Գևորգ Թումանյան | Հանրակացարանային հաղորդագրություններ

Գևորգ Թումանյան1.

Աղտեղությունների
համակենտրոնացման ճամբար

 

2.

Համակեցություն
հնդիկ ուսանողների
և խավարասերների հետ

 

3.

Կնոջս կարծիքը

Հնդիկների խելացնորությունը
զզվելի չէ

 

4.

Իմ կարծիքը

Խավարասերների գիշերային գրոհը
գոնե անաղմուկ է

 

5.

Կինս
իր հողաթափերով
դաժան և ճարպիկ
մահաբեր հրեշտակ

 

6.

Կապկաթութակային ձայներում
ոստոստումներում
Բուդդա և Քրիշնա չեմ նշմարում

 

7.

Կնոջս փիլիսոփայությունը

Ամեն ինչ շարժվում է

ինչ շարժվում է
խավարասեր է

 

8.

Գիշերները
խաղաղ են
դրկից հնդիկների
էլ. էներգիան անջատված է

 

9.

Պարադոքս

Եվ մենք ենք հաղթում
և խավարասերները

 

10.

Հանրակացարանում
գիշերներն ավելի խաղաղ են

աղմուկ չհանդուրժող
մարզերից եկած
աշխատանքից հոգնած արիացի հայերը
պատերազմեցին
քեֆչի արիացի հնդիկների հետ

հնդիկների հայերեն հայհոյանքը
ծիծաղելի էր

 

11.

Ամեն երեկո
շենքի տակ կուտակված աղբը
պարետը վառել է տալիս

գարշահոտ ծուխը
բոլորին բներն է քշում

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *