Նազըմ Հիքմեթ | Երգ Ընկուզենու

Գլխիս՝ քուլա-քուլա ամպեր,
Ներս-դրսից՝ աղի ծով,
Մի ընկույզի ծառ եմ՝ կանգնած Գյուլհանեի այգում,
Ոստոտ-խութոտ, խոց ու կեղոտ ծեր ընկուզենի, ում
Ոչ ոստիկանը, ոչ դու չեք էլ նկատում։

Մի ընկույզի ծառ եմ՝ կանգնած Գյուլհանեի այգում,
Տերեւներս՝ ջրում ձկան պես խայտում են անվերջ։
Տերեւներս վետվետում են՝ հանց թաշկինակ մետաքս։
Պոկի՛ր, վարդս, ա՛ռ, սրբի՛ր արտասուքն աչքերիդ,
Տերևներս ձեռքերս են՝ բյուր-բյուր ձեռքեր ունեմ,
Քե՛զ, Ստամբուլ, կփարվեի հարյուր հազար ձեռքով։
Տերևներս աչքերս են: Նայում եմ ապշահար։
Քե՛զ, Ստամբուլ, քեզ եմ դիտում բյուր-բյուր իմ աչքերով։
Տերևներս․․․ բաբախում են բյուր-բյուր սրտի նման:

Մի ընկույզի ծառ եմ՝ կանգնած Գյուլհանեի այգում,
Ոչ ոստիկանը, ոչ դու չեք էլ նկատում։

Թարգմանությնը թուրքերենից՝ Տիգրան Չանդոյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *