Փետրվարի 21, ժամը 13:00 – 14:30, Հայաստանի Ազգային գրադարան (Երևան, Տերյան 72)
Համաշխարհայնացող (գլոբալացող) աշխարհում, երբ զարգացման գլխավոր գործոնը հաղորդակցության միջոցների համաընկալելիությամբ պայմանավորված արագությունն է` գերակա են դառնում մի քանի ընտրյալ լեզուներ` դառնալով վերազգային հաղորդակցության միջոց և միջավյր: Արդյունքում փոքրաթիվ կրողներ ունեցող ազգային լեզուները նույնիսկ տեղային մակարդակում աստիճանաբար կորցնում են հաղորդակցության կարևոր գործիք լինելու իրենց գործառույթը:
Մայրենի լեզվի օրը` փետրվարի 21-ին «Գրանիշ» գրական ակումբն ու Հայաստանի Ազգային գրադարանը հրավիրում են ձեզ մասնակցելու այդ սպառնալիք դարձող մարտահրավերի շուրջ զրույցի. ինչպե՞ս ապրեցնել հայերենը համաշխարհայնացող աշխարհում:
Հանդիպման ընթացքում նախատեսվում են բանասերների, գրողների, համացանցային մասնագետների, պատմաբանների սեղմ ամփոփումներ, որոնց կհաջորդի քննարկում:
Ձեր մասնակցությոնը կարող եք հաստատել միջոցառման Ֆեյսբուքի Հայերենի ապագան գլոբալացող աշխարհում խմբում: