FORBES | Ամենաշատ վաստակող գրողների տասնյակը

Ամերիկյան Forbes ամսագրի տվյալներով՝ ամենաշատ եկամուտ ունեցող գրողների տասնյակը գլխավորում է ամերիկացի գրող, թրիլլերների հեղինակ Ջեյմս Փաթերսոնը, ապա վամպիրյան վեպերի հեղինակ Ստեֆանի Մայերը և ճանաչված գրող Սթիվեն Քինգը։
Վարկանշային աղյուսակը գլխավորած Ջեյմս Փաթերսոնը իր «Եվ եկավ սարդը» ու «Համբուրելով աղջիկներին» ստեղծագործությունների շնորհիվ մեկ տարվա ընթացքում վաստակել է 70 մլն դոլար։ Ըստ ամսագրի՝ Փաթերսոնի կարողությունը պետք է ավելանա՝ մինչև 100 մլն դոլար. նրա կնքած վերջին պայմանագրի համաձայն՝ մեծ ժողովրդականություն վայելող թրիլլերների հեղինակը երկու տարում պետք է մեծերի համար 11 և փոքրերի համար 6 գիրք գրի։
2–րդ հորիզոնականն է զբաղեցրել «Մթնշաղ» վիպաշարի հեղինակ Սթեֆանի Մայերը։ Մայերի այդ ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով, իսկ նրա գրքերի տպաքանակն անընդհատ աճում է. աշխարհում Մայերի գրքերի ավելի քան 100 մլն նմուշ է վաճառվել։ Մեկ տարում նա աշխատել է 40 մլն դոլար։
3–րդ տեղը զբաղեցնում է Սթիվեն Քինգը, որը վաստակել է 34 մլն դոլար, որոնցից 8 մլն–ը վաստակել է իր նախկին ստեղծագործությունների վաճառքից։ Նրա վերջին՝ «Գմբեթի տակ» վեպը հրատարակվել էր 2009թ. նոյեմբերին և տարածվել 600 հազար տպաքանակով։
Ամենաշատ վարձատրվող հեղինակների տասնյակում են հայտնվել նաև Դանիել Սթիլը (32 մլն դոլար), Քեն Ֆոլետը (20 մլն դոլար), Դին Կունցը (18 մլն դոլար), Ջանետ Իվանովիչը (17 մլն դոլար), Ջոն Գրիշեմը (15 մլն դոլար), Նիկոլաս Սպարկսը (14 մլն դոլար) և Ջոան Ռոուլինգը (10 մլն դոլար)։

Tert.am

Share Button

Նշանաբառ՝

5 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Բա չլներ 🙂
    Հետաքրքիր կլներ նույն վիճակագրությունը Հայաստանի համար ունենալ 🙂

  • Հարութ Կ. says:

    Հայկական տարբերեկը լինելու էր են թե ով ա վերջին անգամ գրելու համար փող ստացել ընդանրապես, (խոսքը 2000 դրամ հոնորարի մասին չի)

  • Կարեն Անտաշյան says:

    Հայկական տարբերակ կարող է լինել նաև, թե ով է գրՎելու համար ամենաշատը փող կամ «բնամթերք» ստացել:)

  • Serine says:

    Շատ հետաքրքիր նյութ էր:

    Իմ իմացած մյուս տվյալներից մեկն այն էր, որ ամենշատ վարձատրվողը այսօր Ջոան Ռոուլինգն է:

    Հուսանք, որ մի օր էլ մի 20 անուն կնշվի նաև Հայաստանում: 🙂

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *