Երկու գնչու
Նվագում էին կիթառ… անդադար
Գիշերների խորքից բերելով
Իմ ողջ հիշողությունը
Չիմանալով իսկ
Որ մեջս գլորվում է դառնության ալիք
Ու մատների տակ վերածնում էին
Խենթ երիտասարադությունն իմ
“Эх раз, еще раз, еще много-много раз…”
Նվագեք, գնչուներ, նվագեք ինձ համար
Ավելի կրքոտ
Ծածկելու համար ձայնը
Որ ասում է հոգուս
Ինչդ է ցավում, ինչու է ցավում
Գլխացավ ունե՞ս
Քիչ խմիր այսօր, վաղը կխմես ավելին
Վաղը չէ մյուս օրն էլ ավելին
“Эх раз, еще раз, еще много-много раз…”
Ուզում եմ ծիծաղել և երգել
Եվ արբեցնել իմ վիշտը
Մոռանալու անցյալը
Որ քարշ է գալիս ինձ հետ
Թունդ գինի բերեք
Գինին ազատում է
Լցրեք, էլի լցրեք
Որ արբեմ
“Эх раз, еще раз, еще много-много раз…”
Երկու կիթառ
Ալեկոծել էին միտքս
Հայտնելով ունայնությունը
Մեր գոյության
Ինչ ենք ապրում, ինչու ենք ապրում
Ո±րն է լինելու իմաստը
Այսօր կաս, վաղն արդեն անցյալ ես
Մյուս օրն էլ…
“Эх раз, еще раз, еще много-много раз…”
Երբ մահացու արբած կլինեմ
Թույլ և խղճալի
Ու կտեսնեք մարմինս
Սեղանի տակ գլորվելիս
Այդժամ դադարեցրեք
Ձեր երգերը թնդացող
Մինչ այդ, Հրամայում եմ՝
Նվագեք, անդադադար նվագեք
“Эх раз, еще раз, еще много-много раз…”