և հրավառության պես լույսը շաղ տալիս խեղվածների, լացակումածների,մերկերի երեսներին:
Լուսանկարելիս նա ինքն է նախապատրաստվում, ինքն էտրվում – մերկանում մինչև ուղնուծուծը:
Նրան հետաքրքրում են մարդիկ, ոչ թե ֆոտոսեսիաները:Փնտրեց մարդկանց ներսի ռեալությունը` նրանց կրքերով, դմբոյություններով,տառապանքներով, երբեմն` բուժելով:
Փողոցներում փնտրեց նրանց, ում մյուսները նախընտրումեն չնկատել:
Նայելով իր կերպարներին, նա իրեն է տեսնում` տարօրինակ,կրկեսի ծաղրածուների մեջ: Թզուկները, աժդահաները, գուշակները, երկվորյակներնու թրեր կուլ տվողները նրա (իմ) հեքիաթի բաղադրիչներն են, որոնք ստիպում ենսպասել ժամանակի մեջ ու պատասխանել անլուծելի հանելուկներին:
«Մեզանից յուրաքանչյուրը ուզում է երևալ յուրահատուկ,իսկ ստացվում է` այլ: Տարբերությունն այն է, թե ինչպես ենք ուզում տեսնեն մեզ:Բայց իրականության ու ցանկության միջև ճաք կա այլևս: Այստեղ է և իրոնիան»:
Նրանք դիմակներով ավելի են գաղտնազերծվում Դիանայիհամար:
Ատում էր իրեն իր այլանդակված, տեսնող «աչքի» համար:
Նա կարողանում էր սպասել:
Նրա ամենաերկար ֆոտոսեսիան տևել է 48 ժամ. ապրեց48 տարի:
Ավելի ուշ Արբուսը խոստովանել է, որ իր առաջին կերպարներիցէր մոխրագույն մեծ շունը (կադրն արդյունքում չստացված էր, հետո նա երբեք կենդանիներչլուսանկարեց). «Շունն ինձ ակնդետ նայում էր, համարյա միստիկ, չէր հաչումու չէր շարժվում. պարզապես նայում էր իմ միջով: Չեմ կարծում` ես նրան դուր եկա»:Դիանայի սիրած գրքերից էր Ֆ. Կաֆկայի «Մի շան հետազոտությունները» վիպակը:Սա այն բանալին է, որի հիման վրա նկարահանվեց լուսանկարչի մասին ֆիլմը(«Մորթի»), որտեղ նրան լույսի, ճշմարտության մասին շան կերպարանքով տղամարդըպատմեց:
Նա, ով կանգնում էր Դիանայի առջև, իրեն վտանգված էրզգում (մայրս ասում էր` նրա մոտ ավել-պակաս մի խոսեք` կգրի):
Նա, ով կանգնում է Դիանայի առջև, իրեն հաշմանդամ ուերջանիկ է զգում (մայրս ուզում է ինձ մոտիկ ապրել):
Գրողն ու լուսանկարիչը` մերկացնելու սովոր մարդիկ:
… Ֆոտոխցիկը մարդկանց հոգու մեջ խեղդամահ լինելունրա միակ անցաթուղթը:
Ես էլ նրա նման տրվում եմ հաշմանդամներին: Նա ի´մ կանանցից է: Մենք` որսորդ:
Վերջ, հոգնեց(ի). այս մի(իմ) ինքնասպանությունը` ավարտված,հաջողված, ապրված