Գիտեմ` գալու է օրը,
Քանզի հենց դա է կյանքը,
Օրը, որից սոսկում եմ ես
Օրը, երբ մեզ թողնելու ես
Գիտեմ` գալու է օրը` թախծոտ ու ամայի,
Մայրիկիդ ձեռքը բռնելով և քարշ տալով ինձ անհույս
Դառնալու եմ մեր տուն, ամայի մի տուն,
Դառնալու եմ մեր տուն, ուր էլ չես լինելու դու:
Իմ հույզերից ոչինչ չես տեսնի
Աչքերդ`երջանկությամբ լի
Դեմքս կձգվի` չես իմանա` ինչից
Նման մի հուզական ժպիտի, բայց ժպիտ չի լինի բնավ:
Իմ ցավը մեղմելով ու հպարտորեն քո ձեռքը բռնելով
Քեզ կուղեկցեմ մի եկեղեցի խաղաղ`
Ինչ էլ մտքիս գա,
Քեզ տալու համար քո ընտրյալին
Ով մեր անունը քեզնից կտանի`
Տալով մեկ ուրիշը, որ ինձ ծանոթ չէ բնավ:
Գիտեմ` գալու է օրը, հասնես այդ տարիքին
Երբ վանդակի դուռը բաց են թողնում
Ու իր ճամփան է գտել արդեն թռչունը,
Գիտեմ` գալու է օրը, երբ ծաղկելու ես դու
Ու կյանքիդ արևածագը լինելու է այլուր,
Մայրիկիդ հետ միայնակ, մեզ համար,
Մի քիչ ցուրտ է լինելու, ձմեռ, թե ամառ:
Նա, ով չգիտի ոչինչ մեր ապրածից,
Ով չի արել ոչինչ տարիներդ լցնելու համար
Ով կգա տանելու այն, ինչից սոսկում եմ ես
Մասը մեր անցյալի ու երջանկության,
Այդ օտարը` անանուն ու անդեմ,
Որչափ եմ ատում նրան ես:
Բայց թե երջանիկ է դարձնելու քեզ
Ոչինչ չունեմ նրա դեմ ես:
Կտամ իմ սիրտը` քո ձեռքի հետ
Կանեմ այդ ամենը, քանզի դեպի ՆԱ ես գնում դու:
Պարզապես սիրելու եմ քեզ
Ու այն օրը,
Երբ նա է գալու առ քեզ: