Եվրասիա համագործակցության հիմնադրամի «Արտահայտման ազատություն, լրատվություն և ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում այս տարի իրականացվել են «Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով մի շարք ուսումնասիրություններ:
Նմանատիպ ուսումնասիրության կատարելու նպատակն է` հետազոտել և գիտահանրամատչելի հոդվածներով ներկայացնել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել այնպիսի արժեքներ ինչպիսիք են արտահայտման ազատությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:
2011 թվականի փետերվարին հետազոտություններ իրականացնելու համար բաց մրցույթ հայտարարվեց, որի արդյունքում ստացված 15 առաջարկներից փորձագիտական հանձնաժողովը ընտրեց վեցը: Հանձնաժողովի անդամ Սաթենիկ Ավետիսյանը նույնպես ներկայացրեց իր ուսումնասիրությունը: Այսպիսով, ստեղծվեցին յոթ հոդված-ուսումնասիրություններ, որոնք անդրադառնում են արտահայտման ազատության և ժողովրդավարության գաղափարներին հայ գրականության մեջ:
Վարդան Ջալոյան` Բոհեմ. Փարիզ և Երևան. զուգահեռներ
Կարեն Անտաշյան` Բանակային թեման իբրև խոքի ազատության ակտ հայ արդի արձակում
Սիլվա Պետրոսյան` Ժողովրդավարության որոշ հիմնարար արժեքներ հայ մեծ վիպագիր Մուրացանի գրական ժառանգության մեջ
Սեդա Մավյան` Զապել Եսայան կամ բարձրանալու պարտք
Ալլա Խառատյան` Սեռի ազատության ֆենոմենը Դանիել Վարուժանի ստեղծագործության մեջ
Քրիստինե Հովհաննիսյան` Արդի քաղաքակրթությունը և գրականությունը. ինքնամեկուսացում թե բաց սահմաններ
Բոլոր հոդվածների եւ ուսումնասիրությունների համեմատական ամփոփիչ վերլուծության հեղինակն է գրող, հրապարակախոս Արա Նեդոլյանը:
Ուսումնասիրությունների տեքստերին, ինչպես նաև հակիրճ ներկայացումներին կարող եք ծանոթանալ այստեղ: