Երգի՛ր երգերդ, խմի՛ր գինիներդ…
Երգի՛ր երգերդ, խմի՛ր գինիներդ, հերո՛ս:
Դու նորից երազ ես տեսնում այն մասին, որ ամեն ինչ առջևում է:
Տանիքին կանգնած՝ դու ձեռքդ ես մեկնում դեպի աստղը:
Եվ ահա նա բաբախում է ափումդ, ինչպես սիրտը, որ կրծքում է:
Ի՞նչ անել հիմա հեռու երկինքների թռչունի հետ:
Դու նայում ես մատների արանքից, բայց լույսը շատ մաքուր է ու վառ:
Եվ աստղը ասում է քեզ «Թռչիր ինձ հետ»:
Նա թռչում է վերև, իսկ դու ընկնում ես անելով մի քայլ:
Բայց մի օր հանկարծ քեզ կհաջողվի վեր բարձրանալ:
Եվ դու ինքդ կդառնաս անհաշվելի աստղերից մեկը:
Եվ ինչ-որ մեկը կմեկնի ձեռքը դեպ քեզ.
Նա կընդունի քո դիրքը, երբ դու արդեն մեռնես:
Թարգմանությունը ռուսերենից՝ Արամ Ավետիսի